Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Գեղեցիկը մոդերմիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակաշրջաններում

Մոդերմիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակաշրջաններում արվեստագետները լիովին փոխեցին «գեղեցիկի» հասկացուոյունը՝ հրաժարվելով այն գաղափարից, որ արվեստը պետք է լինի պարզապես հաճելի, սիրուն կամ չափազանց պարզ:

Գեղեցիկը․
Մոդեռնիզմը կարող է տարօրինակ կամ անհասկանալի թվալ, կարող է ցույց տալ մարդու ներքին աշխարհը, անգամ ցավը և սովորական առարկաները կամ տեսարանները ցույց են տրվում նոր ձևով։ Օրինակի համար այս դարաշրջանում տրենդային է դարձել այցելել հոգեբանների մոտ, ինչը որ նպաստել է մարդկանց ավելի պոզիտիվ լինելը։

Մոդերմիզմի ժամանակ (19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսեր) մարդիկ հոգնել էին հին ու ավանդական կանոններից և որոշեցին ստեղծել բոլորովին նորը։ Նրանց համար գեղեցիկը դարձավ իրերի ներքիը, մարդու հույզերն ու գաղափարները, այլ ոչ թե արտաքին տեսքը։ Մոդեռմիզմի արվեստը կարող է նաև մի փոքր տարորինակ և սպեցեֆիկ թվալ:Գրողները սկսեցին օգտագործել պարզ գծեր, երկրաչափական պատկերներ ու անսովոր ձևեր։ Մոդերմիստները շատ լուրջ էին վերաբերվում իրենց գործին:Նրանք հավատում էին, որ արվեստի միջոցով կարող են գտնել կյանքիի իրական ճշմարտությունը, բայց նրանց ստեղծած «գեղեցիկը» հաճախ բարդ էր և շատերը դժվար էին հասկանում դրանց իմաստը:

Դրանից հետո եկավ պոստմոդեռնիզմը (20-րդ դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը), որը քանդեց նաև մոդերմիստների սահմանները։ Պոստմոդեռնիստները համարեցին, որ աշխարհում ամեն ինչ արդեն ստեղծվել է, և նոր բան հնարելն անհնար է, ուստի պետք չէ ամեն ինչին այդքան լուրջ վերաբերվել։ Նրանց ձեռքում գեղեցիկը դարձավ հարաբերական ու վերածվեց մի հետաքրքիր խաղի։ Նրանք ջնջեցին «բարձր» ու «ցածր» արվեստի սահմանները՝ իրար խառնելով անցյալի ոճերը, գովազդը, կոմիքսներն ու ամենօրյա կենցաղային իրերը։ Այսպիսով, եթե մոդերմիզմը լրջորեն փնտրում էր գեղեցկության նոր ու կատարյալ ձևեր, ապա պոստմոդեռնիզմը թույլ տվեց, որ ամեն ինչ համարվի գեղեցիկ՝ նայած թե ինչ անկյունից ես նայում և ինչպես ես կատակում կամ խաղում այդ գաղափարի հետ։

Leave a comment