1.Ի՞նչ է խորհրդանշում «անհայտ կղզին» պատմվածքում․ արդյո՞ք դա իրական աշխարհագրական վայր է:
«Անհայտ կղզին» իրական տեղ չէ: Անհայտ կղզին մարդու երազանքներն են, նպատակները և այն ամենը, ինչ նա դեռ չգիտի իր մասին:Այն մարդու խորիմաստ ինքնաճանաչման խորհրդանիշ է
2. Ինչպե՞ս է ներկայացվում մարդու և ինքնաճանաչման կապը («Մարդն ամբողջությամբ մի կղզի է» մտքի միջոցով)։
«Մարդն ամբողջությամբ մի կղզի է» միտքը նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ մի առանձին, չուսումնասիրված աշխարհ է: Բայց որպեսզի հասկանաս, թե ով ես դու, պետք է կողքից նայես քեզ: Պետք է դուրս գալ քո կոմֆորտի գոտուց, որպեսզի ճանաչես քեզ:
3. Ինչո՞ւ է հեղինակը ցույց տալիս, որ մարդիկ չեն ցանկանում գնալ անհայտ կղզի որոնելու։ Ի՞նչ է դա ասում մարդկային բնույթի մասին։
Մարդիկ վախենում են նոր հնարավորություններից: Նրանց ձեռնտու է ապրել հանգիստ, սովորական կյանքով, նույնիսկ եթե դա ձանձրալի է: Դա ցույց է տալիս, որ մարդկային բնույթը հաճախ ծուլանում է և վախենում է փոփոխություններից:
4. Արդյո՞ք անհայտի որոնումը անհրաժեշտ պայման է մարդու զարգացման համար։ Ինչո՞ւ։
5. Նավ խնդրող մարդը ի՞նչ տիպի կերպար է․ իդեալիստ, թե՞ համառ ռեալիստ։ Հիմնավորիր։
Նա իդեալիստ է: Նա ուներ մեծ երազանք` նավ, բայց ոչ ոք նրան չէր հավատում: Բայց նա նաև քայլեր է գործում `գնում է թագավորի մոտ, սպասում է դռան տակ և հասնում իր նպատակին:
6.Ինչո՞ւ է սպասուհին թողնում պալատը և միանում տղամարդուն․ արդյո՞ք սա միայն սյուժետային քայլ է, թե ունի ավելի խոր իմաստ։
Սպասուհին հոգնել էր պալատում անիմաստ աշխատանքից և ուրիշների հոքսերը կատարելուց : Նա հասկացավ, որ այս տղամարդու կողքին ինքը կարող է ունենալ իր սեփական կյանքն ու ազատությունը
7. Ի՞նչ է խորհրդանշում նավը։ Արդյո՞ք այն պարզապես փոխադրամիջոց է, թե ավելի լայն իմաստ ունի։
Նավը պարզապես փոխադրամիջոց չէ: Այն մարդու կյանքն ու կամքն է։ Նավը մարդու հնարավորությունն է՝ կտրվելու ափից և գնալու քո երազանքների հետևից:
8.Ի՞նչ է ավելի կարևոր՝ նպատակին հասնելը, թե ճանապարհը։
Ճանապարհն ավելի կարևոր է: Կարևորն այն չէ, թե կգտնես կղզին, թե ոչ: Կարևորն այն է, որ ճանապարհին դու փոխվում ես, դառնում ես ավելի ուժեղ, փորձառու և գտնում ես քեզ: