1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը կարևոր տեղ ունի հայ ժողովրդի պատմության մեջ։ Այդ տարիներին հայերը ակտիվորեն մասնակցեցին Կովկասյան ճակատի ռազմական գործողություններին՝ աջակցելով ռուսական բանակին և պաշտպանելով հայրենի բնակավայրերը։ Պատերազմի ամենահիշարժան դրվագներից մեկը Բայազետի հերոսական պաշտպանությունն էր, որը դարձավ տոկունության, միասնականության և հերոսության խորհրդանիշ։
Բայազետի պաշտպանությունը ցույց տվեց, որ ժողովրդի փրկության և հաղթանակի համար կարևոր են ոչ միայն մեծ բանակները, այլև առանձին մարդկանց խիզախությունն ու անձնազոհությունը։
1877 թվականին թուրքական զորքերը պաշարեցին Բայազետի բերդը, որտեղ գտնվում էին ռուս զինվորներ և հայ կամավորներ։ Պաշարվածների վիճակը օրեցօր ծանրանում էր, որովհետև սպառվում էին պարենը և ռազմամթերքը, բայց նրանք չէին ցանկանում հանձնվել և պատրաստ էին պայքարել մինչև վերջ։ Պաշտպանությունը ղեկավարում էին Շտոկվիչը և Արշակ Տեր-Ղուկասով, որի զորքը հետագայում օգնության հասավ պաշարվածներին։ Գեղարվեստական հատվածում նույնպես երևում է պաշտպանների ծանր վիճակը․ նրանք ասում էին, որ «ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն», սակայն որոշում էին դիմադրել մինչև վերջին շունչը։ Ամենակարևոր խնդիրը Տեր-Ղուկասով լուր հասցնելն էր, քանի որ թուրքերը շրջապատել էին բերդը։ Այդ պահին Վարդանը համարձակորեն ասում է․ «Ես» և ստանձնում վտանգավոր առաքելությունը։ Նրա կերպարը համապատասխանում է իրական հերոսին՝ Սամսոն Տեր-Պողոսյան, որը քրդի շորերով անցավ թշնամու միջով և օգնության լուր հասցրեց։ Նրա քայլը վճռական եղավ, քանի որ դրանից հետո օգնությունը ժամանակին հասավ Բայազետ։ Այս հերոսական պայքարը նաև ցույց տվեց հայ ժողովրդի միասնականությունը․ հայ կամավորները պատրաստ էին զոհաբերության հանուն հայրենիքի պաշտպանության։ Րաֆֆու Խենթը ստեղծագործության մեջ կարողացավ պատկերել ոչ միայն պատերազմի դժվարությունները, այլև մարդկանց հայրենասիրությունն ու ներքին ուժը։
Այսպիսով, Բայազետի հերոսական պաշտպանությունը դարձավ հայ ժողովրդի պայքարի փառավոր էջերից մեկը։ Այն ապացուցեց, որ պատմական հաղթանակները հաճախ պայմանավորված են ոչ միայն զորքի թվաքանակով, այլև մարդկանց կամքի ուժով, հավատով և անձնազոհությամբ։ Վարդանի և Սամսոն Տեր-Պողոսյանի նման հերոսները ցույց տվեցին, որ մեկ մարդու խիզախությունը կարող է վճռել շատերի ճակատագիրը։