Featured
Posted in Հետազոտական աշխատանք 2026-2027, Դասեր

Հետազոտական աշխատաբք

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՎԱՐԺԱՐԱՆ

ԹԵՄԱ -Ինչպե՞ս են գեները ազդում մարդու որոշ հատկանիշների վրա

ՍՈՎՈՐՈՂ – Մարիամ Դալլաքյան

ԴԱՍԱՐԱՆ – 10 դասարան

ՂԵԿԱՎԱՐ – Անուշ Ասատրյան

ԳՐԱԽՈՍ –

Posted in Մաթեմատիկա 10, Դասեր

Ռադիան

ա)2п*180/п=260

բ)-п*180/п=-180

գ)п/5*180/п=36

դ)3п/5*180/п=108

ե)-7п/12*180/п=-105

զ)-п/36*180\п=-5

է)12.5п*180/п=2250

ը)-6.25п*180/п=1125

71)ա) եռանկյան անկյուններն են 45՞, 45՞, 90՞==> 90՞=п/2 իսկ 45՞=п/4

բ)Հավասարակողմ եռանկյան բոլոր անկյունները հավասար են 60՞-ի ==> 60՞=п/3

գ)Ներքնաձգի կեսին հավասար էջի դիմացի անկյունը հավասար է 30՞-ի իսկ մյուս սուր անկյունը հավասար է 60-ի ==> 30՞=п/6, 60՞=п/3, 90՞=п/2

72)Որ անկյունն է մեծ a թե՞ B եթե`

ա)а=п/2=180/2=90 ==> a=п/2>B=85

բ)а=п/5=180/5=36 ==> B=40 > a=36

a=

Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Армянские историки, уважаемые истороки! Статья Вано Сирадехян

За ваший матерей пожертвуем мы. Армянская героическая история ждет спасения.

В Карабахе должны были якобы пройти выборы. Союз якобы собирался выдвинуть кандидата. Мол, после выдвижения кандидатуры он отказался. Якобы политическая жизнь кипела в месте, еще более жалком, чем Армения… Что еще жалкое, чем Армения? Конечно, другая территория, управляемая Армянами… Как будто в Армении есть политическая жизнь, так еще оставалось показать, что она есть и в Карабахе. Как будто в Армении есть президент, так еще и в Карабахе.Даже не региональный губернатор, а президент. Еще и министр иностранных дел, который ездит в Ереван и обратно. Еще и министр сельского хозяйства для 60 сел. Ради двух грязеуносных бордюров и распиловки паркета министр промышленности, министр внутренних дел во главе численности работников Шенгавитской районной мельницы…Неужели наши историки, черт возьми, сыграли с нами злую шутку, и все было такой же ложью, как и сейчас?«Пишите, пишите, дед мой, брат мой и я сделали то-то и то-то… мы разрушили те города, мы убили тех людей, как мух…» — приказал, скажем, Мокац Сержик, и рассказчик, получив через Мокаца Мику семь зерен муки из зернохранилища Сержика, взял теленка из хлева Киохи, привязал его к своей двери и, запершись в монастыре хозяина на несколько лет, написал о том, что слышал, как очевидец.Или, например, Нарина из Варанда построила небольшую часовню в память о своем муже, упавшем со скалы, отдала ее четырем монахам, пристроила к часовне два акра земли для выпечки хлеба, двадцать тутовых деревьев и двух коров, чтобы хлеб кидать в мацун, поверх пить тутовую водку и день через день записывать жалобы, которые армяне ежедневно посылали с балкона своей персидской части иностранному правителю своей византийской части. Записывать их в виде письма или записки, в одном экземпляре и хранить рядом, для истории.Или, например, Аркадия из Киликии назвала местную администрацию крестоносцев Армянским королевством и поручила монаху, эмигрировавшему из Ани, написать для истории армянского народа, что…

Какая гарантия, что этого не произошло? В конце концов, ход событий последних 12 лет и их историография не так уж похожи друг на друга, как история двух разных народов или история разных периодов одного и того же народа. Что же доказывает, что древние армяне могли быть умнее современных армян?

Posted in Պատմություն 10, Դասեր

Հանդիպում Արման Մալոյանի հետ

Նոյեմբերի 9-ին «Սեբաստացիական զրույցներ» խորագրի շրջանակում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետազոտական վարժարանում տեղի ունեցավ հանդիպում «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի հետ։

Հանդիպման ընթացքում հյուրն անդրադարձավ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Մխիթար Աբբահոր ծննդյան 350-ամյակին։ Զրույցի ընթացքում խոսվեց Մխիթար Սեբաստացու կյանքի և գործունեության, Մխիթարյան միաբանության պատմության ու հայ մշակույթի, հայագիտության և ազգային ինքնության պահպանման գործում նրա ունեցած մեծ դերի մասին։

Հանդիպումն անցավ հետաքրքիր և բովանդակալից մթնոլորտում։ Սովորողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հյուրին, լսելու նոր տեղեկություններ և ավելի լավ ճանաչելու Մխիթար Սեբաստացու թողած գիտական, կրթական ու հոգևոր ժառանգությունը։

Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս նորովի բացահայտել մեր պատմությունն ու մշակույթը, արժևորելու ազգային ժառանգությունը և հասկանալու դրա կարևորությունը մեր օրերում։

Շնորհակալություն Արման Մալոյանին և մեր պատմության դասատուներին հետաքրքիր զրույցի և գիտելիքի փոխանցման համար։

Posted in Պատմություն 10, Դասեր

Մխիթար Սեբաստացի․ կյանքը, գործունեությունը և «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»

Մխիթար Սեբաստացին (1676–1749) հայ եկեղեցական գործիչ, լեզվաբան և լուսավորիչ էր, Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ Նրա գլխավոր նպատակը հայ մշակույթի ու լեզվի պահպանումն էր այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը ցրված էր ամբողջ աշխարհով մեկ և ապրում էր օտարների տիրապետության տակ։

  • Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին Սեբաստիայում (այժմ Սիվաս, Թուրքիա), բարեպաշտ ընտանիքում։ Դեռ մանկուց աչքի է ընկել սովորելու ձգտումով: Նա սովորել է Սեբաստիայի վանքերում, ապա ուղևորվել է Էջմիածին և Սյունիք՝ գիտելիքները ամրապնդելու և լավացնելու նպատակով. 1699 թվականին ձեռնադրվել է վարդապետ և ստացել Մխիթար անունը, ինչից հետո քարոզել է հայ համայնքում, սակայն հանդիպել է դիմադրության, ինչի պատճառով ստիպված է եղել հեռանալ։1701 թվականին հիմնել է միաբանությունը Մորեայում (Հունաստան), իսկ 1717 թվականին տեղափոխվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որը դարձել է միաբանության մշտական կենտրոնը։ Մահացել է 1749 թվականի ապրիլին ` Վենետիկում։

Նրա գործունեությունը մի քանի ուղղություն ուներ.

  1. Հրատարակչություն: Սուրբ Ղազարում ստեղծել է տպարան, որտեղ լույս են տեսել հայերեն գրքեր, դասագրքեր և թարգմանություններ։
  2. Դպրոց և կրթություն: Միաբանության վանքում կազմակերպել է ուսուցում՝ պատրաստելով նոր սերնդի հայ մտավորականներ։
  3. Լեզվաբանություն: Զբաղվել է հայերենի քերականությամբ, բառարանագրությամբ և ուղղագրությամբ։
  4. Թարգմանություններ: Հայերեն է թարգմանել աստվածաբանական և գիտական գրականություն։

Աշխատանքներից մեկը՝ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»: Սա նրա ամենանշանավոր աշխատանքն է՝ հայերենի բացատրական բառարան, որը լույս է տեսել Վենետիկում 1749–1769 թվականներին:Կարևոր է, քանի որ այն հայերենի առաջին մեծ բացատրական բառարաններից է, որտեղ բառերը մեկնաբանվում են հայերենով, այլ ոչ թե լատիներենով կամ այլ լեզվով։

Ներառում է հսկայական բառապաշար՝ ներառյալ գրաբարյան և ժամանակի խոսակցական շերտերը։Այն դարձել է հիմք հետագա բառարանների և հայերենի ուսումնասիրության համար։Նաև ցույց է տալիս նրա մեթոդական մոտեցումը՝ բառի իմաստը բացատրել համատեքստով և օրինակներով։

Մխիթար Սեբաստացու աշխատանքի շնորհիվ պահպանվեց և զարգացավ հայերենը սփյուռքում, ստեղծվեց կրթական և հրատարակչական ավանդույթ, որը շարունակվում է մինչև այսօր, Մխիթարյան միաբանությունը դարձավ հայ մշակույթի կարևոր կենտրոն և նրա անունով կոչվում են դպրոցներ(շուրջ 6 դպրոց)



Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Բուքը, երգը, երեխան

Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան»

«Բուքը, երգը, երեխան»-ն է։ Այն մի տղայի մասին է, ով ցուրտ առավոտյան շտապում է դպրոց՝ հույս ունենալով, որ ներսում կտաքանա։ Սակայն պահակը նրան ներս չի թողնում, քանի որ դեռ դասերի սկսվելու ժամանակը չէր։ Տղան աղքատ էր, հագուստն ու կոշիկները՝ մաշված, ինչի պատճառով ավելի էր մրսում։

«Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ»։

Պահակը խորհուրդ է տալիս նրան տուն վերադառնալ և ավելի ուշ գալ, բայց տղան չի հեռանում։ Փորձում է ցուրտը հաղթահարել պարելով, երգելով ու երևակայելով։ Նրա ոտքերն այնքան էին թմրել, որ նույնիսկ պատկերացնում էր՝ դրանք իրենը չեն, հետևաբար ցավն էլ իրենը չէ։ Երբ Ավագը լսում է նրա երգը, բարկանում է, և տղան վախենում է, որ իրեն կհարվածեն։

Կերպարների մասին իմ կարծիքը հետևյալն է․ պահակը այնքան էլ բարի մարդ չի թվում, քանի որ, չնայած կանոններին հետևելուն, կարող էր գոնե մի ջերմ խոսք ասել մրսած երեխային։ Ավագն էլ խիստ մարդու տպավորություն է թողնում։ Իսկ տղան աչքի է ընկնում իր երևակայությամբ, համբերությամբ և դժվարություններին դիմակայելու կարողությամբ։

Իմ կարծիքով՝ պատմվածքի հիմնական գաղափարը մարդկային արժեքների կարևորությունն է։ Կանոններին և օրենքներին հետևելը կարևոր է, բայց չպետք է դրանց պատճառով մոռանանք մարդասիրության մասին։ Պահակը կարող էր խղճալ երեխային և ներս թողնել, սակայն նախընտրեց հետևել սահմանված կարգին։ Հնարավոր է՝ նա նաև վախենում էր պատասխանատվություն կրելուց։

Պատմվածքում նկատեցի նաև մեկ այլ գաղափար․ տղան, չնայած դժվարություններին, հասել էր իր նպատակակետին՝ դպրոցին։ Սա կարելի է դիտարկել որպես նպատակասլացության օրինակ։ Նույնիսկ եթե հասնելով նպատակիդ՝ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես պատկերացնում էիր, պետք չէ հանձնվել։

Ինձ համար հետաքրքիր էր նաև եղանակի և պատմվածքի բովանդակության կապը։ Դրսի ցուրտը կարծես արտացոլվում էր նաև մարդկանց վերաբերմունքի մեջ։ Եղանակը սառն էր, իսկ մարդկանց վերաբերմունքը՝ նույնքան սառը։ Այսպիսով՝ պատմվածքում գեղեցիկ համադրությամբ ներկայացվում է, թե ինչպես երբեմն կանոններին հետևելով՝ մարդիկ մոռանում են դիմացինին օգնելու և մարդկային լինելու կարևորության մասին։

Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Ամեն տարվա գոճին

«Ամեն տարվա գոճին» պատմվածքը գյուղական պարզ ավադդույթի միջով խոսում է սիրո, ինքնախաբեության և դաժանության մասին։Սաթենիկ տատը դեկտեմբերին ամբողջ ուշադրությունը տալիս է գոճուն, որին որդին ամեն տարի բերում է անտառապահ Սիմոնից, և ամեն անգամ նրան Մաշո է անվանում։ Անունը կարծես նախապես տրված է բոլոր խոճկորներին, և երբ Սիմոնը մեկին բռնում է, անունը «ընկնում» է հենց նրա վրա․ Մաշոն անհատ չէ, այլ քսան տարի կրկնվող դեր։Բակում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում՝ շունը արհամարհում է, մյուսները ծիծաղում են։ Միայն տատն է սիրում նրան, և Մաշոն դա զգում է՝ կապվում է նրա հետ, սովորում նրա «լեզուն», քայլում նրա կողքով դեպի արոտ։

