Posted in Գրականություն 9, Դասեր

Ձվաձև դիմանկարը

Մարդու կյանքում կան շատ արժեքներ, որոնք արժանի են ուշադրության: Այդ ուշադրության արժանի արժեքներից մեկը արվեստն է:Մարդը միշտ փորձել է պահպանել գեղեցկությունը՝ այն դարձնելով հավերժ և դրան օգնում է արվեստը: Նկարիչները, գրողները, քանդակագործները ստեղծագործել են, որպեսզի իրենց տեսած գեղեցիկ պահերը չկորչեն ժամանակի ընթացքում, նաև որպեսզի պահպանեն իրենց կյանքի մասնիկը:

Արվեստը ունի մեծ արժեք , սակայն այն երբեք չպետք է Չափազանցի մարդու կյանքի սահմանները: Գեղեցկությունը հավերժացնելու ցանկությունը կարող է վերածվել կործանարար մոլուցքի, եթե մարդը մոռանում է իրական զգացմունքների և սիրո մասին։

Ձվաձև դիմանկարը պատմվածքում նկարիչը ամբողջովին տարված էր իր արվեստով և ցանկանում էր կտավի վրա հավերժացնել իր կնոջ գեղեցկությունը։ Նրա համար այդ դիմանկարը դարձավ իր կյանքի իմաստը, և նա օր ու գիշեր նկարում էր՝ փորձելով ստեղծել կատարյալ իդեալ։ Կինը խենթի պես սիրում էր ամուսնուն և հնազանդորեն նստում էր նրա առջև, սակայն նկարիչը այնքան էր խորացել իր աշխատանքի մեջ, որ չէր նկատում՝ կինը աստիճանաբար կորցնում էր ուժերը, տխրում ու մարում։

Նկարիչը ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր միայն նկարի վրա։ Նա փորձում էր պահել կնոջ գեղեցկությունը կտավի վրա, բայց այդ ընթացքում կորցրեց իրական մարդուն, որի գեղեցկությունն ուզում էր հավերժացնել։ Երբ դիմանկարը վերջապես ավարտվեց, այն այնքան կենդանի էր թվում, որ թվում էր թե նա փոխաուինել է իր կնոջ կյանքը այդ նկարի վրա: Բայց հենց այդ պահին պարզվեց, որ կինը մահացել է, այսինքն` արվեստի գործը կարծես «խլեց» կնոջ կյանքը։

Այսպիսով` այս պատմությունը ցույց է տալիս, որ եթո գեղեցկությունը հավերժացնելու ցանկությունը լինինշատ ուժեղ` այն կարող է վտանգավոր դառնալ, եթե մարդը մոռանում է կյանքի և սիրո արժեքը։Կտավը բավականին լուրջ գործ է, բայց այն չպետք է դառնա ավելի թանկ, քան մարդու կյանքը և զգացմունքները, որովհետև ոչ մի նկար չի կարող փոխարինել իրական կյանքին ու երջանկությանը։

Leave a comment