Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

հանուն հասարակության անվտանգության կարելի՞ է սահմանազատել մարդու ազատությունը

Կարծում եմ` այո, հանուն հասարակության անվտանգության կարելի է որոշ չափով սահմանափակել մարդու ազատությունը, բայց միայն այն դեպքում, եթե իսկապես կա հիմնավոր պատճառ և եթե դա իսկապես անհրաժեշտ է ու չի խախտում մարդու հիմնական իրավունքները։

Մարդու ազատությունը շատ կարևոր է,, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր կարծիքն արտահայտելոււ, ազատ տեղաշարժվելու և սեփական որոշումները կայացնելու իրավունք։ Սակայն մարդը ապրում է հասարակության մեջ, որտեղ իր գործողությունները կարող են ազդել նաև ուրիշների կյանքի վրա։ Այդ պատճառով երբեմն անհրաժեշտ է լինում որոշ սահմանափակումներ ձեռնարկել։ Օրինակ՝ օրենքով արգելվում է մեքենա վարել առանց վարորդական իրավունքի, հասարակական վայրերում վտանգավոր գործողություններ կատարել կամ խախտել ուրիշների իրավունքները։ Այս սահմանափակումների նպատակը մարդկանց անվտանգությունն ապահովելն է։ Սակայն հասարակության անվտանգությունը չպետք է դառնա մարդկանց ազատությունը անսահմանափակ սահմանափակելու պատճառ։ Պետությունը չպետք է խախտի մարդոււ իրավունքները՝ միայն պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ է անվտանգության համար։ Ցանկացած սահմանափակում պետք է լինի օրինական և հիմնավորված։ Այսինքն՝ չի կարելի սահմանափակել մարդու ազատությունը ավելին, քան անհրաժեշտ է տվյալ վտանգը կանխելու համար։

Իմ կարծիքով՝ հասարակության անվտանգությունն ու մարդու ազատությունը պետք է հավասարակշռված և արդար լինեն։ Մարդու ազատությունը կարելի է սահմանափակել միայն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է նրա և ուրիշների իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Անվտանգ հասարակությունը պետք է լինի ոչ միայն պաշտպանված, այլև ազատ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ապրել ունենալով իր իրավունքներն ու ազատությումները։

Leave a Reply