Posted in Քիմիա 2026-2027, Դասեր

Քիմիա առաջադրանքներ

1. Ո՞ր շարքում են  տարրերը  ներկայացված  ըստ  երկրակեղևում  դրանց  տարածվածության    

  նվազման.

1) ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ                   3) թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ

2) սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ                    4)թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում

 

2. Ո՞րն  է  երկրակեղևում  առավել  տարածված  մետաղը.

1) ալյումին                             2) պղինձ                                     3) երկաթ                           4) մագնեզիում

 

Continue reading “Քիմիա առաջադրանքներ” →
Posted in Քիմիա 2026-2027, Դասեր

Գործնական աշխատանք

Երկաթի և ծծմբի խառնուրդի բաժանումը մագնիսի ներգործությամբ

Փորձի նպատակը

Ցույց տալ, որ երկաթը և ծծումբը կարելի է առանձնացնել միմյանցից՝ օգտագործելով նրանց ֆիզիկական հատկությունների տարբերությունը, մասնավորապես՝ երկաթի մագնիսականությունը:

Անհրաժեշտ նյութեր և սարքեր

Continue reading “Գործնական աշխատանք” →
Posted in Քիմիա 2026-2027, Դասեր

Քիմիա

  • Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում
  • Պահպանել անվտանգության կանոնները անհրաժեշտ է, որպեսզի կանխել հնարավոր վնասվածքները:Նյութերը կարող են վնաաոլ մարու մաշկը, աչքի ցանցաթաղանթը, շնչառական ուղիները և այլն: Դրանք կարող են լինել թունավոր, պայթուցիկ և մաշկ քայքայող:
  • Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք
  • Ֆիզիկական հատկություններ-գույն, հոտ, համ, ագրեգատային վիճակ, խտություն, լուծելիություն, հալման և եռման ջերմաստիճան։
    Քիմիական հատկություններ-այրվելու, օքսիդանալու, այլ նյութերի հետ ռեակցիամտնելու հատկություն։
  • Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք
  • Ֆիզիկական երևույթի դեպքում նոր նյութ չի առաջանում և կարող է փոխվել նյութի արտաքինը, իսկ քիմիականի դեպքում՝ առաջանում են նոր նյութեր։
  • Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  փոխարկում`ռեակցիա
  • Գազի առաջացում, գույնի, համի և հոտի փոփոխություն, ջերմաստիճանի փոփոխություն, նստվածքի առաջացում:
  • Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացման  ինչպիսի՞  բաժանման  եղանակներ  գիտեք
  • Բյուրեղացում, գոլորշիացում, զտում, թորում և այլն:
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  նյութ:
  • Մաքուր նյութ է համարվում այն նյութը, որը կազմված է միայն մեկ տեսակի մասնիկներից
  • Ի՞նչ  է  քիմիական  երևույթը. ինչո՞վ  է  այն  տարբերվում  ֆիզիկական  երևույթից
  • Քիմիական երևույթի ժամանակ փոփոխվում է նյութի բաղադրությունը և ագրեգատային վիճակը: Քիմիական երևույթը տարբերվում է ֆիզիկականից, քանի որ ֆիզիկական երևույթի ժամանակ չի փոխվում ագրեգատային վիճակը:
  • Ինչպիսի՞  երևույթ  է  այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական
  • Այրումը քիմիական երևույթ է, քանի որ այրման ընթացքում առաջանում են նոր նյութեր։
  • Այրելիս  նյութը  անհետանու՞մ  է
  • Ոչ, այն պարզապես փոխում է նյութի բաղադրությունը:
  • Ինչու՞  դիտարկված այրվող  նյութերի  բոցի  պայծառությունը  տարբեր  է:
  • Այրվող նյութերի բոցի պայծառությունը տարբեր է, որովհետև այն պայմանավորված է բոցում շիկացած փոքրագույն պինդ մասնիկների առկայությամբ և այրվող նյութերի քիմիական բաղադրությամբ:
  • Ինչու՞  է  ջրածինը  այրվում  պայթյունով
  • Ջրածինը պայթյունով է այրվում, քանի որ նրա փոխազդեցությունը թթվածնի հետ ընթանում է չափազանց արագ և ուղեկցվում է մեծ քանակությամբ ջերմության անջատմամբ։
  • Որո՞նք  են  քիմիական  ռեակցիաների ընթանալու  պայմանները  և  արտաքին  հատկանիշները
  • Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու հիմնական պայմաններն են նյութերի անմիջական հպումը, դրանց մանրացումն ու խառնումը՝ շփման մակերեսը մեծացնելու համար, ինչպես նաև սկզբնական կամ անընդհատ տաքացումը (էներգիայի հաղորդումը): Իսկ այն մասին, որ քիմիական ռեակցիան արդեն տեղի է ունեցել, հուշում են դրան ուղեկցող արտաքին հատկանիշները՝ ջերմության անջատումը կամ կլանումը, գույնի փոփոխությունը, գազի անջատումը, նստվածքի առաջացումը կամ յուրահատուկ հոտի հայտնվելը։
  • Ինչպե՞ս  կհիմնավորեք  ձեր  ստացած  նյութի մաքրությունը

Նյութի մաքրությունը ապացուցելու համար դրա հատկությունները համեմատում են մաքուր նյութի հայտնի տվյալների հետ, քանի որ մաքուր նյութն ունի հաստատուն ցուցանիշներ, իսկ խառնուրդները փոխում են դրանք: Ամենապարզ հիմնավորումն այն է, որ պինդ նյութը հալվում է, իսկ հեղուկը եռում է հստակ մեկ ջերմաստիճանում, կամ լաբորատոր թղթի վրա նմուշը թողնում է միայն մեկ հստակ բիծ, ինչը փաստում է կողմնակի նյութերի բացակայությունը: