Posted in Գրականություն 9, Դասեր

Ձվաձև դիմանկարը

Մարդու կյանքում կան շատ արժեքներ, որոնք արժանի են ուշադրության: Այդ ուշադրության արժանի արժեքներից մեկը արվեստն է:Մարդը միշտ փորձել է պահպանել գեղեցկությունը՝ այն դարձնելով հավերժ և դրան օգնում է արվեստը: Նկարիչները, գրողները, քանդակագործները ստեղծագործել են, որպեսզի իրենց տեսած գեղեցիկ պահերը չկորչեն ժամանակի ընթացքում, նաև որպեսզի պահպանեն իրենց կյանքի մասնիկը:

Արվեստը ունի մեծ արժեք , սակայն այն երբեք չպետք է Չափազանցի մարդու կյանքի սահմանները: Գեղեցկությունը հավերժացնելու ցանկությունը կարող է վերածվել կործանարար մոլուցքի, եթե մարդը մոռանում է իրական զգացմունքների և սիրո մասին։

Ձվաձև դիմանկարը պատմվածքում նկարիչը ամբողջովին տարված էր իր արվեստով և ցանկանում էր կտավի վրա հավերժացնել իր կնոջ գեղեցկությունը։ Նրա համար այդ դիմանկարը դարձավ իր կյանքի իմաստը, և նա օր ու գիշեր նկարում էր՝ փորձելով ստեղծել կատարյալ իդեալ։ Կինը խենթի պես սիրում էր ամուսնուն և հնազանդորեն նստում էր նրա առջև, սակայն նկարիչը այնքան էր խորացել իր աշխատանքի մեջ, որ չէր նկատում՝ կինը աստիճանաբար կորցնում էր ուժերը, տխրում ու մարում։

Նկարիչը ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր միայն նկարի վրա։ Նա փորձում էր պահել կնոջ գեղեցկությունը կտավի վրա, բայց այդ ընթացքում կորցրեց իրական մարդուն, որի գեղեցկությունն ուզում էր հավերժացնել։ Երբ դիմանկարը վերջապես ավարտվեց, այն այնքան կենդանի էր թվում, որ թվում էր թե նա փոխաուինել է իր կնոջ կյանքը այդ նկարի վրա: Բայց հենց այդ պահին պարզվեց, որ կինը մահացել է, այսինքն` արվեստի գործը կարծես «խլեց» կնոջ կյանքը։

Այսպիսով` այս պատմությունը ցույց է տալիս, որ եթո գեղեցկությունը հավերժացնելու ցանկությունը լինինշատ ուժեղ` այն կարող է վտանգավոր դառնալ, եթե մարդը մոռանում է կյանքի և սիրո արժեքը։Կտավը բավականին լուրջ գործ է, բայց այն չպետք է դառնա ավելի թանկ, քան մարդու կյանքը և զգացմունքները, որովհետև ոչ մի նկար չի կարող փոխարինել իրական կյանքին ու երջանկությանը։

Posted in Գրականություն 9, Դասեր

Խենթը-Արամ Մանուկյան


Ժամանակաշրջանն ու հասարակական միջավայրը մեծ ազդեցություն ունեն մարդու բարոյական հատկանիշների ձևավորման վրա։ Պատերազմների, ճգնաժամերի և ազգային պայքարի ժամանակ հատկապես բացահայտվում են մարդկանց իրական արժեքները՝ հայրենասիրությունը, պատասխանատվությունը, խիզախությունն ու նվիրվածությունը։ Պատմության ընթացքում հենց այդպիսի անհատներն են կարողացել առաջնորդել ժողովրդին և վճռական դեր ունենալ հայրենիքի փրկության գործում։


Ժամանակաշրջանը կարող է ձևավորել մարդու բնավորությունը, իսկ պետական գործիչը պետք է ունենա բարձր բարոյական արժեքներ՝ արդարություն, պատասխանատվություն, հայրենասիրություն և ժողովրդի հանդեպ նվիրվածություն։


Րաֆֆի իր Խենթը ստեղծագործության մեջ ցույց է տալիս, թե ինչպես է միջավայրը ազդում մարդու մտածողության վրա։ Վարդանը առաջին անգամ հայտնվում է զարգացած քաղաքում և հիանում շենքերով, համալսարանով, թատրոններով ու մշակութային կյանքով։ Նրա հարցը՝ «Զինվորանոց չկա՞», ցույց է տալիս, որ նա մեծացել էր պայքարի պայմաններում, որտեղ անվտանգությունն ապահովում էր բանակը։ Սակայն պատասխանը՝ «այստեղ ամեն քաղաքացի զինվոր է», ընդգծում է, որ զարգացած հասարակությունում մարդիկ իրենք են պատասխանատու իրենց երկրի համար։ Այսպիսով, միջավայրը փոխում է մարդու աշխարհայացքն ու արժեքները։

Պատմական հատվածում Արամ Մանուկյան ներկայացվում է որպես օրինակելի պետական գործիչ։ Նա ղեկավարեց Վանի ինքնապաշտպանությունը, կազմակերպեց Երևանի պաշտպանությունը և մեծ դեր ունեցավ Հայաստանի անկախության կերտման մեջ։ Նրա գործունեությունը ցույց է տալիս, որ պետական գործիչը պետք է լինի ոչ միայն խելացի ու կազմակերպված, այլև խիզախ, արդար և ժողովրդի ճակատագրի հանդեպ պատասխանատու։ Արամ Մանուկյանի նման առաջնորդներն ապացուցեցին, որ դժվար ժամանակներում ժողովրդի ճակատագիրը կախված է նվիրված մարդկանցից։

Իմ երազանքի Հայաստանը խաղաղ, զարգացած և արդար երկիր է, որտեղ մարդիկ ապրում են անվտանգ պայմաններում, կրթությունը բարձր մակարդակի վրա է, իսկ ղեկավարները ծառայում են ժողովրդին։ Այդպիսի պետություն հնարավոր է կառուցել միայն այն դեպքում, երբ հասարակությունը և առաջնորդները առաջնորդվում են բարձր բարոյական արժեքներով։


Այսպիսով, ժամանակաշրջանն ու միջավայրը մեծապես ազդում են մարդու բարոյական կերպարի ձևավորման վրա։ Դժվար ժամանակներում հատկապես կարևոր են այն անհատները, ովքեր ունեն ուժեղ կամք և բարձր արժեքներ։ Պետական գործիչը պետք է լինի ազնիվ, հայրենասեր և պատասխանատու, քանի որ նրա որոշումներից կախված է ժողովրդի ճակատագիրը։

Posted in Գրականություն 9, Դասեր

Բայազետ-խենթը


1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը կարևոր տեղ ունի հայ ժողովրդի պատմության մեջ։ Այդ տարիներին հայերը ակտիվորեն մասնակցեցին Կովկասյան ճակատի ռազմական գործողություններին՝ աջակցելով ռուսական բանակին և պաշտպանելով հայրենի բնակավայրերը։ Պատերազմի ամենահիշարժան դրվագներից մեկը Բայազետի հերոսական պաշտպանությունն էր, որը դարձավ տոկունության, միասնականության և հերոսության խորհրդանիշ։


Բայազետի պաշտպանությունը ցույց տվեց, որ ժողովրդի փրկության և հաղթանակի համար կարևոր են ոչ միայն մեծ բանակները, այլև առանձին մարդկանց խիզախությունն ու անձնազոհությունը։


1877 թվականին թուրքական զորքերը պաշարեցին Բայազետի բերդը, որտեղ գտնվում էին ռուս զինվորներ և հայ կամավորներ։ Պաշարվածների վիճակը օրեցօր ծանրանում էր, որովհետև սպառվում էին պարենը և ռազմամթերքը, բայց նրանք չէին ցանկանում հանձնվել և պատրաստ էին պայքարել մինչև վերջ։ Պաշտպանությունը ղեկավարում էին Շտոկվիչը և Արշակ Տեր-Ղուկասով, որի զորքը հետագայում օգնության հասավ պաշարվածներին։ Գեղարվեստական հատվածում նույնպես երևում է պաշտպանների ծանր վիճակը․ նրանք ասում էին, որ «ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն», սակայն որոշում էին դիմադրել մինչև վերջին շունչը։ Ամենակարևոր խնդիրը Տեր-Ղուկասով լուր հասցնելն էր, քանի որ թուրքերը շրջապատել էին բերդը։ Այդ պահին Վարդանը համարձակորեն ասում է․ «Ես» և ստանձնում վտանգավոր առաքելությունը։ Նրա կերպարը համապատասխանում է իրական հերոսին՝ Սամսոն Տեր-Պողոսյան, որը քրդի շորերով անցավ թշնամու միջով և օգնության լուր հասցրեց։ Նրա քայլը վճռական եղավ, քանի որ դրանից հետո օգնությունը ժամանակին հասավ Բայազետ։ Այս հերոսական պայքարը նաև ցույց տվեց հայ ժողովրդի միասնականությունը․ հայ կամավորները պատրաստ էին զոհաբերության հանուն հայրենիքի պաշտպանության։ Րաֆֆու Խենթը ստեղծագործության մեջ կարողացավ պատկերել ոչ միայն պատերազմի դժվարությունները, այլև մարդկանց հայրենասիրությունն ու ներքին ուժը։


Այսպիսով, Բայազետի հերոսական պաշտպանությունը դարձավ հայ ժողովրդի պայքարի փառավոր էջերից մեկը։ Այն ապացուցեց, որ պատմական հաղթանակները հաճախ պայմանավորված են ոչ միայն զորքի թվաքանակով, այլև մարդկանց կամքի ուժով, հավատով և անձնազոհությամբ։ Վարդանի և Սամսոն Տեր-Պողոսյանի նման հերոսները ցույց տվեցին, որ մեկ մարդու խիզախությունը կարող է վճռել շատերի ճակատագիրը։

Posted in Գրականություն 9, Դասեր

Ինչպիսի՞ խնդիրներ էին ծառանում հայրենազրկված և օտար երկրներում ապաստանած հայերի առջև։

Արտահայտի՛ր դիրքորոշում սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման հնարավորությունների և անհրաժեշտության մասին։


Հայ ժողովրդի պատմության մեջ Սփյուռքի ձևավորումը շատ ծանր ու ցավոտ փուլ է եղել։ Հայրենիքից հեռանալը մարդկանց կանգնեցրել է բազմաթիվ դժվարությունների առաջ։ Նրանք ստիպված էին ապրել օտար երկրներում՝ նոր պայմանների մեջ։ Այս ամենը ազդել է ոչ միայն նրանց կյանքի, այլ նաև ինքնության վրա։ Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքն ու պատմական փաստերը ցույց են տալիս այդ դժվարությունները։


Հայրենազրկված հայերը բախվել են սոցիալական, տնտեսական և հոգեբանական ծանր խնդիրների, սակայն ազգային ինքնության պահպանումը եղել է և մնում է կարևոր ու անհրաժեշտ։


Պատմական հատվածից պարզ է դառնում, որ Սփյուռքում հայտնված հայերը սկզբում շատ ծանր պայմաններում էին ապրում։ Նրանք չունեին աշխատանք, մասնագիտություն, հաճախ կատարում էին ծանր ու ցածր վարձատրվող գործեր։ Բացի այդ, նրանք չէին ճանաչում օտար երկրների մշակույթը, իսկ տեղացիները հաճախ վատ վերաբերմունք ունեին նրանց նկատմամբ։ Շատերը նույնիսկ քաղաքացիություն չունեին, ինչը ավելի էր դժվարացնում նրանց կյանքը։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան բարդ էր նոր կյանք սկսել օտար միջավայրում։

Գեղարվեստական հատվածում նույնպես երևում են այդ դժվարությունները։ Սարոյանի պատմվածքում հորեղբայրը մեծ ջանքերով նռնենի է տնկում, բայց չի կարողանում հաջողության հասնել։ Նա կորցնում է իր հողը, իսկ նռնենիները՝ չորանում են։ Այդ նռնենիները խորհրդանշում են ոչ միայն աշխատանքը, այլ նաև հիշողությունը հայրենիքի մասին։ Երբ նրանք վերադառնում են և տեսնում չորացած այգին, դա ցույց է տալիս կորստի խոր ցավը։ Նրանք նույնիսկ չեն խոսում, որովհետև ցավը շատ մեծ է։

Սակայն, չնայած այս բոլոր դժվարություններին, հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը։ Նրանք պահել են լեզուն, մշակույթը, ավանդույթները։ Սփյուռքում ստեղծվել են հայկական դպրոցներ, եկեղեցիներ, համայնքներ։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ օտար երկրում կարելի է մնալ հայ, եթե կա ցանկություն և միասնականություն։


Այսպիսով, Սփյուռքում հայերը անցել են ծանր ճանապարհ, բայց չեն կորցրել իրենց ինքնությունը։ Դժվարությունները շատ են եղել, սակայն նրանք կարողացել են հաղթահարել դրանք։ Ազգային ինքնության պահպանումը կարևոր է, որովհետև այն կապում է մարդկանց իրենց արմատների հետ։ Առանց դրա ժողովուրդը կարող է կորչել։ Այդ պատճառով սփյուռքահայերի համար շատ կարևոր է պահպանել իրենց լեզուն, մշակույթը և հիշողությունը հայրենիքի մասին։

Posted in Գրականություն 9, Դասեր

Իսահակյան

Իսահակյան

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի …

1. Ըստ բանաստեղծության նկարագրի՛ր աղջկան։

Բանաստեղծության մեջ աղջիկը նկարագրվում է որպես մի գեղեցիկ արևելյան աղջիկ` հակինթները ականջներին, սև մազերով և արևների պես անշեջ :Իսկ մեջքը՝ նուրբ ու ճկուն, որը ծածկված է ծաղկանկար շալով։

2. Մեկնաբանի՛ր ,,առեղծվածային ժպիտ,, արտահայտությունը։ 

Սա խորհրդավոր, անկանխատեսելի ու կանացի այնպիսի ժպիտ է, որը դժվար է գերազանցել։ Այն միաժամանակ հմայող է և զգուշացնող։ Իսահակյանն այն կապում է «հավերժական կանացիության» հետ, որը դարեր շարունակ գերել ու տառապանք է պատճառել տղամարդկանց։

3. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը ներկայացնում է հանկարծակի հանդիպման պատմություն, որն արթնացնում է հեղինակի հին վերքերը։ Տեսնելով գեղեցկուհուն՝ նա չի տրվում հիացմունքին, քանի որ «միամիտ չէ»։ Անցյալի դառը փորձը հուշում է, որ նմանատիպ գեղեցկությունը ժամանակին կոտրել է իր սիրտը, ուստի նա նախընտրում է գլուխը կախել ու չհավատալ այդ հմայքին։

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցիր…

1. Ինչպե՞ս է ներկայացվում ժամանակի անցողիկությունը։

Ժամանակի արագությունն ընդգծվում է «դար է եկել, վայրկյանի պես» արտահայտությամբ։ Իսահակյանը ցույց է տալիս, որ սերունդները, կայծակները և պատմական իրադարձությունները սրընթաց հաջորդում են միմյանց, մինչդեռ լեռը մնում է անսասան։

2. Ի՞նչ է խորհրդանշում Արարտը։ 

Արարատը խորհրդանշում է հավերժությունը, անսասանությունը և հայ ժողովրդի պնդությունը։ Այն «ադամանդ» է, որին դիպչող ամեն մի «սուր» (թշնամի կամ դժբախտություն) բեկվում է ու անցնում։ Այն վերժամանակային արժեք է։

3. Ի՞նչ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծության ուղերձն է՝ գիտակցել մարդկային կյանքի կարճատևությունը և հաշտվել դրա հետ։ Մարդն ընդամենը մի ակնթարթ է տիեզերական հավերժության մեջ։ Պետք է կարողանալ հիանալ կյանքով, բայց հիշել, որ դու էլ սոսկ անցորդ ես այս աշխարհում։

4. Գրել էսսե ,,Մարդը ժամանակի հոսքի մեջ,, վերնագրով։ 

Posted in Գրականություն 9, Դասեր

Ինչո՞ւ էր  կարևորվում  կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը   տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։

Քո կարծիքով ինչպիսի՞ն  պիտի լինի ապագայի դպրոցը։

Կրթությունը միշտ եղել է հասարակության զարգացման ամենակարևոր հիմքերից մեկը։ Տարբեր ժամանակաշրջաններում այն ունեցել է տարբեր նպատակներ, սակայն միևնույն է՝ նրա հիմնական դերը մնացել է նույնը՝ ձևավորել գիտակից, մտածող և ստեղծագործ հասարակություն։ Հին ժամանակներում կրթությունը հասանելի էր սահմանափակ քանակով միայն հարուստներին և հիմնականում կապված էր կրոնի ու ավանդույթների պահպանման հետ։ Սակայն ժամանակի ընթացքում, հատկապես նոր հասարակարգերի ձևավորման փուլերում, կրթությունը դարձավ համատարած և ստացավ նոր նշանակություն՝ նպաստել հասարակության առաջընթացին և գիտության զարգացմանը։

Կրթությունը միշտ եղել է կարևոր պատմության մեջ և այն նպաստել է հասարակության զարգացմնը և երկրի առաջընթացին

Խորհրդային Հայաստանում կրթության դերը առանձնապես մեծ էր։ Անգրագիտության բարձր մակարդակը խոչընդոտում էր երկրի զարգացմանը, և իշխանությունները հասկացան, որ առանց կրթված ժողովրդի հնարավոր չէ կառուցել նոր հասարակություն։ Այդ պատճառով մեծ ուշադրություն դարձվեց դպրոցների ստեղծմանը և կրթության տարածմանը։ Կարճ ժամանակում ստեղծվեց լայն դպրոցական ցանց, և գրագիտության մակարդակը զգալիորեն բարձրացավ։ Բազմազան դպրոցների կառուցվելից հետոբ Հայաստանի գրեթե ութսունմեկ տոկոսը դարձավ գրագետ:Կրթությունը դարձավ ոչ միայն գիտելիք ստանալու միջոց, այլև հասարակության մեջ հավասարության հաստատման կարևոր գործիք։

Այս գաղափարը երևում է նաև Րաֆֆու «Խենթը» վեպի հատվածում։ Այստեղ ներկայացված դպրոցը սովորական կրթական հաստատություն չէ․ այն մի վայր է, որտեղ երեխաները ոչ միայն գրքերից են սովորում, այլև անմիջապես շփվում են բնության հետ, աշխատում, զարգացնում իրենց ֆիզիկական և մտավոր կարողությունները։ Վարդանը հիանում է այդ դպրոցով, որովհետև այնտեղ երեխաները ուրախ են, առողջ և հետաքրքրված։Կրթությունը ներկայացվում է որպես ամբողջական գործընթաց, որը ձևավորում է ոչ միայն գիտելիք, այլև մարդուն՝ որպես անհատ։

Իմ կարծիքով, ապագայի դպրոցը պետք է լինի հենց այդպիսի՝ բազմակողմանի զարգացնող։ Այն չպետք է սահմանափակվի միայն դասագրքերով և տեսական գիտելիքով, այլ պետք է ներառի գործնական աշխատանք, ստեղծագործություն, տեխնոլոգիաների օգտագործում և անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ։ Դպրոցը պետք է դառնա մի վայր, որտեղ երեխաները հաճույքով են սովորում, չեն վախենում սխալվելուց և կարողանում են բացահայտել իրենց հետաքրքրությունները։

Այսպիսով, կրթությունը միշտ եղել և կմնա հասարակության առաջընթացի շարժիչ ուժը։ Այն ոչ միայն փոխանցում է գիտելիք, այլև ձևավորում է մարդու մտածողությունը, արժեքները և ապագան։ Իսկ որքան զարգացած լինի կրթությունը, այնքան զարգացած կլինի նաև հասարակությունը։

Posted in Գրականություն 9, Դասեր

Ինչպիսի՞ ծանր պայմաններում էր հայտնվել Ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած հայությունը։ Քո կարծիքով ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ մարդուն՝  կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար։

Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը հայտնվեց շատ ծանր իրավիճակում։ Շատ մարդիկ կորցրին իրենց տները, ընտանիքները և ապրելու պայմանները։ Նրանք դարձան փախստական և ստիպված էին ապրել օտար վայրերում՝ առանց բանալ սննդի ու հագուստի։ Գուրգեն Մահարու «Էջմիածնում» հատվածը ցույց է տալիս այդ ժամանակվա իրական վիճակը։ Նույնը հաստատում է նաև պատմության տեքստը։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան դժվար էր այդ ժամանակ ապրելը։

Հայոց ցեղասպանությունից հետո գաղթական դարձած հայությունը հայտնվել էր ծայրահեղ ծանր պայմաններում, սակայն նրանք կարողացան հաղթահարել կյանքի դժվարությունները դիմացկունության, համբերության և փոխօգնության շնորհիվ։

Ցեղասպանությունից հետո գաղթական հայերը ապրում էին շատ վատ պայմաններում։ Նրանք հաճախ սոված էին, չունեին նորմալ հագուստ և ապրում էին կեղտոտ ու խիտ միջավայրում։ Պետությունը փորձում էր օգնել, բայց հնարավորությունները քիչ էին, և օգնությունը չէր բավարարում բոլորին։ Գաղթականներին օրական տրվում էր շատ քիչ սնունդ, որը հազիվ էր բավականացնում։ Ամենածանր վիճակում էին որբ երեխաները, որոնք մնացել էին առանց ծնողների։ Նրանց համար ստեղծվում էին որբանոցներ, բայց պայմանները այնտեղ էլ բարդ էին։ Մահարու նկարագրած դեպքերում երևում է, որ մարդիկ ստիպված էին հարմարվել իրավիճակին և չմտածել նույնիսկ իրենց արտաքինի մասին։ Սակայն նույնիսկ այդ դժվար պայմաններում մարդիկ օգնում էին իրար, կիսվում ունեցածով և փորձում պահպանել մարդկային հարաբերությունները, ինչպես Կուշոն փոխանակեց հագուստը կոնֆետների վրա։ Այդ պատճառով կարելի է ասել, որ նման դժվարությունները հաղթահարելու համար մարդուն պետք են համբերություն, ուժ, և ուրիշներին օգնելու պատրաստակամություն։

Այսպիսով, գաղթական հայության վիճակը շատ ծանր էր։ Նրանք ապրում էին զրկանքների մեջ, բայց կարողանում էին դիմանալ։ Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար կարևոր են ուժեղությունը և միասնականությունը։ Այս ամենը ցույց է տալիս, որ նույնիսկ ծանր պայմաններում մարդը կարող է պայքարել և շարունակել ապրել։

Posted in Գրականություն 9, Դասեր

Սահյան․ բանաստեղծություններ

Անտառում

«Անտառում» – Սահյանի համար անտառը մի տեղ է, որտեղ մարդը կարող է հանգստանալ ու լսել ինքն իրեն։ Այստեղ ամեն ինչ շնչում է՝ ծառերը, քարերը, կենդանիները։ Հեղինակն ասում է, որ բնության մեջ մարդն ավելի մաքուր ու անկեղծ է դառնում։

Մասրենի

Բանաստեղծությունը ներկայացնում է մասրենին որպես մենակ ու լքված մարդու խորհրդանիշ, որն ունի ներքին ջերմություն, բայց մնում է չգնահատված։ Նրա «փշոտ քնքշանքը» ցույց է տալիս, որ արտաքին դժվարության տակ թաքնված է սեր։ Հիմնական միտքն այն է, որ շատ արժեքավոր էակներ աշխարհում մնում են անտեսված ու միայնակ։

Անունդ տալիս

Այս բանաստեղծությունում Սահյանը խոսում է Հայսատանի հետ և նկարագրում է այն: Հիշում է իր Հայ ժողովրդին, մի ժայռի մեջ գտնվող տուն, հին կամուրջ, որտեղ ծիծեռնակը բույն է ստեղծել, թեքված մատուռ, բեկված սյան տաճար։ Սա ոչ թե մեծ ու աղմկոտ հայրենիք է, այլ սրտին մոտ ու հոգեհարազատ։