Մանրէները (կամ միկրոօրգանիզմները) աշխարհի ամենափոքր կենդանի օրգանիզմներն են, որոնք այնքան մանր են, որ հնարավոր չէ տեսնել այն աչքով, այլ միայն մանրադիտակով:Դրանք ամենուր են՝ մեր շուրջը, օդում, ջրում, հողում և նույնիսկ մարդու ու կենդանիների մարմնի ներսում։ Մանրէների աշխարհը չափազանց բազմազան է և բաղկացած է մի քանի հիմնական խմբերից՝ բակտերիանրից, որոնք ձևավորված կորիզ չունեցող միաբջիջներ են, վիրուսներից, որոնք կյանքի ոչ բջջային ձևեր են և կարող են գոյատևել միայն այլ օրգանիզմների բջիջներում, ինչպես նաև միաբջիջ սնկերից ու նախակենդանիներից։
Թեև մարդիկ հաճախ մանրէներն ասոցացնում են միայն հիվանդությունների և կեղտի հետ, իրականում դրանց մեծ մասը լիովին անվնաս է կամ նույնիսկ օգտակար։ Առանց մանրէների երկրագնդի վրա կյանքն անհնար կլիներ, քանի որ դրանք քայքայում են մահացած բույսերն ու կենդանինեերը՝ հարստացնելով հողը, և արտադրում են թթվածնի զգալի մասը։ Մարդու աղիքներում ապրող միլիորդավոր բակտերիաները կենսական դեր են խաղում սննդի մարսողության և իմունիտետի պահպանման համար, իսկ սննդի արդյունաբերության մեջ մանրէների շնորհիվ ենք ստանում հաց, պանիր, մածուն և թթուներ։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն նաև ախտածին (վնասակար) մանրէներ, որոնք թափանցելով օրգանիզմ՝ առաջացնում են տարբեր վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են անգինան, գրիպը կամ տուբերկուլյոզը, և հենց դրանց դեմ պայքարելու համար է մաարդկությունը հնարել հականեխիչներն ու հակաբիոտիկները։
Բույսերի Հերձանցքը
Բույսի տերևը ունեն հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Տվյան նկարին պատկերված է այն մանրադիտակի տակ։
