Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Ինչ էր գեղեցիկը Հին Հունաստանում

Հին Հունաստանում գեղեցիկը հիմնականում կապված էր ներդաշնակության, հավասարակշռության և պարզության հետ։ Հույները կարծում էին, որ գեղեցիկ է այն, ինչ բնական է և սազում է իրար հետ:

Այդ իսկ պատճառով էլ արվեստագետները մեծ ուշադրություն էին դարձնում մարդու մարմնի կառուցվածքին և համամասնություններին։ Քանդակներում մարդուն փորձում էին պատկերել հնարավորինս բնական՝ ցույց տալով նրա շարժումը, դիրքը և մարմնի գեղեցիկ ձևերը։ Նրանք չէին ուզում, որ մարդը պարզապես անշարժ ու կոշտ պատկերված լիներ, այլ փորձում էին քանդակին տալ կյանքի և շարժման զգացում։

Գեղեցիկը կարևոր էր նաև ճարտարապետության մեջ։ Շենքերը կառուցվում էին այնպես, որ դրանց մասերը լինեին իրար համապատասխան և հավասարակշռված։ Դրա լավ օրինակներից է Պարթենոնը:Այն կառուցված էր մարմարից և զարդարված էր քանդակներով։ Շենքի մեջ կարևոր էին համաչափությունը, պարզությունը և ներդաշնակությունը։ Մ.թ.ա. 4-րդ դարում գեղեցիկի պատկերացումը մի փոքր փոխվեց․ օրինակ՝ Պրաքսիտելեսի Կնիդոսի Աֆրոդիտեի արձանում կնոջ կերպարը ներկայացվեց մերկ և բնական դիրքով, ինչը նախկինում սովորական չէր։ Հույների արվեստում կարևոր տեղ ուներ նաև պարզությունը․ նրանք փորձում էին շատ բան չավելացնել, եթե դրա կարիքը չկար։ Նրանց համար գեղեցիկը միայն արտաքին տեսքը չէր, այլ նաև կարգը, ճիշտ հարաբերությունները և ամբողջականությունը։

Այսպիսով, հին Հունաստանում գեղեցիկ էր համարվում այն, ինչ բնական էր, համաչափ, պարզ, հավասարակշռված և ներդաշնակ։

Աղբյուրը

Leave a comment