Posted in Դասեր

Իմ մասին

Ես Մարիամ Դալլաքյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացիի կրթահամալիրում սկսած մանկապարտեզից: Սովորում եմ 10րդ դասարանում:Ես բավական հետաքրքրասեր մարդ եմ և սիրում եմ տարբեր բաներով հետաքրքրվել ու նոր բաներ բացահայտել։ Երբ ինչ-որ բան ինձ իսկապես հետաքրքրում է, կարող եմ երկար ժամանակ տրամադրել դրա մասին ուսումնասիրելուն և տեղեկություններ փնտրելուն։ Դպրոցում կան առարկաներ, որոնք ինձ ավելի շատ են հետաքրքրում, և կան այնպիսիք, որոնք այնքան էլ չեմ սիրում։ Օրինակ՝ ֆիզիկան իմ սիրելի առարկաներից չէ։ Փոխարենը ինձ հետաքրքրում են մարդու առողջության և բժշկության հետ կապված թեմաները։Ապագայում ուզում եմ դառնալ բժիշկ։ Ինձ դուր է գալիս օգնել մարդկանց և իմ գիտելիքներով ինչ-որ մեկի կյանքը ավելի լավ դարձնել։ Հասկանում եմ, որ դրա համար պետք է շատ սովորել և աշխատել ինձ վրա։Դպրոցից բացի ունեմ տարբեր հետաքրքրություններ։ Սիրում եմ կարդալ, հատկապես դետեկտիվներ, և շատ եմ սիրում Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները։ Ինձ դուր են գալիս այն պատմությունները, որտեղ պետք է մտածել, ուշադրություն դարձնել մանրուքներին և ինքնուրույն բացահայտել տեղի ունեցողը։ Սիրում եմ նաև ֆիլմեր ու սերիալներ դիտել և երաժշտություն լսել:Ես բավական էմոցիոնալ մարդ եմ, սիրում եմ կատակել, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել և փորձել նոր բաներ։ Կարծում եմ՝ ինձ ամենաշատը բնութագրում է հետաքրքրասիրությունը, քանի որ միշտ ուզում եմ հասկանալ, թե ինչպես և ինչու է ինչ-որ բան տեղի ունենում։ Ապագայում ցանկանում եմ հասնել իմ նպատակներին և դառնալ լավ բժիշկ։

Leave a comment