Posted in ճամփորդություն

Ճանապարհորդություն դեպի Թռչկանի ջրվեժ

Մեր քայլարշավը դեպի Թռչկանի ջրվեժ անցավ շատ հետաքրքիր և տպավորիչ։ Սկզբում ճանապարհը անցանք ավտոբուսով, իսկ ընդմիջումից հետո, նստեցինք բեռնատար մեքենա։

Բեռնատարով ճանապարհորդելը ինձ համար զվարճալի էր, բայց նաև մի փոքր անհարմարև ցավոտ։ Մենք կանգնած էինք, իսկ քանի որ բեռնատարը շատ էր շարժվում, երբեմն իրար վրա էինք ընկնում և դժվարությամբ էինք պահում հավասարակշռությունը։ Չնայած դրան՝  ճանապարհի այդ հատվածը դարձավ մեր ամենազվարճալի պահերից մեկը։



Ջրվեժ հասնելու ճանապարհին մի փոքր թրջվեցինք, բայց դա մեզ չխանգարեց շարունակել ճանապարհը։ Երբ հասանք Թռչկան, մեզ դիմավորեց շատ գեղեցիկ տեսարան։ Ջրվեժը և այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էին, և մենք հաճույքով վայելեցինք այդ պահը։ Ճանապարհին նաև մի քանի անգամ կանգ առանք, հանգստացանք և միասին ընդմիջեցինք։



Ընդհանուր առմամբ մոտ 6 կմ քայլեցինք՝ 3 կմ դեպի ջրվեժ և 3 կմ՝ հետդարձի ճանապարհին։Քայլելուց հետո մի փոքր հոգնեցինք, չնայած որ ճանապարհը այդքան էլ դժվար չէր, բայց
Այս քայլարշավը իմ համար հետաքրքիր փորձ էր։ Ամենաշատը ինձ դուր եկանվ բնությունը, Թռչկանի ջրվեժը և, իհարկե, բեռնատար մեքենայով մեր զվարճալի ու մի փոքր անհարմար ճանապարհորդությունը։

Leave a comment