Ինքնագնահատականը շատ մեծ դեր ունի մարդու կյանքում: Այն ուղղակիորեն ազդում է նրա պահվածքի վրա: Հասարակությունը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ մարդու իրավիճակի վրա: Հաճախակի ցածր ինքնագնահատականը առաջանում հենց իսկ շրջակա միջավայրի գործոններից, օրինակ` բուլինգից:Այսօր մարդու ինքնագնահատականի վրա մեծ ազդեցություն ունեն նաև սոցիալական ցանցերը: Մարդիկ այնտեղ հիմնականում ցույց են տալիս իրենց կյանքի գեղեցիկ ու հաջողված կողմերը, ինչի պատճառով ուրիշները կարող են սկսել համեմատել իրենց այդ մարդկանց հետ: Դա երբեմն առաջացնում է անբավարարության զգացում և կարող է ազդել մարդու ինքնագնահատականի վրա:
Բացի դրանից, մենք տարբեր միջավայրերում հաճախ տարբեր կերպ ենք պահում մեզ: Ընկերների հետ կարող ենք լինել ավելի ազատ ու անկեղծ, իսկ դպրոցում կամ անծանոթ մարդկանց շրջապատում՝ ավելի զուսպ: Այդպիսի «սոցիալական դիմակները» միշտ չէ, որ վատ բան են. դրանք օգնում են հարմարվել տարբեր իրավիճակներին: Կարևորն այն է, որ մարդը չկորցնի իր իրական անհատականությունը և չփորձի ամբողջությամբ փոխվել միայն ուրիշների դրական կարծիքի համար:Իմ կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ մարդը կարողանա ընդունել ինքն իրեն և հասկանալ, որ բոլորի կարծիքը չէ, որ պետք է որոշի իր արժեքը: Սոցիալական ցանցերը և շրջապատը կարող են ազդել մեզ վրա, բայց մենք պետք է կարողանանք տարբերել իրականությունը այն պատկերից, որը մարդիկ ցույց են տալիս ուրիշներին: Այդ դեպքում ավելի հեշտ կլինի պահպանել առողջ ինքնագնահատական և լինել ինքներս մեզ նման: