Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Ի՞նչ է արդարությունը

  • Ի՞նչ է արդարությունը, և ինչպե՞ս կարող ենք հասկանալ՝ արդյոք որևէ որոշում կամ իրավիճակ արդար է։
  • Արդարությունը դա վերջնական հավասարակշիռ կարծիք է ` յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է, իսկ կանոնները կիրառվում են հետևողականորեն՝ առանց խտրականության։Բոլորը պետք է իրար հետ վերաբերվեն արժանապատվությամբ, առանց վիճելու: Կարևոր է նաև հարգել ուրիշների կարծիքը և հասկանալ հակառակորդի իրավիճակը: Նաև պատիժը կամ պարգևը պետք է համապատասխանի արարքին կամ արժանիքին։
  • Ի՞նչ ենք հասկանում արդարություն ասելով։
  • Արդարությունը նշանակում է մարդկանց վերաբերվել իրենց արարքների համապատասխան, այնպես, որ հաշվի առնվեն թե ընդհանուր կանոնները, թե յուրաքանչյուրի իրավիճակը։ Այն ոչ միայն բոլորին նույնը տալն է, այլ նաև կարիքները ու իրավիճակը հաշվի առնելը և սթափ որոշումներ կայացնելը։ Այսպիսով` արդարությունը հավասարակշռության է արժանիքի, կարիքների և կանոնների միջև։
  • Արդյո՞ք արդարությունը նույնն է, ինչ հավասարությունը։
  • Ոչ, այս երկու հասկացությունները հաճախ համարում են նույնը, բայց դա այդպես չէ:Հավասարությունը նշանակում է, որ բոլորը ստանում են նույնը՝ անկախ իրենց կարիքներից կամ իրավիճակից։ Օրինակ, բոլոր աշակերտներին տրվում է նույն քննությունը։Արդարությունը հաշվի է առնում տարբերությունները և կարիքները։ Օրինակ, քննության ժամանակ լրացուցիչ ժամանակ տալ այն աշակերտին, ով ունի սովորելու դժվարություններ։
  • Կարո՞ղ է օրենքով թույլատրելի որոշումը լինել անարդար։
  • Կարծում եմ բոլորովին հնարավոր է: Տարբեր երկրների օրենքագրքերում գրված են բազմազան անարդար և խտրական օրենքներ, որոնք կարող են վիրավորել մարդու զգացմունքները: Ամենավառ օրինակն է Աֆգանիստանի օրենքը, որը չի թույլատրում կանանց ցույց տալ նրանց մարմնի կամ երեսի որևիցե հատված(նույնպես վերաբերվում է տղամարդկանց, բայց թույլատրվում է ցույց տալ երեսը): Կաիծում եմ այս օրենքը լի է խտրականությամբ կանանց դոմ, քանի որ նրանք էլ իրավունք ունեն ինքնաարտահայտվել և իրենց ազատ զգալ:
  • Ո՞ւմ համար և ինչպե՞ս է որոշվում՝ ինչն է արդար։
  • Արդարությունը որոշվում ընդհանուր հասարակության համար և որոշոշվում է այն պայմանով, որ բացակայի խտրականությունը և առկա լինի հավասարութկունը:
  • Ի՞նչ կապ կա արդարության, իրավունքների և պարտականությունների միջև։
  • Այս երեքը ուղղակիորեն կապված են իրար հետ: Որպեսզի տիրի արդարություն, պետք է կատարել անհատական պարտականությունները և պաշտեր հասանելի իրավունքները: Բոլորը պետք է մնան իրենց իրավունքների սահմանում և հավասար կատարեն իրենց պարտականությունները: Արդարություն և հավասարությունը կարող են տիրել միայն այն դեպքում, եթե բոլորը պաշտեն և հարգեն իրենց պարտականությունները և իրավունքները: Օրինակ ուսուցիչը պարտավոր է մնալ իր իավնքների սահմանում և կատարել իր պարտականությունները իսկ սովորողը ` հետևել դասավանդողի պայմաններին:

  • Ի՞նչ է սոցիալական արդարությունը։

  • Սոցիալական արդարությունը հասարակական հարաբերություններն է, որտեղ հասարակության բոլոր անդամների համար ապահովված են հավասար իրավունքները և հնարավորությունները՝ անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնից կամ սոցիալական կարգավիճակից։
  • Ինչպիսի՞ն կարող է լինել արդար հասարակությունը

  • Արդար հասարակությունը հիմնված է մարդու արժանապատվության հարգանքի, օրենքի առաջ բոլորի հավասարության և իրավունքների ու պարտականությունների հավասարակշռության վրա: Այն ապահովում է հավասար մեկնարկային հնարավորություններ, հավասարաչափ բաշխում տնտեսական պարտականությունները դրական կերպով և հենվում հասարակության փոխադարձ վստահության ու անկախ դատական համակարգի վրա:


Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Գեղեցիկը մոդերնիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակաշրջաններում

Մոդերմիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակաշրջաններում արվեստագետները լիովին փոխեցին «գեղեցիկի» հասկացուոյունը՝ հրաժարվելով այն գաղափարից, որ արվեստը պետք է լինի պարզապես հաճելի, սիրուն կամ չափազանց պարզ:

Continue reading “Գեղեցիկը մոդերնիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակաշրջաններում” →
Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Ինչ էր գեղեցիկը Հին Հունաստանում

Հին Հունաստանում գեղեցիկը հիմնականում կապված էր հավասարակշռության և պարզության հետ։ Հույները կարծում էին, որ գեղեցիկ է այն, ինչ բնական է և սազում է իրար հետ:

Continue reading “Ինչ էր գեղեցիկը Հին Հունաստանում” →
Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Ինչ է գեղեցիկը այսօր

Այսօր գեղեցիկի ընկալումը մեծապես փոխվել է։ Անցյալում մարդիկ գեղեցկությունը փնտրում էին ըստ կոնկրետ կանոնների, կատարյալ արտաքինի կամ թանկարժեք իրերի կան հագուստի մեջ, իսկ այսօր ամեն ինչ շատ ավելի պարզ է։Ներկա ժամանակներում իսկական գեղեցկությունը կապված է բնականության և անկեղծության հետ, չնայած որ մեր ժամանակաշրջանում գոյություն ունեն բազմազան արհեստական և կեղծ բաներ:

Continue reading “Ինչ է գեղեցիկը այսօր” →
Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Ինչ է գեղեցիկը

  • Ի՞նչ է գեղեցիկը
  • Ի՞նչ է գեղեցիկը: Գեղեցիկը բոլորի համար տարբեր հասկացություն է: Այն ցույց է տալիս, թե ինչ է դուր գալիս մարդուն: Մեր աշխարհը շրջապատված է բազմազան գեղեցիկ բաներով: Նաև գեղեցիկը միայն արտաքին տեսքը չէ։ Գեղեցիկ կարող է լինել մարդու բնավորությունը, նրա վերաբերմունքը ուրիշների հանդեպ, խոսքը կամ նույնիսկ մի փոքր լավ արարքը։Պատահում է, որ մարդը կարող է առաջին հայացքից առանձնահատուկ չերեվա, բայց նրա բարի ու անկեղծ վերաբերմունքը նրան գեղեցիկ է դարձնում ներքինից:Գեղեցկությունը կարելի է գտնել նաև մեր շրջապատում` բնության մեջ, արվեստի, սպորտի, խոհարարության մեջ և այլն: Սակայն ամեն մեկը այդ ամենը տարբեր է ընկալում։ Այն, ինչ մեկի համար գեղեցիկ է, մյուսի համար կարող է սովորական լինել։Ըստ իս` գեղեցիկը դա այն է, ինչը արթնացնում է մարդու մեջ դրական և հաճելի զգացողություններ: Գեղեցկությունը գրեթե ամեն տեղ է, բայց բոլորը չեն, որ կարողանում են դա գնագատել:
  • Արդյո՞ք գոյություն ունի գեղեցկության բացարձակ չափանիշ
  • Իմ կարծիքով և այո և ոչ: Քանի որ ”գեղեցիկ” հասկացությունը բոլորի մոտ անհատական է, և բոլորը տարբեր կարծիք ունեն դրա վերաբերյալ: Օրինակ իմ համար չկա գեղեցկության որևիցե չափանիշ, քանի որ ես համարում եմ գեղեցիկ ամեն ինչ, ինչ տեսնում եմ:
  • Գեղեցիկը զգո՞ւմ ենք, թե՞ սովորում ենք այն ճանաչել
  • Կարելի է ասել՝ և զգում ենք, և սովորում ենք ճանաչել։
    Մարդը ծնված օրվանից կարող է որոշ բաներ գեղեցիկ կամ հաճելի զգալ, օրինակ՝ մեղմ ձայնը, հաճելի գույները, բնության տեսարանները։ Բայց գեղեցկության մասին մեր պատկերացումները ժամանակի ընթացքում ձևավորվում են։ Դրանց վրա ազդում են ընտանիքը, մշակույթը, շրջապատը, արվեստը և մեր անձնական փորձը։
  • Ի՞նչ կապ կա գեղեցիկի, բարու և ճշմարտության միջև
  • Գեղեցիկը, բարին և ճշմարտությունը իրար հետ սերգ կապ ունեն:Երբ մարդը բարի և ճշմարիտ է, նրա արարքները հաճախ լինում են նաև գեղեցիկ։ Այս երեքի միաձուլվածքը սովորեցնում են մարդուն ճիշտ վերաբերվել ուրիշներին: