Posted in Դասեր, Էկոլոգիա 10

Ամենավտանգավոր 10 էկոլոգիական խնդիրները

Մեր ժամանակներում կան բազմազան էկոլոգիական խնդիրներ, որոնք կործանում են մարդու կյանքը: Դրանք շատ են, բայց ես կթվարկեմ 10 ամենագլոբալ խնդիրները:

  1. Ջրի աղտոտվածություն:Ջրի աղտոտվածությունը ժամանակակից էկոլոգիայի հիմնական խնդիրն է:Երբ մարդիկ գետերի, լճերի ու ծովերի մեջ աղբ, պլաստիկ, գործարանների կեղտոտ ջրեր ու քիմիական նյութեր են գցում ` ջուրը թունավորվում է, և մաքուր խմելու ջուրը քչանում է: Ջրի մեջ ապրող ձկներն ու բույսերը ոչնչանում են: Իսկ այն դեպքում, երբ մարդիկ օգտագործում են այդ կեղտոտ ջուրը կա հնարավորություն վտանգավոր հիվանդություններ ստանալ:Իմ կարծիքով հենց ջրի աղտոտվածությունն է հիմնական էկոլոգիական խնդիրը, քանի որ բոլոր մարդկանց օրգանիզմները բաղկացած են հիմնականում ջրից (65-75%) և առանց ջուր մադրիկ ուղղակիորեն կմահանան:
  2. Գլոբալ տաքացում:Գլոբալ տաքացման պատճառով հալվում են օվկիանոսները, տաք միջավայրի պատճառեվ վատանում է պտղաբերությունը, նաև այն վտանգավոր է նրանով, որ տաք միջավայրուն բակտերիաները շատանում են, ինչի պատճառով նոր վիրուսների հայտնաբերության շանսերը մեծանում են:
  3. Անտառհատում: Հիմնական ծառերի կտրելու պատճառը դա թուղթն է: Իսկ ինչպես մենք գիտենք ծառերը թթվածնի հիմնական աղբյուրն է: Ապագայում դա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ օդի աղտոտվածության համար` թթվածնի պակասից:
  4. Օդի աղտոտվածության: Մարդուն գոյատևելու համար անհրաժեշտ է թթվածին: Իսկ եթե օդը աղտոտված է` թոքերում առաջանում է կեխտի նստվածք, որը բերում է շնչառական խնդիրների:
  5. Պլաստիկ: Պլաստիկը աղտոտումը շատ լուրջ էկոլոգիական խնդիր է: Այն քայքայվում է շատ երկար, միկրոպլաստիկ վերածվոլով մնում է մարդու օրգանիզմում, աղտոտում է օվկիանոսը ը այլն:
  6. Հողի էրոզիա և դեգրադացիա:
    Գյուղատնտեսական գործունեությունն ու անտառահատումները քայքայում են հողը, ինչն իջեցնում էբերքատվությունը և ազդում սննդի արտադրության վրա:
  7. Գերբնակեցում: Գերբնակեցման արդյունքում շատանում են մարդիկ, ինչի պատճառով էլ մեծանում է անհրաժեշտ ռեսուրսների կարիքը:
  8. Ռեսուրսներ: Մարդիկ շատ հաճախ են օգտագործում բնական ռեսուրսները, որոնց շատ երկար ժամանակ է պահանջում վերականգնվելու համար։Իսկ եթե դրանք օգտագործել չափից շատ, դրանք ուղղակիորեն կսպառվեն, և կառաջանա համաշխարհային քաոս:
  9. Օզոն: Օզոնային շերտի բացվածքի պատճառով շատ տիեզերական աղբ է մտնում Երկիր մոլորակ։
  10. Կենդանիների անհետացում: Էկոլոգիական խնդիրների արդյունքում որոշ կենդանիների ցեղատեսակները հայտնվում են ոչնչացման եզրին:Քանի որ ամեն մի կենդանի ունի իր կարևորագույն դերը բնության մեջ, ցանկալի չէ, որ նրանք ոչնչանան:

Posted in English 10, Դասեր

English homework

Կազմել 10 նախադասություններ օգտագորխելով ներկա շարունակական ժամանակաձևը։

He is saving money for a new car

she is looking for a new work

They are planning their holidays

you are having fun

she is watching tv

he is playing asketball

we are playing together

she is cooking

he is smiling

they are playing outside

im planning a trip to finland

we are having a conversations

Posted in Քիմիա 2026-2027, Դասեր

Քիմիա

  • Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում
  • Պահպանել անվտանգության կանոնները անհրաժեշտ է, որպեսզի կանխել հնարավոր վնասվածքները:Նյութերը կարող են վնաաոլ մարու մաշկը, աչքի ցանցաթաղանթը, շնչառական ուղիները և այլն: Դրանք կարող են լինել թունավոր, պայթուցիկ և մաշկ քայքայող:
  • Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք
  • Ֆիզիկական հատկություններ-գույն, հոտ, համ, ագրեգատային վիճակ, խտություն, լուծելիություն, հալման և եռման ջերմաստիճան։
    Քիմիական հատկություններ-այրվելու, օքսիդանալու, այլ նյութերի հետ ռեակցիամտնելու հատկություն։
  • Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք
  • Ֆիզիկական երևույթի դեպքում նոր նյութ չի առաջանում և կարող է փոխվել նյութի արտաքինը, իսկ քիմիականի դեպքում՝ առաջանում են նոր նյութեր։
  • Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  փոխարկում`ռեակցիա
  • Գազի առաջացում, գույնի, համի և հոտի փոփոխություն, ջերմաստիճանի փոփոխություն, նստվածքի առաջացում:
  • Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացման  ինչպիսի՞  բաժանման  եղանակներ  գիտեք
  • Բյուրեղացում, գոլորշիացում, զտում, թորում և այլն:
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  նյութ:
  • Մաքուր նյութ է համարվում այն նյութը, որը կազմված է միայն մեկ տեսակի մասնիկներից
  • Ի՞նչ  է  քիմիական  երևույթը. ինչո՞վ  է  այն  տարբերվում  ֆիզիկական  երևույթից
  • Քիմիական երևույթի ժամանակ փոփոխվում է նյութի բաղադրությունը և ագրեգատային վիճակը: Քիմիական երևույթը տարբերվում է ֆիզիկականից, քանի որ ֆիզիկական երևույթի ժամանակ չի փոխվում ագրեգատային վիճակը:
  • Ինչպիսի՞  երևույթ  է  այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական
  • Այրումը քիմիական երևույթ է, քանի որ այրման ընթացքում առաջանում են նոր նյութեր։
  • Այրելիս  նյութը  անհետանու՞մ  է
  • Ոչ, այն պարզապես փոխում է նյութի բաղադրությունը:
  • Ինչու՞  դիտարկված այրվող  նյութերի  բոցի  պայծառությունը  տարբեր  է:
  • Այրվող նյութերի բոցի պայծառությունը տարբեր է, որովհետև այն պայմանավորված է բոցում շիկացած փոքրագույն պինդ մասնիկների առկայությամբ և այրվող նյութերի քիմիական բաղադրությամբ:
  • Ինչու՞  է  ջրածինը  այրվում  պայթյունով
  • Ջրածինը պայթյունով է այրվում, քանի որ նրա փոխազդեցությունը թթվածնի հետ ընթանում է չափազանց արագ և ուղեկցվում է մեծ քանակությամբ ջերմության անջատմամբ։
  • Որո՞նք  են  քիմիական  ռեակցիաների ընթանալու  պայմանները  և  արտաքին  հատկանիշները
  • Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու հիմնական պայմաններն են նյութերի անմիջական հպումը, դրանց մանրացումն ու խառնումը՝ շփման մակերեսը մեծացնելու համար, ինչպես նաև սկզբնական կամ անընդհատ տաքացումը (էներգիայի հաղորդումը): Իսկ այն մասին, որ քիմիական ռեակցիան արդեն տեղի է ունեցել, հուշում են դրան ուղեկցող արտաքին հատկանիշները՝ ջերմության անջատումը կամ կլանումը, գույնի փոփոխությունը, գազի անջատումը, նստվածքի առաջացումը կամ յուրահատուկ հոտի հայտնվելը։
  • Ինչպե՞ս  կհիմնավորեք  ձեր  ստացած  նյութի մաքրությունը

Նյութի մաքրությունը ապացուցելու համար դրա հատկությունները համեմատում են մաքուր նյութի հայտնի տվյալների հետ, քանի որ մաքուր նյութն ունի հաստատուն ցուցանիշներ, իսկ խառնուրդները փոխում են դրանք: Ամենապարզ հիմնավորումն այն է, որ պինդ նյութը հալվում է, իսկ հեղուկը եռում է հստակ մեկ ջերմաստիճանում, կամ լաբորատոր թղթի վրա նմուշը թողնում է միայն մեկ հստակ բիծ, ինչը փաստում է կողմնակի նյութերի բացակայությունը:

