Իսահակյան
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:
Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի …
1. Ըստ բանաստեղծության նկարագրի՛ր աղջկան։
Բանաստեղծության մեջ աղջիկը նկարագրվում է որպես մի գեղեցիկ արևելյան աղջիկ` հակինթները ականջներին, սև մազերով և արևների պես անշեջ :Իսկ մեջքը՝ նուրբ ու ճկուն, որը ծածկված է ծաղկանկար շալով։
2. Մեկնաբանի՛ր ,,առեղծվածային ժպիտ,, արտահայտությունը։
Սա խորհրդավոր, անկանխատեսելի ու կանացի այնպիսի ժպիտ է, որը դժվար է գերազանցել։ Այն միաժամանակ հմայող է և զգուշացնող։ Իսահակյանն այն կապում է «հավերժական կանացիության» հետ, որը դարեր շարունակ գերել ու տառապանք է պատճառել տղամարդկանց։
3. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը ներկայացնում է հանկարծակի հանդիպման պատմություն, որն արթնացնում է հեղինակի հին վերքերը։ Տեսնելով գեղեցկուհուն՝ նա չի տրվում հիացմունքին, քանի որ «միամիտ չէ»։ Անցյալի դառը փորձը հուշում է, որ նմանատիպ գեղեցկությունը ժամանակին կոտրել է իր սիրտը, ուստի նա նախընտրում է գլուխը կախել ու չհավատալ այդ հմայքին։
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
1. Ինչպե՞ս է ներկայացվում ժամանակի անցողիկությունը։
Ժամանակի արագությունն ընդգծվում է «դար է եկել, վայրկյանի պես» արտահայտությամբ։ Իսահակյանը ցույց է տալիս, որ սերունդները, կայծակները և պատմական իրադարձությունները սրընթաց հաջորդում են միմյանց, մինչդեռ լեռը մնում է անսասան։
2. Ի՞նչ է խորհրդանշում Արարտը։
Արարատը խորհրդանշում է հավերժությունը, անսասանությունը և հայ ժողովրդի պնդությունը։ Այն «ադամանդ» է, որին դիպչող ամեն մի «սուր» (թշնամի կամ դժբախտություն) բեկվում է ու անցնում։ Այն վերժամանակային արժեք է։
3. Ի՞նչ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։
Բանաստեղծության ուղերձն է՝ գիտակցել մարդկային կյանքի կարճատևությունը և հաշտվել դրա հետ։ Մարդն ընդամենը մի ակնթարթ է տիեզերական հավերժության մեջ։ Պետք է կարողանալ հիանալ կյանքով, բայց հիշել, որ դու էլ սոսկ անցորդ ես այս աշխարհում։
4. Գրել էսսե ,,Մարդը ժամանակի հոսքի մեջ,, վերնագրով։