Հայրական կողմը:Իմ պապիկը:
Մեր մեծերի հիշողությամբ, մեր գերդաստանի ամենամեծ պապի անունը ` իմ պապիկի պապիկի հայրը, եղել է Գրիգոր Դալլաքյանը: Իմ պապիկի տատիկի պատմելով ` նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի «Թալիշ» գյուղում, որը գտնվում է պատմական Հոռեկա վանքի մոտակայքում: Հայ-Թուրքական նախկին պատերազմներից մեկի ժամանակ, «Թալիշ» գյուղի բնակիչները գաղթել են վրաստանի «Բոլնիս Խաչեն» գյուղ: Այնուհետև, պատերամների դադարից հետո ` ղաղաղ ժամանակ «Բոլնիս Խաչեն» գաղթաց Թալիշեցիներից մի մասը, որոնց թվում էր նաև Գրիգոր պապը, վերադարձել են իրենց հայրենի գյուղ: Այդ ժամանակ Թալիշ գյուղի և շրջակայքի գյուղերը գտնվում էին Գյուլիստանի մելիքության ներքո: Երկար ժամանակ գյուղացիները զբաղվում էին հողագործությամբ, անասնաբանությամբ և շենացնում էին իրենց հայրենի Թալիշ գյուղը: Գրիգոր պապը ունեցել է երկու որդի ` մեկի անունը Սիմոն, մյուսի ` նույնպես Գրիգոր: Սիմոն պապը ունեցել է չորս զավակ ` երեք տղա և մեկ աղջիկ: Տղաների անունները ` Բագրատ, Սոկրատ և Ալեքսանդր, իսկ աղջկա `Շուշանիկ: Ալեքսանդրը իմ պապիկի հայրն է: Սիմոն պապիկի երեք որդիներն էլ մասնակցել են Հայրենական պատերազմի: Բագրատ պապիկը մասնակցել է պատերազմի Վորոնեժի մատույցներում: Սոկրատ պապիկը ` Բելորուսիայի Բրյանսկի պարտիզանական ջոկատում, իսկ Ալեքսանդր պապիկը ` մասնակցել է 89-րդ Թամանյան դիվիզիայի կողմից մղվող պատերազմին: Ալեքսանդր պապիկը ունեզել է երեք որդի և մեկ դուստր: Նրանցից մեծը իմ պապիկն է, որի անունը Ֆելիքս է:Նա ամուսնացել է իր դասարանի Էլմիրա անունով մի աղջկա հետ, նրանք երկուսն էլ ծնվել են Թալիշ գյուղում և դպրոցը ավարտելուց հետո նրանք երկար տարիներ ապրել են Երևանում և ունեցել են որդի(իմ հայրը) և դուստր:
Տատիկիս կողմը
Տատիկս նույնպես ծնվել է Թալիշ գյուղում: Տատիկիս հայրիկի անունը եղել է Հայկազ, իսկ ազգանունը ` Սահակյան: Նա մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, և դրա ժամանակ նա ստացել է լուրջ վնասվածք ` կորցնելով աջքը:Նա ունեցել է կապիտանի կոչում: Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է իր հայրենի գյուղ ` Թալիշ, աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կարճ ժամանակահատված աշխատել է որպես զինկոմ, այնիհետև երկար տարիներ զբաղեցրել է Թալիշի կոլտնտեսության նախագահի պաշտոն:Նա աշխատել է որպես նախագա 22 տարի և իր անբասիր աշխատանքի շնորհիվ նա առժանացել է նախկին ԽՍՀՄ բարձրագույն պարգևի ` Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանի: Ամուսնացել է և ունեցել հինգ զավակ: Նրա ղեկավարման տարիներին Թալիշը բարգավաճել է, քանի որ ունեցել է բավականին լավ կազմակերպչական ջիղ և խստապահանջ բնավորություն:
Մայրական կողմս: Իմ մյուս պապիկը
Մայրական կողմիս մասին այդքան շատ բան հայտնի չէ, բայց կարող եմ ասել, որ մայրիկիս հոր պապը 1918 թվականին կոտորածի ժամանակ տեղահանվել է Կարսից: Կարսից գաղթելուց հետո նրանք գաղթել են Արևելյան Հայաստան, և այնուհետև բնակություն հաստատել Երևանին կից բնակավայրում:
Մայրիկիս հոր պապը բնակվել է Արծվաշենում (նախկին Բաշքենդ):Արծվաշենում հիմնականում բնակություն են հաստատել Արցախի Ջրաբերդ գավառից գաղթաց հայերը: Նրանք թողնելով իրենց օջախները տեղափոխվել են Արծվաշեն: Իսկ 1992 թվականի օգոստոսին Ադրբեջանը գրավեց Արծվաշենը, որտեղից տեղահանված բնակչությունը մոտավորապես 60-70 տոկոսը գաղթեցին Ճամբարակ(Կրասնոսելսկ) քաղաք, ինչպես նաև Դրախտիկ գյուղում: