- Ինչու՞ է անհրաժեշտ պահպանել անվտանգության կանոնները նյութերի հետ աշխատելիս, նաև կենցաղում
- Պահպանել անվտանգության կանոնները անհրաժեշտ է, որպեսզի կանխել հնարավոր վնասվածքները:Նյութերը կարող են վնաաոլ մարու մաշկը, աչքի ցանցաթաղանթը, շնչառական ուղիները և այլն: Դրանք կարող են լինել թունավոր, պայթուցիկ և մաշկ քայքայող:
- Նյութերի ինչպիսի՞ հատկություններ գիտեք
- Ֆիզիկական հատկություններ-գույն, հոտ, համ, ագրեգատային վիճակ, խտություն, լուծելիություն, հալման և եռման ջերմաստիճան։
Քիմիական հատկություններ-այրվելու, օքսիդանալու, այլ նյութերի հետ ռեակցիամտնելու հատկություն։ - Ինչպիսի՞ երևույթներ գիտեք
- Ֆիզիկական երևույթի դեպքում նոր նյութ չի առաջանում և կարող է փոխվել նյութի արտաքինը, իսկ քիմիականի դեպքում՝ առաջանում են նոր նյութեր։
- Ինչպիսի՞ արտաքին հատկանիշներով եք համոզվում, որ տեղի է ունեցել քիմիական փոխարկում`ռեակցիա
- Գազի առաջացում, գույնի, համի և հոտի փոփոխություն, ջերմաստիճանի փոփոխություն, նստվածքի առաջացում:
- Խառնուրդներից մաքուր նյութերի ստացման ինչպիսի՞ բաժանման եղանակներ գիտեք
- Բյուրեղացում, գոլորշիացում, զտում, թորում և այլն:
- Ո՞րն է համարվում մաքուր նյութ:
- Մաքուր նյութ է համարվում այն նյութը, որը կազմված է միայն մեկ տեսակի մասնիկներից
- Ի՞նչ է քիմիական երևույթը. ինչո՞վ է այն տարբերվում ֆիզիկական երևույթից
- Քիմիական երևույթի ժամանակ փոփոխվում է նյութի բաղադրությունը և ագրեգատային վիճակը: Քիմիական երևույթը տարբերվում է ֆիզիկականից, քանի որ ֆիզիկական երևույթի ժամանակ չի փոխվում ագրեգատային վիճակը:
- Ինչպիսի՞ երևույթ է այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական
- Այրումը քիմիական երևույթ է, քանի որ այրման ընթացքում առաջանում են նոր նյութեր։
- Այրելիս նյութը անհետանու՞մ է
- Ոչ, այն պարզապես փոխում է նյութի բաղադրությունը:
- Ինչու՞ դիտարկված այրվող նյութերի բոցի պայծառությունը տարբեր է:
- Այրվող նյութերի բոցի պայծառությունը տարբեր է, որովհետև այն պայմանավորված է բոցում շիկացած փոքրագույն պինդ մասնիկների առկայությամբ և այրվող նյութերի քիմիական բաղադրությամբ:
- Ինչու՞ է ջրածինը այրվում պայթյունով
- Ջրածինը պայթյունով է այրվում, քանի որ նրա փոխազդեցությունը թթվածնի հետ ընթանում է չափազանց արագ և ուղեկցվում է մեծ քանակությամբ ջերմության անջատմամբ։
- Որո՞նք են քիմիական ռեակցիաների ընթանալու պայմանները և արտաքին հատկանիշները
- Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու հիմնական պայմաններն են նյութերի անմիջական հպումը, դրանց մանրացումն ու խառնումը՝ շփման մակերեսը մեծացնելու համար, ինչպես նաև սկզբնական կամ անընդհատ տաքացումը (էներգիայի հաղորդումը): Իսկ այն մասին, որ քիմիական ռեակցիան արդեն տեղի է ունեցել, հուշում են դրան ուղեկցող արտաքին հատկանիշները՝ ջերմության անջատումը կամ կլանումը, գույնի փոփոխությունը, գազի անջատումը, նստվածքի առաջացումը կամ յուրահատուկ հոտի հայտնվելը։
- Ինչպե՞ս կհիմնավորեք ձեր ստացած նյութի մաքրությունը
Նյութի մաքրությունը ապացուցելու համար դրա հատկությունները համեմատում են մաքուր նյութի հայտնի տվյալների հետ, քանի որ մաքուր նյութն ունի հաստատուն ցուցանիշներ, իսկ խառնուրդները փոխում են դրանք: Ամենապարզ հիմնավորումն այն է, որ պինդ նյութը հալվում է, իսկ հեղուկը եռում է հստակ մեկ ջերմաստիճանում, կամ լաբորատոր թղթի վրա նմուշը թողնում է միայն մեկ հստակ բիծ, ինչը փաստում է կողմնակի նյութերի բացակայությունը: