ՍԵՊՏԵՄԲԵՐ
Սպիտակուցներ, Ածխաջրեր և Ճարպեր
ՀՈԿՏԵՄԲԵՐ
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա:Լրացուցիչ աշխատանք
ՆՈՅԵՄԲԵՐ
Կյանքի ոչ բջջային ձևեր — Վիրուսներ
ԴԵԿՏԵՄԲԵՐ
ՍԵՊՏԵՄԲԵՐ
Սպիտակուցներ, Ածխաջրեր և Ճարպեր
ՀՈԿՏԵՄԲԵՐ
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա:Լրացուցիչ աշխատանք
ՆՈՅԵՄԲԵՐ
Կյանքի ոչ բջջային ձևեր — Վիրուսներ
ԴԵԿՏԵՄԲԵՐ
ա) Օրգանիզմի աճի ապահովումը
բ) Վերականգնող հյուսվածքների ձևավորումը
գ) Սեռաբջիջների առաջացումը
դ) Էներգիայի արտադրումը
ա) 2 դիպլոիդ քույր բջիջ
բ) 4 հապլոիդ դուստր բջիջ
գ) 4 դիպլոիդ բջիջ
դ) 8 հապլոիդ բջիջ
ա) Պրոֆազա I
բ) Մետաֆազա II
գ) ԱՆաֆազա II
դ) Տելոֆազա I
ա) Քույր քրոմատիդները
բ) Համ Homolog (հոմոլոգ) քրոմոսոմները
գ) mRNA մոլեկուլները
դ) Կենտրոնոմերները
ա) Միտոզին
բ) Պրոֆազա I-ին
գ) ԴՆԹ կրկնապատկմանը
դ) Գամետների միավորմանը
ա) Սպերմատոզոիդ և սոմատիկ բջիջներ
բ) Օվոցիտ և սոմատիկ բջիջներ
գ) Սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջներ
դ) Միայն սպերմատոզոիդներ
Ի՞նչ է միտոզը և ինչպիսի նշանակություն ունի օրգանիզմների համար։
Միտոզը բջիջի բաժանումն է, որի արդյունքում առաջանում են երկու դուստր բջիջներ։ Ստացված բջիջներից յուրաքանչյուրը պարունակում է հավասար քանակի և նույն տիպի քրոմոսոմներ ինչպես մայրական բջիջում։ Կենդանի բջիջի բաժանման ակտիվ ֆազան տևում է մեկ ժամ։
Նկարագրիր միտոզի փուլերը՝ նշելով յուրաքանչյուր փուլի հիմնական գործընթացները։
Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։ Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է։ Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բաժանում իրականացնելու համար։
Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։ Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ, կորիզակները վերանում են։
Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում ՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։ Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին, յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը։
Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները։ Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան։
Միտոզի վերջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բաժանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։
Ինչպե՞ս է ապահովվում, որ դուստր բջիջները ստանան նույն գենետիկ նյութը միտոզի ընթացքում:
1. ինչ է իրենից ներկայացնում գլիկոլիզը
Գլիկոլիզը էներգետիկ փոխանակության առաջին փուլն է, տեղի է ունենում բջջի ցիտոպլազմայում, առանց թթվածնի:Գլյուկոզը քայքայվում է և առաջացնում ԱԹՓ՝ էներգիայի մոլեկուլներ, որոնք անմիջապես օգտագործվում են բջջի աշխատանքների համար։
2. Ներկայացնել աֆտոտրով և հետերոտրով օրգանիզմներիծ
Ավտոտրոֆներ կարող են ինքնուրույն արտադրել սնունդ՝ օգտագործելով անօրգանական նյութեր, օրինակ բույսերը ֆոտոսինթեզի միջոցով։
Հետերոտրոֆներ չեն կարող արտադրել սնունդ, սնվում են պատրաստի օրգանական նյութերով՝ մյուս օրգանիզմներից։
3. Ինչ են իրենցից ներկայացնում ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը
Ֆոտոսինթեզ՝ բույսերն ու որոշ միկրոբները արևի էներգիան օգտագործում են գլյուկոզ ստեղծելու համար, իսկ որպես կողմնակի արտադրանք՝ արտազատում են թթվածին։
Քեմոսինթեզ՝ էներգիան ստացվում է քիմիական ռեակցիաներից, ոչ թե արևից, օրինակ որոշ բակտերիաներ ստանում են էներգիա անօրգանական միացությունների օքսիդացումից։
4. Ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը և ֆունկցիան
Քրոմոսոմները գտնվում են էուկարիոտ բջիջների կորիզում և պահում են ժառանգական տեղեկությունը։ Դրանք կազմված են պարուրաձև ԴՆԹ-ից և ունեն սեղմվածքներ, որոնցից հիմնականը կոչվում է ցենտրոմեր։
5. Ինչ է կարիոտիպը
Մարմնական բջջի քրոմոսոմային հավաքակազմի քանակական և որակական հատկանիշների ամբողջությունը կոչվում է կարիոտիպ:
6. Կյանքի ոչ բջջային ձևեր` վիրուսներ
Վիրուսները կյանքի ոչ բջջային ձևեր են, որոնք կազմված են կենդանի օրգանիզմներին բնորոշ օրգանական նյութերից, բայց չունեն բջջային կառուցվածք։ Առաջին վիրուսը՝ ծխախոտի խճանկարային հիվանդության հարուցիչը, հայտնաբերել է Դ. Ի. Իվանովսկին 19-րդ դարում։
Վիրուսները բազմանում են միայն կենդանի բջիջներում՝ թափանցելով դրանց մեջ և օգտագործելով բջջի նյութերը։ Դուրսից նրանք կարող են ունենալ բյուրեղային ձև։ Վիրուսները առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ՝ ինչպես բույսերի (ծխախոտի, ոլոռի խճանկարային հիվանդություններ), այնպես էլ մարդկանց (գրիպ, կարմրուկ, ծաղիկ, պոլիոմիելիտ) մոտ։
Վիրիոնը բաղկացած է ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից և սպիտակուցային թաղանթից։ Կան նաև բարդ վիրիոններ՝ լիպիդային թաղանթով և ֆերմենտներով, օրինակ՝ ՁԻԱՀ-ի վիրուսը։
Կան վիրուսներ, որոնք վարակում են բակտերիաներ՝ բակտերիաֆագեր։ Դրանք կարող են ոչնչացնել բակտերիաները և երբեմն օգտագործվում են հիվանդությունների բուժման մեջ։ Ֆագերը բաղկացած են գլխիկից, պոչիկից և սպիտակուցային ելուններից։ Նրանց ԴՆԹ-ն ներթափանցում է բակտերիայի մեջ, որտեղ սկսում է բազմանալ՝ քայքայելով բակտերիան։
7. Բջջի բաջանում` միտոզ
Բջջի կենսացիկլը նրա գոյության ամբողջ շրջափուլն է՝ սկսած առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը։ Տարբեր բջիջներ տարբեր տևողությամբ են ապրում․ օրինակ՝ նյարդային բջիջները չեն կիսվում, իսկ էպիթելային և ոսկրուղեղի բջիջները արագ մաշվում են և մշտապես նորանում։
Կենսացիկլը բաղկացած է ինտերֆազից և միտոզից։ Ինտերֆազում բջիջը աճում է, սինթեզում է սպիտակուցներ և կրկնապատկում է ԴՆԹ-ը։ G₁ փուլում այն պարզապես զարգանում է, S փուլում կրկնապատկվում է ԴՆԹ-ը, իսկ G₂ փուլում բջիջը պատրաստվում է բաժանմանը՝ ձևավորելով անհրաժեշտ կառուցվածքներ, օրինակ՝ ցենտրիոլներ և բաժանման իլիկի թելիկներ։
Միտոզը բջջի բաժանման փուլն է և ունի չորս մաս։ Պրոֆազում քրոմոսոմները խտանում են և կորիզաթաղանթը քայքայվում է։ Մետաֆազում քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածում։ Անաֆազում քրոմատիդները բաժանվում են և տեղափոխվում բևեռներ։ Թելոֆազում ձևավորվում են նոր կորիզներ, և բջիջը կիսվում է երկու նույնական դուստր բջիջների։
Միտոզի շնորհիվ ժառանգական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է, ապահովելով սերնդից սերունդ գենետիկական նյութի կայուն փոխանցումը։
8. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները
2․Միտոզի արդյունքում ստացվող բջիջները լինում են․
ա) Տարբեր գենետիկ կազմով
բ) Նույն գենետիկ կազմով
գ) Առանց միջուկի
դ) Առանց քրոմոսոմների
3․Միտոզը տեղի է ունենում․
ա) Սոմատիկ բջիջներում (մարմնի բջիջներ)
բ) Սեռական բջիջներում
գ) Միտոքոնդրիումներում
դ) Քլորոպլաստներում
4․Միտոզի հիմնական նշանակությունը․
ա) Էներգիայի առաջացում
բ) Աճ և վերականգնում
գ) Տեղաշարժ
դ) Սննդի մարսում
5․Միտոզի վերջում ձևավորվում են․
ա) Չորս բջիջ
բ) Երկու նույնական բջիջ
գ) Մի մեծ բջիջ
դ) Սերմաբջիջ
6․Միտոզի ընթացքում բջջի քրոմոսոմների թիվը․
ա) Կրկնվում է
բ) Պակասում է երկու անգամ
գ) Աճում է չորս անգամ
դ) Անհետանում է
7․Ո՞ր գործընթացն է հաջորդում միտոզին․
ա) Ցիտոկինեզ
բ) Ֆոտոսինթեզ
գ) Սերմնավորում
դ) Ֆերմենտացում
Կարիոտիպը նշանակում է…
ա) Գեների հաջորդականության ամբողջականությունը
բ) Օրգանիզմի բոլոր սպիտակուցների համախումբը
գ) Օրգանիզմի քրոմոսոմների ամբողջական հավաքածուն՝ քանակը, չափը և ձևը
դ) ԴՆԹ-ի կրկնօրինակման գործընթացը
Մարդու սոմատիկ բջիջներում քանի՞ քրոմոսոմ կա։
ա) 22
բ) 23
գ) 44
դ) 46
Մարդու սեռաբջիջներում (գամետներում) քանի՞ քրոմոսոմ կա։
ա) 23
բ) 46
գ) 44
դ) 22
Քրոմոսոմների մեծամասնությունը ի՞նչ ձև ունեն մետաֆազում։
ա) Օղակաձև
բ) S-աձև
գ) X-աձև (երկքրոմատիդ)
դ) Գնդաձև
Քանի՞ զույգ ավտոսոմ և քանի՞ զույգ սեռական քրոմոսոմ ունի մարդը։
ա) 23 ավտոսոմ, 1 սեռական
բ) 22 ավտոսոմ, 1 սեռական
գ) 22 սեռական, 1 ավտոսոմ
դ) 23 սեռական, 2 ավտոսոմ
1. Ի՞նչ է վիրուսը։
ա) Միաբջիջ օրգանիզմ
բ) Բազմաբջիջ օրգանիզմ
գ) Ոչ բջջային ձև՝ ժառանգական նյութով և սպիտակուցային պատյանով
դ) Մոլեկուլային միացություն
2․Վիրուսները ունեն․
ա) Միայն ԴՆԹ
բ) Միայն ՌՆԹ
գ) ԴՆԹ կամ ՌՆԹ
դ) ԴՆԹ և ՌՆԹ միասին
3․Ինչո՞ւ են վիրուսները համարվում ոչ բջջային ձևեր։
ա) Որովհետև չունեն բջջային կառուցվածք
բ) Որովհետև չեն բազմանում
գ) Որովհետև չունեն ժառանգական նյութ
դ) Որովհետև չեն կարող առաջացնել հիվանդություն
4,Որտե՞ղ են վիրուսները բազմանում։
ա) Ջրում
բ) Արտաքին միջավայրում
գ) Միայն կենդանի բջջի ներսում
դ) Ինքնուրույն՝ առանց բջջի
5. Ինչո՞վ է կազմված վիրուսի մարմինը։
ա) Միայն սպիտակուցներից
բ) Նուկլեինաթթվից և սպիտակուցային պատյանից
գ) Ցիտոպլազմայից և միջուկից
դ) Սպիտակուցից և ածխաջրերի
6. Ո՞ր վիրուսն է առաջացնում ՁԻԱՀ հիվանդությունը։
ա) Գրիպի վիրուսը
բ) Կորոնավիրուսը
գ) ՄԻԱՎ-ը
դ) Հերպես վիրուսը
7. Ինչպե՞ս է վիրուսը վնասում օրգանիզմին։
ա) Բջիջների սնունդը խլելով
բ) Բջիջների ներսում բազմացմամբ և դրանք ոչնչացնելով
գ) Արյան մեջ թունավոր նյութեր արտազատելով
դ) Օրգանիզմի ջերմաստիճանը բարձրացնելով