Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Տեքստային առաջադրանքներ

  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղար-ախիտ անտառում հանդիպեցին ծառերի ար-ա կաղնին ու հավքերի ար-ա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փար-ամ տերևներով զար-արված: Խրո-տ ու երկնահու- կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հով-անու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գա-ա- թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբեր- քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապան- տիրակալը, բացած

հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ա-բարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնար-վի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներ- էլ չեն լինի, ես՝ ահեղ ար-աս երկնքի, դեռ կսավառնեմ բարձ-ունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բա-բա-եց կաղնին՝ արհամար-անքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա: Դու հպարտանում ես թևերով ու բարձունքներով, բայց խոնարհությունը քեզ անծանոթ է: Քո թևերը քեզ հեռու են տանում, իսկ իմ արմատները խորն են մտնում հողի մեջ՝ ամուր պահելով ինձ: Փոթորիկը կգա, և դու կփնտրես իմ ճյուղերը՝ ապաստան գտնելու համար: Հիշի՛ր՝ առանց անտառի դու միայն թափառող հավք ես, իսկ առանց քեզ անտառը դեռ կապրի:

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

Ինձ դուր չեկավ արծվի գոռոզամտությունն ու արհամարհական վերաբերմունքը, որովհետև նա ծաղրում է կաղնուն՝ չգնահատելով նրա դարավոր իմաստությունն ու ուժը:

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ

մագիլ-ճանկ, ճիրան:

սավառնել-թռչել, սլանալ:

լերկ-անմազ, տկլոր:

Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Իսահակյանական օրեր

Տեքստային նյութ — Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը

  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:

  • Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը
    Ավետիք Իսահակյանը հայ մեծ բանաստեղծ և գրող էր։ Նրա ստեղծագործություններում արտահայտված են սերը հայրենիքի հանդեպ, մարդու ապրումները, կարոտն ու տխրությունը։ Նա անդրադարձել է նաև հայ ժողովրդի ճակատագրին և արևմտահայության ծանր վիճակին։ Նրա գործերում կարևոր տեղ ունեն ազատության, արդարության և մարդկային զգացմունքների թեմաները։
  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
  • Հակինթներ-թանկագին քար, սեգ-հպարտ, միամորիկ-մոր միակ զավակը, անձնվեր-ինչ որ բանին նվիրված լինել, ամոքեր-մեղմ, շաղաղ-դիակ, վճիտ-պարզ կամ մաքուր, զուլում-չար, դաժան։
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
  • Ռավեննան քաղաք է Իտալիայում, որը հայտնի է իր հին շինություններով և գեղեցիկ խճանկարներով։ Ռիալտոյի կամուրջը գտնվում է Վենետիկում և քաղաքի ամենահայտնի կամուրջներից է։ Այն անցնում է Մեծ ջրանցքի վրայով և համարվում է Վենետիկի պատմական խորհրդանիշներից մեկը։ 
  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
  • Կարծում եմ բանաստեղծությունն այդպես է կոչվում, որովհետև Իսահակյանը ստեղծագործությունը գրել է հայրենիքից հեռու գտնվելու տարիներին։ Թեև նա գտնվում էր Իտալիայում, նրա մտքերն ու զգացմունքները կապված էին Հայաստանի հետ։ Արարատը բանաստեղծության մեջ խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժությունն ու անցած դժվարությունները։ 
  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բանաստեղծություններ
  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
  • Ծանոթացա Ավետիք Իսահակյանի կյանքի, ստեղծագործությունների և արևմտահայ իրականության մասին նյութերին։ Իմացա, որ նա հայ մեծ բանաստեղծ և արձակագիր էր, որի ստեղծագործություններում կարևոր տեղ ունեն հայրենիքի, սիրո, կարոտի և մարդու ապրումների թեմաները։ Նա իր ստեղծագործություններով արտահայտել է նաև հայ ժողովրդի ցավն ու պատմական դժվարությունները։ 
  • Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
  • Այս նախագծի շրջանակներում կարդացի Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները և տեղեկություններ հավաքեցի Ռավեննայի ու Ռիալտոյի կամրջի մասին։ Ինձ հատկապես հետաքրքրեց «Ռավեննայում» բանաստեղծությունը, քանի որ այն ցույց է տալիս Արարատի մեծությունն ու հայ ժողովրդի պատմության երկար ճանապարհը։ Հասկացա, որ կյանքը ժամանակավոր է, իսկ հայրենիքի պատմությունն ու հիշողությունը շարունակում են հավերժ ապրել սերունդների հիշողությունների մեջ։
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:

Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…

Բանաստեղծությունը սիրո և ցավի անբաժանելիության մասին է. Ռիալտոյի կամուրջին տեսած աղջկա գեղեցկությունը Իսահակյանի մեջ արթնացնում է ոչ թե նոր սիրո հույս, այլ անցյալի վերքը, որովհետև մի ժամանակ նույնպիսի մի աղջիկ «կոտորեց սիրտս պատանի»։ Աղջիկը ներկայացվում է որպես «հավերժական կանանցի»՝ գիշերվա գետի պես հոսող ու արևի պես անմար, այսինքն՝ ոչ թե անհատ, այլ կրկնվող հավերժական սկզբունք։ Այդ պատճառով հանդիպումը դառնում է ճանաչում, ոչ թե հայտնություն: Իսահակյանը զգուշանում է, բայց չի կարողանում չտեսնել գեղեցկությունը։ Գաղափարը պարզ է՝ սերը չի մոռացվում, այն նորից է ճանաչվում նույն դեմքի մեջ, և հենց այդ անխուսափելի կրկնությունն է մարդկային տառապանքի ու գեղեցկության աղբյուրը։

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

* * *
Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։

Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.

Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։

Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա…
* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:

Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա…

Այս ստեղծագործությունը մարդու ուղղու մասին է: Ամեն ինչ անցողիկ է, և մարդ ի վերջո մնում է միայնակ։ Արարատի «ծեր կատարին» դարերն անցնում են «վայրկյանի պես», սերունդները նայում են գագաթին ու անցնում, ուստի Իսահակյանը ընթերցողին հրավիրում է նույն ճակատագրին։ Սերը կարճ պահի պատրանք է ` սիրելիի հպումից հետո մարդ դառնում է «աշխարհիս տեր», բայց դա չի փրկում միայնությունից։ Օտար ճամփի վրա քարավանը լսում է հայրենիքի ձայնը, սակայն հայրենիքը «խորթ է հիմա», սերը՝ ուրիշի գրկում, և «լուսնի տակ չկա ուխտ և սեր»։ Հուսահատության գագաթին մարդը մնում է միայն քարավանի հետ՝ պատրաստ գլուխը դնելու քարերի ու փշերի վրա։ Գաղափարը՝ սիրո ու հայրենիքի կորստից բացահայտված մարդկային միայնությունն է. այն, ինչ հավերժ էր թվում, անցողիկ է, և մնում է միայն ճանապարհը՝ առանց տան ու հավատքի։

Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Կոմիտասյան օրեր

Ինձ այստեղ չթողնես, տղաս….

Շատ հուզիչ պատմություն էր: Կոմիտասը գտնվում էր Վիլ–ժուիֆ հիվանդանոցում  շատ ծանր վիճակում: Նա լուռ էր և  չէր ցանկանում խոսել ոչ ոքի հետ: Բժիշկների ցուցմունքով բոլոր բարեկամները  այցելում էին Կոմիտասին, խոստումներ տալիս: Երբ Կոմիտասին այցելեց  Սեղբոս Ակնունին, ապա  Կոմիտասը աղերսեց նրան, որ  չթողնի իլ–ժուիֆում, այլ տանի իրենց դրախտավայր:

Continue reading “Կոմիտասյան օրեր” →
Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Բումներանգը

Բումերանգը

Մհեր Իսրայելյանի «Բումերանգ» պատմվածքի հիմնական գաղափարը ընկերության իրական արժեքն ու մարդու կյանքում ընկերների նշանակությունն է։ Պատմվածքի սկզբում ընկերությունը ներկայացվում է որպես շատ ամուր կապ․ տղաները արյունով են «կնքում» իրենց ընկերությունը և հավատում են, որ այն պետք է ամբողջ կյանքում պահպանվի։ Բումերանգը այստեղ դառնում է խորհրդանիշ․ ինչպես այն վերադառնում է նետողին, այնպես էլ մարդու արած լավ կամ վատ արարքները կարող են մի օր վերադառնալ իրեն։ Նույն գաղափարն է արտահայտվում նաև Ծիպոյի պատմության մեջ։ Տղաները տարիներ շարունակ իրենց ընկերությունը համարում են անխախտ, բայց երբ Ծիպոն հեռանում է Ավստրալիա, ժամանակի ընթացքում նրանց միջև եղած կապը թուլանում է, և կարոտն ու հիշողությունները աստիճանաբար մարում են։ Հետաքրքիր է նաև, որ Ծիպոն վերադառնալուց առաջ յուրաքանչյուր ընկերոջ առանձին ասում է, որ միայն իրեն է վստահում իր վերադարձի գաղտնիքը։ Այդ պատճառով բոլորն էլ մտածում են, որ հենց իրենք են Ծիպոյի ամենամոտ ու ամենակարևոր ընկերը։ Բայց վերջում ոչ ոք չի դիմավորում նրան օդակայանում։ Այս դրվագը ցույց է տալիս, որ երբ մարդը սկսում է ընկերությունը չափել միայն իր նկատմամբ ստացած ուշադրությամբ, իրական ընկերությունը կարող է վերածվել սպասումների ու հիասթափության։ Պատմվածքում նաև քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք իսկական ընկերությունը գոյություն ունի և ինչքան կարող է այն տևել։ Հեղինակը միանշանակ պատասխան չի տալիս, այլ ստիպում է ընթերցողին մտածել այդ մասին։ Ընկերոջ տատը կարծում էր, որ մարդը նեղության մեջ լավ ընկեր լինել չի կարող, իսկ պատմողի պապը ասում էր, որ ընկերությունը ժամանակավոր է, սակայն իր սեփական կյանքում հենց ընկերներն են իրեն դժվար պահերին օգնել։ Այս հակասությունների միջոցով հեղինակը ցույց է տալիս, որ ընկերությունը շատ բարդ ու բազմակողմանի երևույթ է։ Վերջում տաքսու վարորդի «Ընկերությունն անմահ է» պատասխանը կարծես նորից հաստատում է ընկերության գաղափարի կարևորությունը, բայց Ծիպոյի արձագանքը ցույց է տալիս, որ նա արդեն ուրիշ կերպ է հասկանում այդ բառը։ Այսպիսով, պատմվածքը միայն ընկերության մասին չէ․ այն նաև ժամանակի, հեռավորության, հիշողության, մարդու սպասումների և այն մասին է, որ մեր արարքները կարող են բումերանգի նման վերադառնալ մեզ։ Հեղինակը միաժամանակ և՛ կատակով, և՛ մի փոքր տխուր ձևով ցույց է տալիս, որ իսկական ընկերությունը միայն միասին ուրախանալը չէ, այլ նաև ժամանակի ու դժվարությունների միջով կապը պահպանելն է։

Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Առաչադրանքներ

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

Խորխե Բուկայը արգենտինացի բժիշկ, հոգեթերապևտ, հոգեդրամատուրգ և գրող է։ Նա ծնվել է 1949 թվականին Բուենոս Այրեսում։ Բժշկությունն ավարտել է 1973 թվականին Բուենոս Այրեսի համալսարանում, հետո մասնագիտացել է հոգեկան հիվանդությունների ոլորտում և զբաղվել հոգեթերապիայով։

Continue reading “Առաչադրանքներ” →
Posted in Հայոց լեզու 10 2026-2027, Անհատական աշխատանքներ, Գրականություն 2026-2027, Դասեր

Ի՞նչ է անկախությունը

Անկախություն ասելով՝ առաջին հերթին պատկերացնում ենք ազատություն։ Բայց անկախ լինելը միայն ուրիշից կախված չլինելը չէ։ Իմ կարծիքով՝ անկախությունը նաև սեփական որոշումները կայացնելու, դրանց համար պատասխանատվություն կրելու և սեփական ճանապարհը ընտրելու կարողությունն է։

Continue reading “Ի՞նչ է անկախությունը” →