Posted in Մաթեմատիկա 10, Դասեր

Բաժակներ

Ունենք միանման պլաստմասե բաժակներ։ Բաժակի բարձրությունը 12 սմ է։ Երբ բաժակները մեկը մյուսի մեջ ենք տեղադրում, յուրաքանչյուր հաջորդ բաժակը աշտարակի բարձրությանը ավելացնում է ընդամենը 2 սմ։

Այսինքն՝

  • 1 բաժակ → 12 սմ
  • 2 բաժակ → 14 սմ
  • 3 բաժակ → 16 սմ
  • 4 բաժակ → 18 սմ
  • և այլն։

Հարցեր

  1. Որքա՞ն կլինի աշտարակի բարձրությունը 10 բաժակից։
    • an=a1+(n-1)d ==> a10=12+(10-1)2=9×2+12=30
  2. Որքա՞ն կլինի աշտարակի բարձրությունը 50 բաժակից։
    • a50=12+(50-1)2=110
  3. Քանի՞ բաժակ է անհրաժեշտ 1 մետր բարձրությամբ աշտարակ ստանալու համար։
    • a1+(n-1)d=100 ==> 12+( n-1)2 ==> 12+2n-2=100 ==> 2n=90 ==> n=45
  4. Քանի՞ բաժակ է անհրաժեշտ 2 մետր բարձրությամբ աշտարակ ստանալու համար։
    • 95
  5. Գտնել n բաժակից կազմված աշտարակի բարձրության բանաձևը։
    • an=a1+(n-1)d ==>an=12+(n-1)2 ==> an=2n-2+12 ==> an=2n+10
  6. Եթե ունենք 100 բաժակ, կարո՞ղ ենք ստանալ 2 մետրից բարձր աշտարակ։
    • այո, կստացվի 210 սմ (2,1 մետր)
  7. Արամը կառուցեց 15 բաժակից, իսկ Նարեն՝ 30 բաժակից կազմված աշտարակ։Որքա՞ն է նրանց աշտարակների բարձրությունների տարբերությունը։

15 բաժակ=40 սմ, 30 բաժակ=70 սմ ==> 70-40=30:

Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Շիրվանզադեի «Արտիստը»

Վերլուծություն

Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը հայ գրականության ամենաազդեցիկ հոգեբանական գործերից է, որի առանցքում ընկած է անդաստիարակ, նյութապաշտ միջավայրի և բնատուր տաղանդով օժտված անհատի ողբերգական բախումը։ Գլխավոր հերոսը՝ Լևոնը, մաքուր, զգայուն և բացառիկ երաժշտական ու դերասանական տաղանդով օժտված մի պատանի է, ում համար արվեստն ու թատրոնը կյանքի միակ իմաստն ու սրբավայրն են։ Սակայն նրան շրջապատող հասարակությունը, որտեղ ամեն ինչ չափվում է փողով, սոցիալական դիրքով ու կենցաղային հաջողություններով, չի հասկանում և չի ընդունում նրա հոգու թռիչքը՝ Լևոնի արվեստը համարելով դատարկ զբաղմունք կամ խենթություն։ Այս անդունդն էլ ավելի է խորանում, երբ Լևոնը կրում է իր կյանքի ամենամեծ հոգեկան հարվածը. նրա անդավաճան ու մաքուր սիրո առարկան՝ Լուիզան, հանուն հարստության և հասարակական դիրքի ընտրում է ուրիշին։ Սիրո կորուստն ու շրջապատի բացարձակ անտարբերությունը կոտրում են պատանու հոգին, և նա, մնալով կատարելապես մենակ ու լքված, ֆիզիկապես ու հոգեպես կործանվում է։ Շիրվանզադեն վարպետորեն ցույց է տալիս, թե ինչպես է կոպիտ ու անհոգի միջավայրը խեղդում գեղեցիկն ու վեհը, իսկ պատմվածքը դառնում է յուրօրինակ դատավճիռ այն հասարակությանը, որն ընդունակ չէ փայփայելու և պահպանելու իր տաղանդներին։
Եթե այս տեքստն օգտագործելու եք շարադրության կամ դասի համար, կարող եմ օգնել ձեզ՝

1.Կարդա՛ Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը

Գտի՛ր այն հատվածը, որտեղ նկարագրվում է Լևոնենց տունը։

Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Այնտեղ մութ անկյունում, պատի տակ երևում էր ինչ—որ բան, նման անկողնակալի թե թաղթի` չգիտեմ: Սինյորա Ստեֆանիայի հաղթանդամ մարմինը թաքցնում էր նրան իմ աչքից:… Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներից առաջարկեց մեզ: Նստելն անկարելի էր. այդ փոքրիկ սենյակում յոթ—ութ հոգի կանգնել միայն կարող էին:

Լևոնի մոր խոսքերից ելնելով՝ բնութագրի՛ր մորը։

Լևոնի մայրը դժգոհ ու դժբախտ կին էր։ Նա շատ ծանր էր տանում իրենց աղքատությունը և հաճախ մեղադրում էր Լևոնին, քանի որ նա աշխատելու և գումար վաստակելու փոխարեն ամբողջ օրն անցկացնում էր թատրոնում։ Նրա ամենասիրած զբաղմունքը դժգոհելն ու բողոքելն էր։

Պատմվածքից ընտրի՛ր երեք հատված, որտեղ երևա, որ Լևոնը երջանիկ մարդ է։

1.Լուիզան մոտեցավ նրան, բռնեց ձեռներից, երեսը դարձրեց յուր կողմը, ուղիղ նայեց աչքերին, բարեկամական— ո՛չ, ավելի՛,— սիրող քրոջ քնքուշ հայացքով: ինձ թվաց, որ այդ հայացքը թափանցեց մինչև Լևոնի հոգու խորքը: Եվ ո՞ւմ հոգու խորքը չէր թափանցել այն: Լևոնը զվարթացավ և երախտագիտության զգացումով լեցուն աչքերով նայեց իտալուհու երեսին:

2.—Օ՜օ, սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել: Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա: Կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր—ցերեկ կնվագեմ: Իտալիա, Իտալիա, անպատճառ պիտի տեսնեմ: Որքա՜ն կզարմանա Լուիզան ու ինչպե՜ս կուրախանա…

3.Երբ խոսքը բաց արի թատրոնի ու երաժշտության մասին, պատանին կերպարանափոխվեց, ինչպես կրակոտ սիրահար, երբ խոսվում է նրա ընտրյալի վերաբերմամբ: Ոգևորված նկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդը: Վերջին յոթ տարվա ընթացքում լսել է բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներին, որոնք այցելել էին Ռուսաստան Օդեսայի վրայով:

Գտի՛ր այն հատվածը, որտեղ երևում է Լևոնի նպատակասլացությունը։

Հետո դարձյալ գնում էր ու շարքի հետևում կանգնում: Նա ամեն միջոց գործ էր դնում թատրոնից չհեռանալու համար: Նրա օդը, կերակուրը, կյանքը, ամեն ինչ թատրոնն էր:

Բացատրի՛ր Լևոնի հուսահատության պատճառը։

Լուիզայի ամուսնությունը հուսահատեցրեց Լևոնին, քանի որ նա կարծում էր, թե աղջիկը նույնպես սիրում է իրեն։ Իմանալով այդ մասին՝ Լևոնը հասկացավ, որ ոչ միայն չի կարող ամուսնանալ նրա հետ, այլև այլևս երբեք չի տեսնի նրան։

Բնութագրի՛ր Լևոնին։

Լևոնը բարի, աշխատասեր ու զգայուն երիտասարդ էր, ում կյանքը պտտվում էր երկու մեծ սիրո՝ Լուիզայի և երաժշտության շուրջ։ Սակայն Լուիզայի հանդեպ զգացմունքն ավելի ուժեղ էր։ Եթե երաժշտությունն ավելի կարևոր լիներ, ապա աղջկան կորցնելուց հետո այն կօգներ Լևոնին ու կփրկեր նրան հուսահատությունից։

Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Ինչ է գեղեցիկը

  • Ի՞նչ է գեղեցիկը
  • Ի՞նչ է գեղեցիկը: Գեղեցիկը բոլորի համար տարբեր հասկացություն է: Այն ցույց է տալիս, թե ինչ է դուր գալիս մարդուն: Մեր աշխարհը շրջապատված է բազմազան գեղեցիկ բաներով: Նաև գեղեցիկը միայն արտաքին տեսքը չէ։ Գեղեցիկ կարող է լինել մարդու բնավորությունը, նրա վերաբերմունքը ուրիշների հանդեպ, խոսքը կամ նույնիսկ մի փոքր լավ արարքը։Պատահում է, որ մարդը կարող է առաջին հայացքից առանձնահատուկ չերեվա, բայց նրա բարի ու անկեղծ վերաբերմունքը նրան գեղեցիկ է դարձնում ներքինից:Գեղեցկությունը կարելի է գտնել նաև մեր շրջապատում` բնության մեջ, արվեստի, սպորտի, խոհարարության մեջ և այլն: Սակայն ամեն մեկը այդ ամենը տարբեր է ընկալում։ Այն, ինչ մեկի համար գեղեցիկ է, մյուսի համար կարող է սովորական լինել։Ըստ իս` գեղեցիկը դա այն է, ինչը արթնացնում է մարդու մեջ դրական և հաճելի զգացողություններ: Գեղեցկությունը գրեթե ամեն տեղ է, բայց բոլորը չեն, որ կարողանում են դա գնագատել:
  • Արդյո՞ք գոյություն ունի գեղեցկության բացարձակ չափանիշ
  • Իմ կարծիքով և այո և ոչ: Քանի որ ”գեղեցիկ” հասկացությունը բոլորի մոտ անհատական է, և բոլորը տարբեր կարծիք ունեն դրա վերաբերյալ: Օրինակ իմ համար չկա գեղեցկության որևիցե չափանիշ, քանի որ ես համարում եմ գեղեցիկ ամեն ինչ, ինչ տեսնում եմ:
  • Գեղեցիկը զգո՞ւմ ենք, թե՞ սովորում ենք այն ճանաչել
  • Կարելի է ասել՝ և զգում ենք, և սովորում ենք ճանաչել։
    Մարդը ծնված օրվանից կարող է որոշ բաներ գեղեցիկ կամ հաճելի զգալ, օրինակ՝ մեղմ ձայնը, հաճելի գույները, բնության տեսարանները։ Բայց գեղեցկության մասին մեր պատկերացումները ժամանակի ընթացքում ձևավորվում են։ Դրանց վրա ազդում են ընտանիքը, մշակույթը, շրջապատը, արվեստը և մեր անձնական փորձը։
  • Ի՞նչ կապ կա գեղեցիկի, բարու և ճշմարտության միջև
  • Գեղեցիկը, բարին և ճշմարտությունը իրար հետ սերգ կապ ունեն:Երբ մարդը բարի և ճշմարիտ է, նրա արարքները հաճախ լինում են նաև գեղեցիկ։ Այս երեքի միաձուլվածքը սովորեցնում են մարդուն ճիշտ վերաբերվել ուրիշներին:

Posted in Ուսումնական նախագիծ, ճամփորդություն

Արատես

Առաջին օր

Ապրիլի 24-ին մենք գնացինք Արատես և ունեցանք մի քանի կանգառներ։ Կանգառ են ունեցել Արենու եկեղեցում։ Նաև կանգառ ենք ունեցել ուղղակի հանգստանալու և ճաշելու համար։ Մենք հասանք Արատես, դասավորեցինք մեր իրերը, մի փոքր հանգստացանք և գնացինք տարածքը մաքրելու և հավաքելու փայտեր խարույկի համար։ Հետո ճաշեցինք, խաղացինք մի քանի հետաքրքիր խաղեր, նստեցինք խարույկի մոտ և գնացինք քնելու։

Երկրորդ օր

Առավոտյան մենք գնացինք նախավարժանքի Ընկեր Նառայի հետ որից հետո մենք գնացինք նախաճաշելու։ Մենք նախաճեշեցինք, և գնացինք վերևի տնակները որպեսզի հավաքենք փայտեր խարույկի համար։ Հետո ճաշեցինք, վառեցինք խարույկ և գնացինք քնելու։

Երրորդ օր

Առավոտյան մենք նախաճեշեցինք և գնացինք մեր իրերը հավաքելու որպեսզի դուրս գանք Արատեսից դեպի Երևան։ Մենք ունեցանք կանգառ հրեշտակների ձորում, մենք մի փոքր զբոսնեցինք, նկարվեցինք և շարունակեցինք գնալ Երևան։ Ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ այս եռորյա ճամփորդությունը և ես անպայման նորից կգնամ մյուս անգամ։