Մխիթար Սեբաստացին (1676–1749) հայ եկեղեցական գործիչ, լեզվաբան և լուսավորիչ էր, Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ Նրա գլխավոր նպատակը հայ մշակույթի ու լեզվի պահպանումն էր այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը ցրված էր ամբողջ աշխարհով մեկ և ապրում էր օտարների տիրապետության տակ։
- Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին Սեբաստիայում (այժմ Սիվաս, Թուրքիա), բարեպաշտ ընտանիքում։ Դեռ մանկուց աչքի է ընկել սովորելու ձգտումով: Նա սովորել է Սեբաստիայի վանքերում, ապա ուղևորվել է Էջմիածին և Սյունիք՝ գիտելիքները ամրապնդելու և լավացնելու նպատակով. 1699 թվականին ձեռնադրվել է վարդապետ և ստացել Մխիթար անունը, ինչից հետո քարոզել է հայ համայնքում, սակայն հանդիպել է դիմադրության, ինչի պատճառով ստիպված է եղել հեռանալ։1701 թվականին հիմնել է միաբանությունը Մորեայում (Հունաստան), իսկ 1717 թվականին տեղափոխվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որը դարձել է միաբանության մշտական կենտրոնը։ Մահացել է 1749 թվականի ապրիլին ` Վենետիկում։
Նրա գործունեությունը մի քանի ուղղություն ուներ.
- Հրատարակչություն: Սուրբ Ղազարում ստեղծել է տպարան, որտեղ լույս են տեսել հայերեն գրքեր, դասագրքեր և թարգմանություններ։
- Դպրոց և կրթություն: Միաբանության վանքում կազմակերպել է ուսուցում՝ պատրաստելով նոր սերնդի հայ մտավորականներ։
- Լեզվաբանություն: Զբաղվել է հայերենի քերականությամբ, բառարանագրությամբ և ուղղագրությամբ։
- Թարգմանություններ: Հայերեն է թարգմանել աստվածաբանական և գիտական գրականություն։
Աշխատանքներից մեկը՝ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»: Սա նրա ամենանշանավոր աշխատանքն է՝ հայերենի բացատրական բառարան, որը լույս է տեսել Վենետիկում 1749–1769 թվականներին:Կարևոր է, քանի որ այն հայերենի առաջին մեծ բացատրական բառարաններից է, որտեղ բառերը մեկնաբանվում են հայերենով, այլ ոչ թե լատիներենով կամ այլ լեզվով։
Ներառում է հսկայական բառապաշար՝ ներառյալ գրաբարյան և ժամանակի խոսակցական շերտերը։Այն դարձել է հիմք հետագա բառարանների և հայերենի ուսումնասիրության համար։Նաև ցույց է տալիս նրա մեթոդական մոտեցումը՝ բառի իմաստը բացատրել համատեքստով և օրինակներով։
Մխիթար Սեբաստացու աշխատանքի շնորհիվ պահպանվեց և զարգացավ հայերենը սփյուռքում, ստեղծվեց կրթական և հրատարակչական ավանդույթ, որը շարունակվում է մինչև այսօր, Մխիթարյան միաբանությունը դարձավ հայ մշակույթի կարևոր կենտրոն և նրա անունով կոչվում են դպրոցներ(շուրջ 6 դպրոց)