Կենսաբանության առաջինկիսամյակի ամփոփում
Մարտ
Ապրիլ
Օրգանիզմի սեռը որոշվում է՝
ա) գեներով և քրոմոսոմներով
բ) սննդով
գ) ջերմաստիճանով
դ) ջրով
Մարդու սեռական քրոմոսոմներն են՝
ա) X և Y
բ) A և B
գ) C և D
դ) M և N
Կանանց սեռական քրոմոսոմների կազմը՝
ա) XX
բ) XY
գ) YY
դ) XO
Տղամարդկանց սեռական քրոմոսոմների կազմը՝
ա) XX
բ) XY
գ) YY
դ) XO
Սեռի հետ շղթայակցված հատկանիշները փոխանցվում են՝
ա) սեռական քրոմոսոմներով
բ) միայն սննդով
գ) միայն միջավայրով
դ) միայն տարիքով
Սեռի հետ շղթայակցված հատկանիշների օրինակ է՝
ա) դալտոնիզմը
բ) մազերի գույնը
գ) հասակը
դ) մարմնի քաշը
Ժառանգական հիվանդությունները առաջանում են՝
ա) գեների կամ քրոմոսոմների փոփոխության հետևանքով
բ) միայն սննդի պատճառով
գ) միայն եղանակի պատճառով
դ) միայն հոգնածությունից
Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
ա) ծնողներից երեխաներին
բ) ընկերներից
գ) ուսուցիչներից
դ) հարևաններից
Սեռի հետ շղթայակցված հիվանդությունները ավելի հաճախ հանդիպում են՝
ա) տղաների մոտ
բ) աղջիկների մոտ
գ) նույն չափով
դ) ոչ մեկի մոտ
Գենետիկան ուսումնասիրում է՝
ա) ժառանգականությունն ու փոփոխականությունը
բ) մարսողությունը
գ) շնչառությունը
դ) շարժումը։
Ներկայացնել օրգանիզմների անհատական զարգացումը՝ սաղմնային և հետսաղմնային զարգացում:
Օրգանիզմների անհատական զարգացումը կոչվում է օնտոգենեզ և սկսվում է զիգոտից մինչև կյանքի ավարտը։ Այն բաժանվում է երկու շրջանի՝ սաղմնային և հետսաղմնային։ Սաղմնային շրջանը տեղի է ունենում մինչև ծնվելը և ունի երեք փուլ՝ տրոհում, գաստրուլյացիա և օրգանոգենեզ։ Տրոհման ժամանակ զիգոտը բաժանվում է բջիջների, գաստրուլյացիայի ընթացքում առաջանում են երեք սաղմնային թերթիկներ՝ էկտոդերմ, էնտոդերմ և մեզոդերմ, իսկ օրգանոգենեզի ժամանակ ձևավորվում են օրգանները։
Հետսաղմնային զարգացումը սկսվում է ծնվելուց հետո և լինում է ուղղակի կամ անուղղակի։ Օրգանիզմների զարգացման վրա մեծ ազդեցություն ունեն միջավայրի գործոնները՝ ջերմաստիճանը, սնունդը և կենսակերպը, որոնք կարող են նպաստել կամ խանգարել նորմալ զարգացմանը։
2. Լրիվ և թերի կերպարանափոխություն:
Ուղղակի զարգացման դեպքում ծնվում է հասունին նման փոքր օրգանիզմ, իսկ անուղղակի զարգացման դեպքում լինում է կերպարանափոխություն՝ թրթուրից հասուն կենդանի։
3. Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն:
Գենետիկան ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրինաչափությունները։ Ժառանգականությունը ծնողների հատկանիշները սերունդներին փոխանցելու հատկությունն է՝ հիմնված ԴՆԹ-ի վրա, իսկ փոփոխականությունը նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է։ Հիմնական հասկացություններն են գենը (ժառանգականության միավոր), գենոտիպը (գեների ամբողջություն) և ֆենոտիպը (արտաքին հատկանիշներ)։
4. Օրգանիզմենրի բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը:
Օրգանիզմների բազմացումը կենսաբանական հիմնարար գործընթաց է, որն իրականանում է երկու հիմնական եղանակով՝ անսեռ և սեռական։ Անսեռ բազմացման ժամանակ նոր սերունդը սկիզբ է առնում մեկ ծնողական առանձնյակից՝ կիսման, բողբոջման կամ վեգետատիվ մասերի միջոցով, ինչի արդյունքում ստացվում են գենետիկորեն նույնական առանձնյակներ։ Սրա կենսաբանական նշանակությունը բարենպաստ պայմաններում տեսակի թվաքանակի արագ աճն ու տարածումն է։ Ի տարբերություն սրա, սեռական բազմացումն իրականանում է երկու ծնողների սեռական բջիջների միաձուլմամբ, ինչը հանգեցնում է գենետիկական նյութի վերահամակցման։ Սեռական եղանակի կենսաբանական գլխավոր նշանակությունը ժառանգական բազմազանության ապահովումն է, որը թույլ է տալիս տեսակին ավելի լավ հարմարվել փոփոխվող միջավայրին, լինել ավելի կենսունակ և հիմք հանդիսանալ էվոլյուցիոն զարգացման համար։
5. Մենդելի 1-ին օրենք:
Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին:
6.Մենդելի 2-րդ օրենք:
Ճեղքավորման օրենք – առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3:1 և ըստ գենետիպի 1:2:1 :
7. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները: