- Ի՞նչ է արդարությունը, և ինչպե՞ս կարող ենք հասկանալ՝ արդյոք որևէ որոշում կամ իրավիճակ արդար է։
- Արդարությունը դա վերջնական հավասարակշիռ կարծիք է ` յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է, իսկ կանոնները կիրառվում են հետևողականորեն՝ առանց խտրականության։Բոլորը պետք է իրար հետ վերաբերվեն արժանապատվությամբ, առանց վիճելու: Կարևոր է նաև հարգել ուրիշների կարծիքը և հասկանալ հակառակորդի իրավիճակը: Նաև պատիժը կամ պարգևը պետք է համապատասխանի արարքին կամ արժանիքին։
- Ի՞նչ ենք հասկանում արդարություն ասելով։
- Արդարությունը նշանակում է մարդկանց վերաբերվել իրենց արարքների համապատասխան, այնպես, որ հաշվի առնվեն թե ընդհանուր կանոնները, թե յուրաքանչյուրի իրավիճակը։ Այն ոչ միայն բոլորին նույնը տալն է, այլ նաև կարիքները ու իրավիճակը հաշվի առնելը և սթափ որոշումներ կայացնելը։ Այսպիսով` արդարությունը հավասարակշռության է արժանիքի, կարիքների և կանոնների միջև։
- Արդյո՞ք արդարությունը նույնն է, ինչ հավասարությունը։
- Ոչ, այս երկու հասկացությունները հաճախ համարում են նույնը, բայց դա այդպես չէ:Հավասարությունը նշանակում է, որ բոլորը ստանում են նույնը՝ անկախ իրենց կարիքներից կամ իրավիճակից։ Օրինակ, բոլոր աշակերտներին տրվում է նույն քննությունը։Արդարությունը հաշվի է առնում տարբերությունները և կարիքները։ Օրինակ, քննության ժամանակ լրացուցիչ ժամանակ տալ այն աշակերտին, ով ունի սովորելու դժվարություններ։
- Կարո՞ղ է օրենքով թույլատրելի որոշումը լինել անարդար։
- Կարծում եմ բոլորովին հնարավոր է: Տարբեր երկրների օրենքագրքերում գրված են բազմազան անարդար և խտրական օրենքներ, որոնք կարող են վիրավորել մարդու զգացմունքները: Ամենավառ օրինակն է Աֆգանիստանի օրենքը, որը չի թույլատրում կանանց ցույց տալ նրանց մարմնի կամ երեսի որևիցե հատված(նույնպես վերաբերվում է տղամարդկանց, բայց թույլատրվում է ցույց տալ երեսը): Կաիծում եմ այս օրենքը լի է խտրականությամբ կանանց դոմ, քանի որ նրանք էլ իրավունք ունեն ինքնաարտահայտվել և իրենց ազատ զգալ:
- Ո՞ւմ համար և ինչպե՞ս է որոշվում՝ ինչն է արդար։
- Արդարությունը որոշվում ընդհանուր հասարակության համար և որոշոշվում է այն պայմանով, որ բացակայի խտրականությունը և առկա լինի հավասարութկունը:
- Ի՞նչ կապ կա արդարության, իրավունքների և պարտականությունների միջև։
- Այս երեքը ուղղակիորեն կապված են իրար հետ: Որպեսզի տիրի արդարություն, պետք է կատարել անհատական պարտականությունները և պաշտեր հասանելի իրավունքները: Բոլորը պետք է մնան իրենց իրավունքների սահմանում և հավասար կատարեն իրենց պարտականությունները: Արդարություն և հավասարությունը կարող են տիրել միայն այն դեպքում, եթե բոլորը պաշտեն և հարգեն իրենց պարտականությունները և իրավունքները: Օրինակ ուսուցիչը պարտավոր է մնալ իր իավնքների սահմանում և կատարել իր պարտականությունները իսկ սովորողը ` հետևել դասավանդողի պայմաններին:
- Ի՞նչ է սոցիալական արդարությունը։
Սոցիալական արդարությունը հասարակական հարաբերություններն է, որտեղ հասարակության բոլոր անդամների համար ապահովված են հավասար իրավունքները և հնարավորությունները՝ անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնից կամ սոցիալական կարգավիճակից։- Ինչպիսի՞ն կարող է լինել արդար հասարակությունը
Արդար հասարակությունը հիմնված է մարդու արժանապատվության հարգանքի, օրենքի առաջ բոլորի հավասարության և իրավունքների ու պարտականությունների հավասարակշռության վրա: Այն ապահովում է հավասար մեկնարկային հնարավորություններ, հավասարաչափ բաշխում տնտեսական պարտականությունները դրական կերպով և հենվում հասարակության փոխադարձ վստահության ու անկախ դատական համակարգի վրա: