Posted in Դասեր, Էկոլոգիա 10

10 ամենաբարդ կլիմայի փոփոխության հետևանքները

Անտառային հրդեհների աճ: Չորային պայմանների և բարձր ջերմաստիճանի հետևանքում հաճախ բռնկվում են անտառային զանգվածային հրդեհներ, դրանք ուղղակիորեն ոչնչնացնում են մասշտաբային չափսերով տարածքներ, ծառեր և անտառում բնակվող կենդանական աշխարհը:

Առողջական խնդիրներ և հիվանդություններ: Տաքացող կլիման բերում է բարձր մահացությանը և բազմազան բակտերիաների և վիրուսների բազմացմանը, քանի որ տաքը իդեալական միջավայր է դրանց համար:Դրանից էլ արդեն բխում են հիվանդությունները, վիրուսները և մահը:

Ծովի մակարդակի բարձրացում: Սառցադաշտերի հալվելը և ջրի ջերմային ուժեղ փոփոխությունները սպառնում են ափաերի մոտի գտնվող քաղաքներին ու կղզու մոտ գտնվող պետություններին, առաջացնելով աղի ջրի ներթափանցում քաղցրահամ ջրի պաշարների մեջ:

Եղանակային երևույթներ: Երաշտները, փոթորիկկները, ջրհեղեղները և ջերմային ալիքները սկսել են ավելի հաճախակի ու ինտենսիվ տեղի ունենալ:Դրանք ոչնչացնում են ենթակառուցվածքները և մշակաբույսերը:

Ջրի պակասություն: Սառցադաշտերի հալվելու պատճառով գետերը ավելի քիչ ջուր են ստանում, իսկ երաշտները ուժեղացնում են քաղցրահամ ջրի պակասը, ուստի միլիոնավոր մարդիկ այսօր բախվում են ջրի դեֆիցիտի հետ:

Կենսաբազմազանության կորուստ: Շատ կենդանիների տեսակներ չեն կարողանում հարմարվել արագ կլիմայական փոփոխություններին և անհետանում են, ինչը քայքայում է ամբողջ էկոհամակարգերը:

Հողերի դեգրադացիա և էրոզիա: Հողի էրոզիա, աղակալում և բերքատվիթյան կորուստ, որոնք հողերը դարձնում են ոչ պիտանի գյուղատնտեսության համար, այլ կործանելի:

Սննդի բերքատվության վտանգ: Բերքատվության անկում, հողերի որակի վատացում և էրոզիան սպառնում են համաշխարհային սննդի մատակարարմանը:

Տնտեսական վնաս: Ենթակառուցվածքի վնասում, գյուղատնտեսական կորուստներ, ապահովագրական ծախսերի աճ և արտադրողականության անկում տաք եղանակի պատճառով:

Միգրացիա և հակամարտություններ: Կլիմայական փախստականներ, ռեսուրսների համար պայքար և աճող սոցիալական լարվածություն փոքրացող ռեսուրսների պատճառով:

Posted in Դասեր, Էկոլոգիա 10

Մեր միջավայրը

Ես աապրում եմ Գեղանիստում, և այնտեղ նույնպես առկա են բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ: Հիմնական խնդիրներից են խմելու ջրի աղտոտվածությունը, օդի աղտոտվածությունը և աղբահանության  կազմակերպուման խնդիրները: Գեղանիստում առկա է նաև կանաչ տարածքի կարիք, այսինքն (ծառերի

Continue reading “Մեր միջավայրը” →
Posted in Դասեր, Էկոլոգիա 10

Ամենավտանգավոր 10 էկոլոգիական խնդիրները

Մեր ժամանակներում կան բազմազան էկոլոգիական խնդիրներ, որոնք կործանում են մարդու կյանքը: Դրանք շատ են, բայց ես կթվարկեմ 10 ամենագլոբալ խնդիրները:

  1. Ջրի աղտոտվածություն:Ջրի աղտոտվածությունը ժամանակակից էկոլոգիայի հիմնական խնդիրն է:Երբ մարդիկ գետերի, լճերի ու ծովերի մեջ աղբ, պլաստիկ, գործարանների կեղտոտ ջրեր ու քիմիական նյութեր են գցում ` ջուրը թունավորվում է, և մաքուր խմելու ջուրը քչանում է: Ջրի մեջ ապրող ձկներն ու բույսերը ոչնչանում են: Իսկ այն դեպքում, երբ մարդիկ օգտագործում են այդ կեղտոտ ջուրը կա հնարավորություն վտանգավոր հիվանդություններ ստանալ:Իմ կարծիքով հենց ջրի աղտոտվածությունն է հիմնական էկոլոգիական խնդիրը, քանի որ բոլոր մարդկանց օրգանիզմները բաղկացած են հիմնականում ջրից (65-75%) և առանց ջուր մադրիկ ուղղակիորեն կմահանան:
  2. Գլոբալ տաքացում:Գլոբալ տաքացման պատճառով հալվում են օվկիանոսները, տաք միջավայրի պատճառեվ վատանում է պտղաբերությունը, նաև այն վտանգավոր է նրանով, որ տաք միջավայրուն բակտերիաները շատանում են, ինչի պատճառով նոր վիրուսների հայտնաբերության շանսերը մեծանում են:
  3. Անտառհատում: Հիմնական ծառերի կտրելու պատճառը դա թուղթն է: Իսկ ինչպես մենք գիտենք ծառերը թթվածնի հիմնական աղբյուրն է: Ապագայում դա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ օդի աղտոտվածության համար` թթվածնի պակասից:
  4. Օդի աղտոտվածության: Մարդուն գոյատևելու համար անհրաժեշտ է թթվածին: Իսկ եթե օդը աղտոտված է` թոքերում առաջանում է կեխտի նստվածք, որը բերում է շնչառական խնդիրների:
  5. Պլաստիկ: Պլաստիկը աղտոտումը շատ լուրջ էկոլոգիական խնդիր է: Այն քայքայվում է շատ երկար, միկրոպլաստիկ վերածվոլով մնում է մարդու օրգանիզմում, աղտոտում է օվկիանոսը ը այլն:
  6. Հողի էրոզիա և դեգրադացիա:
    Գյուղատնտեսական գործունեությունն ու անտառահատումները քայքայում են հողը, ինչն իջեցնում էբերքատվությունը և ազդում սննդի արտադրության վրա:
  7. Գերբնակեցում: Գերբնակեցման արդյունքում շատանում են մարդիկ, ինչի պատճառով էլ մեծանում է անհրաժեշտ ռեսուրսների կարիքը:
  8. Ռեսուրսներ: Մարդիկ շատ հաճախ են օգտագործում բնական ռեսուրսները, որոնց շատ երկար ժամանակ է պահանջում վերականգնվելու համար։Իսկ եթե դրանք օգտագործել չափից շատ, դրանք ուղղակիորեն կսպառվեն, և կառաջանա համաշխարհային քաոս:
  9. Օզոն: Օզոնային շերտի բացվածքի պատճառով շատ տիեզերական աղբ է մտնում Երկիր մոլորակ։
  10. Կենդանիների անհետացում: Էկոլոգիական խնդիրների արդյունքում որոշ կենդանիների ցեղատեսակները հայտնվում են ոչնչացման եզրին:Քանի որ ամեն մի կենդանի ունի իր կարևորագույն դերը բնության մեջ, ցանկալի չէ, որ նրանք ոչնչանան: