Posted in Դասեր

Տերևում օսլայի հայտնաբերում յոդի միջոցով

Փորձի ընթացքում ուսումնասիրեցինք ֆոտոսինթեզի և տերևում օսլայի առաջացման կապը։ Սկզբում քննարկեցինք, թե ֆոտոսինթեզի ընթացքում ինչպես են բույսերում առաջանում օրգանական նյութեր և ինչու կարող է տերևում օսլա կուտակվել։

Մենք տերևները տեղադրեցինք բժժշկական սպիրտի մեջ և շոգեխաշման օգնությամբ հեռացրինք քլորոֆիլը։

Քլորոֆիլը հեռացնելուց հետո տերևը ողողեցինք ջրով, որպեսզի այն պատրաստ լինի հաջորդ փորձին։ Այնուհետև տերևի վրա ավելացրինք յոդ և հետևեցինք, թե ինչ փոփոխություն է տեղի ունենում։ Տերևի որոշ հատվածներ ստացան կապտասև կամ մուգ շագանակագույն երանգ, ինչը ցույց տվեց օսլայի առկայությունը։

Փորձի արդյունքում կարողացանք գործնականորեն հաստատել, որ տերևում օսլա կա, և հասկանալ դրա կապը ֆոտոսինթեզի հետ։ Այս փորձը նաև օգնեց ավելի լավ պատկերացնել ֆոտոսինթեզի արդյունքում բույսում տեղի ունեցող գործընթացները։

Leave a comment