Ողբերգությունը նրանում է, որ բոլորը գիտեն ճշմարտությունը, բայց չեն բարձրաձայնում։ Լուսերը հանգիստ ասում է, որ երկու ամիս հետո գոճին երկու փութ լավ միս կունենա, իսկ տատը պատասխանում է վախով, թե Մաշոն հանկարծ կհասկանա նրա պատասխանը: Գոճու հետ մենակ՝ նա ինքն է ասում, որ լավ է՝ նա չգիտի։ Այսպես տատի քնքշությունը դառնում է խղճի ու ինքնախաբեության դրսևորում:Վերջում, երբ գյուղում կոտորած է սկսվում, տատը լուսաբացին Մաշոյին տանում է գյուղից դուրս, որ աղմուկը չլսի, և խոստանում է լավ պահել նրան «մինչև եկող տարի»։ Բայց այդ տարվա Մաշոն ուրիշ խոճկոր կլինի։ Պատմվածքի գաղափարը մեղադրանքը չէ, այլ հանգիստ դիտարկումը, որ մարդկային սերը հաճախ սովորույթով կաղապարված է և ի վիճակի չէ փրկել նրան, ում սիրում է։

Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Հայ պատմիչներ, ջան պատմիչներ:

Հոդվածը

Սիրադեղյանը հեգնանքով ու քննադատաբար ներկայացնում է Հայաստանի և Ղարաբաղի այն ժամանակվա քաղաքական իրավիճակը։ Նա խոսում է այն մասին, որ քաղաքական կյանքը կարծես գոյություն ունի, բայց իրականում շատ բաներ ուղղակի ձևական են։ Օրինակ՝ ստեղծվում են տարբեր պաշտոններ ու նախարարություններ, որոնք իրականում այդքան էլ անհրաժեշտ չեն։ Հեղինակը նաև ծաղրում է այն փաստը, որ երբեմն մարդիկ ավելի շատ կարևորում են պաշտոններ զբաղեցնելը և իրենց կարևոր ցույց տալը, քան իրական խնդիրներ լուծելը։Հոդվածի մեջ նա անդրադառնում է նաև հայոց պատմությանը՝ կասկածի տակ դնելով որոշ պատմական տեղեկությունների հավաստիությունը։ Նա պատկերացնում է, թե ինչպես կարող էին անցյալում պատմիչները գրել ոչ թե այն, ինչ իրականում է տեղի ունեցել, այլ այն, ինչ իրենց պատվիրել են իշխանավորները։ Այս համեմատությամբ հեղինակը փորձում է ցույց տալ, որ եթե այսօր շատ բան գունեղացվում է, ապա հնարավոր է՝ անցյալում էլ ամեն ինչ չէ, որ ճիշտ է ներկայացվել։ Ընդհանուր առմամբ, Սիրադեղյանը փորձում է մարդկանց ստիպել մտածել, հետաքրքրվել, հարցեր տալ և չընդունել ամեն ինչ որպես բացարձակ ճշմարտություն։

Հոդվածի հիմնական գաղափարն այն է, որ հասարակության մեջ պետք է լինի ազնվություն, պատասխանատվություն և իրականության ճիշտ ներկայացում։ Պետք չէ ամեն ինչին կուրորեն հավատալ, հատկապես երբ խոսքը քաղաքականության և պատմության մասին է։ Հեղինակը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է, երբ մարդիկ իրենց շահերից ելնելով խեղաթյուրում են իրականությունը և պատմությունը ներկայացնում այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Նա նաև ուզում է ընդգծել, որ պետք է կարողանալ խիստ քննադատաբար մտածել, տարբերել ճշմարտությունը կեղծիքից և չբավարարվել միայն այն տեղեկություններով, որոնք մեզ մատուցում են։