Posted in Գրականություն, Դասեր

Մարդու ինքնագնահատականը և սոցիալական ցանցերի ազդեցությունը Սոցիալական դիմակներ․ ինչու՞ ենք մենք տարբեր միջավայրերում տարբեր

Ինքնագնահատականը շատ մեծ դեր ունի մարդու կյանքում: Այն ուղղակիորեն ազդում է նրա պահվածքի վրա: Հասարակությունը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ մարդու իրավիճակի վրա: Հաճախակի ցածր ինքնագնահատականը առաջանում հենց իսկ շրջակա միջավայրի գործոններից, օրինակ` բուլինգից:Այսօր մարդու ինքնագնահատականի վրա մեծ ազդեցություն ունեն նաև սոցիալական ցանցերը: Մարդիկ այնտեղ հիմնականում ցույց են տալիս իրենց կյանքի գեղեցիկ ու հաջողված կողմերը, ինչի պատճառով ուրիշները կարող են սկսել համեմատել իրենց այդ մարդկանց հետ: Դա երբեմն առաջացնում է անբավարարության զգացում և կարող է ազդել մարդու ինքնագնահատականի վրա:

Բացի դրանից, մենք տարբեր միջավայրերում հաճախ տարբեր կերպ ենք պահում մեզ: Ընկերների հետ կարող ենք լինել ավելի ազատ ու անկեղծ, իսկ դպրոցում կամ անծանոթ մարդկանց շրջապատում՝ ավելի զուսպ: Այդպիսի «սոցիալական դիմակները» միշտ չէ, որ վատ բան են. դրանք օգնում են հարմարվել տարբեր իրավիճակներին: Կարևորն այն է, որ մարդը չկորցնի իր իրական անհատականությունը և չփորձի ամբողջությամբ փոխվել միայն ուրիշների դրական կարծիքի համար:Իմ կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ մարդը կարողանա ընդունել ինքն իրեն և հասկանալ, որ բոլորի կարծիքը չէ, որ պետք է որոշի իր արժեքը: Սոցիալական ցանցերը և շրջապատը կարող են ազդել մեզ վրա, բայց մենք պետք է կարողանանք տարբերել իրականությունը այն պատկերից, որը մարդիկ ցույց են տալիս ուրիշներին: Այդ դեպքում ավելի հեշտ կլինի պահպանել առողջ ինքնագնահատական և լինել ինքներս մեզ նման:

Posted in Գրականություն

Անհայտ կղզին

1.Ի՞նչ է խորհրդանշում «անհայտ կղզին» պատմվածքում․ արդյո՞ք դա իրական աշխարհագրական վայր է:

«Անհայտ կղզին» իրական տեղ չէ: Անհայտ կղզին մարդու երազանքներն են, նպատակները և այն ամենը, ինչ նա դեռ չգիտի իր մասին:Այն մարդու խորիմաստ ինքնաճանաչման խորհրդանիշ է

2. Ինչպե՞ս է ներկայացվում մարդու և ինքնաճանաչման կապը («Մարդն ամբողջությամբ մի կղզի է» մտքի միջոցով)։

«Մարդն ամբողջությամբ մի կղզի է» միտքը նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ մի առանձին, չուսումնասիրված աշխարհ է: Բայց որպեսզի հասկանաս, թե ով ես դու, պետք է կողքից նայես քեզ: Պետք է դուրս գալ քո կոմֆորտի գոտուց, որպեսզի ճանաչես քեզ:

3. Ինչո՞ւ է հեղինակը ցույց տալիս, որ մարդիկ չեն ցանկանում գնալ անհայտ կղզի որոնելու։ Ի՞նչ է դա ասում մարդկային բնույթի մասին։

Մարդիկ վախենում են նոր հնարավորություններից: Նրանց ձեռնտու է ապրել հանգիստ, սովորական կյանքով, նույնիսկ եթե դա ձանձրալի է: Դա ցույց է տալիս, որ մարդկային բնույթը հաճախ ծուլանում է և վախենում է փոփոխություններից:

4. Արդյո՞ք անհայտի որոնումը անհրաժեշտ պայման է մարդու զարգացման համար։ Ինչո՞ւ։

Անհայտի որոնումը անհրաժեշտ է, որովհետև առանց դրա մարդը չի կարող առաջ գնալ ու զարգանալ։ Երբ մնում ենք միայն մեզ ծանոթ ու հանգիստ տեղում, նոր բան չենք սովորում։ Հենց նոր ու անհայտ դժվարություններն են ստիպում բացահայտել մեր թաքնված ուժերն ու տաղանդները, ինչն էլ կյանքը դարձնում է հետաքրքիր և մեզ տանում է առաջընթացի։

5. Նավ խնդրող մարդը ի՞նչ տիպի կերպար է․ իդեալիստ, թե՞ համառ ռեալիստ։ Հիմնավորիր։

Նա  իդեալիստ է: Նա ուներ մեծ երազանք` նավ, բայց ոչ ոք նրան չէր հավատում: Բայց նա նաև քայլեր է գործում `գնում է թագավորի մոտ, սպասում է դռան տակ և հասնում իր նպատակին:

6.Ինչո՞ւ է սպասուհին թողնում պալատը և միանում տղամարդուն․ արդյո՞ք սա միայն սյուժետային քայլ է, թե ունի ավելի խոր իմաստ։

Սպասուհին հոգնել էր պալատում անիմաստ աշխատանքից և ուրիշների հոքսերը կատարելուց : Նա հասկացավ, որ այս տղամարդու կողքին ինքը կարող է ունենալ իր սեփական կյանքն ու ազատությունը

7. Ի՞նչ է խորհրդանշում նավը։ Արդյո՞ք այն պարզապես փոխադրամիջոց է, թե ավելի լայն իմաստ ունի։

Նավը պարզապես փոխադրամիջոց չէ: Այն մարդու կյանքն ու կամքն է։ Նավը նրա հնարավորությունն է՝ կտրվելու ափից և գնալու քո երազանքների հետևից:

8.Ի՞նչ է ավելի կարևոր՝ նպատակին հասնելը, թե ճանապարհը։

Ճանապարհն ավելի կարևոր է: Կարևորն այն չէ, թե կգտնես կղզին, թե ոչ: Կարևորն այն է, որ ճանապարհին դու փոխվում ես, դառնում ես ավելի ուժեղ, փորձառու և գտնում ես քեզ: