
Առաջին նկարը որը ես կհամարեմ գեղեցիկ դա Վինսենտ վան Գոգի «Աստղային գիշերն» է:Նկարում պատկերված է գիշեր, որը կարծես թե կենդանի լինի` մեղմ քամին, լուսնի ուղեկցությունը, գիշերային քաղաքը, իսկ գույների հավասարակշռությունը ավելի է գեղեցկ դարձնում այն: Հաստ վրծնահարվածները կարծես տալիս են նկարին իր յուրահատուկ մթնոլորտը, ռիթմը և շունչը:

«Վեներայի ծնունդը» – Սանդրո Բոտիչելի: Ես համարում եմ այս նկարը գեղեցիկ նրա նուրբ և թեթև լինելու համար:Նկարի մեջտեղում պատկերված է սիրո և գեղեցկության թագուհին ` Վեներան: Նա պատկերված է շատ նուրբ և անմեղ տեսքով, նրա երկար ոսկեգույն մազերը, նուրբ դիմագծերը և պարծապես նրա դեմքի արտահայտությունը:Նրա դեմքը տխուր ու մտախոհ է, կարծես ինքն էլ չգիտի, թե ուր է գնում։ Շուրջը ամեն ինչ շարժման մեջ է՝ քամին փչում է մազերը, ծաղիկներ են թափվում, իսկ նա կանգնած է խեցու վրա՝ անշարժ ու հանգիստ։Վեներան պատկերված է ոչ թե որպես աստվածուհի, այլ որպես մի աղջիկ, որը նոր է ծնվել ծովի փրփուրից ու ամաչկոտ ձեռքերով ծածկում է ինքն իրեն:

Հաջորդ նկարը, որը ես համարում եմ գեղեցիկ, դա Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» նկարն է: Ինձ դուր է գալիս այս նկարի խաղաղ և հանգիստ մթնոլորտը: Այն փաստը, որ նկարի մեջ բացակայում են կոպիտ վրձնահարվածները` ավելի նուրբ է դարձնում նկարը: Կարծես նկարիչը նկարել է ոչ թե իր տեսած ծաղկավոր լճակը, այլ այդ լճակին նայելով ստացած զգացմունքները: Իսկ լույսը ընկնում է այնպես, որ չես հասկանում, որտեղէ վերջանում ջուրը, իսկ որտեղ է սկսում երկինքը:

Մյուս նկարը նույնպես նկարել է Կլոդ Մոնեն: Նկարում պատկերված են արևածաղիկներ մի գունեղ և գեղեցիծ վազի մեջ: Արևածծաղիկները այնքան պայծառ են, որ կարծես ամեն մեկը մի փոքրիկ և լուսավոր արև լինի: Իսկ նկարի գունեղությունը այդպես էլ ուզում է փոխանցել նայողին իր ամբողջ դրական էներգիան:

Վերջին նկարը, որը ինձ դուր է գալիս, դա Ալեքսանդր Կանաբելի <<Ընկած հրեշտակը>> կտավն է։ Կտավը գեղեցիկ է նախևառաջ հրեշտակի առեղծվածային հայացքով, որը միաժամանակ հպարտ և խոցելի է։ Նրա կեցվածքը քանդակային է ու ներդաշնակ, իսկ մուգ ֆոնի վրա լուսավորված մաշկը ընդգծում է նրա գեղեցկությունը։ Կաբանելի նուրբ վրձնահարվածները կտավին տալիս են անսովոր քնքշություն։ Ամենակարևորը այն է, որ կտավը ընկած հրեշտակին ներկայացնում է առանց ողբերգության՝ որպես ազատության ու ներքին ուժի խորհրդանիշ։