Քո կարծիքով ինչպիսի՞ն պիտի լինի ապագայի դպրոցը։
Կրթությունը միշտ եղել է հասարակության զարգացման ամենակարևոր հիմքերից մեկը։ Տարբեր ժամանակաշրջաններում այն ունեցել է տարբեր նպատակներ, սակայն միևնույն է՝ նրա հիմնական դերը մնացել է նույնը՝ ձևավորել գիտակից, մտածող և ստեղծագործ հասարակություն։ Հին ժամանակներում կրթությունը հասանելի էր սահմանափակ քանակով միայն հարուստներին և հիմնականում կապված էր կրոնի ու ավանդույթների պահպանման հետ։ Սակայն ժամանակի ընթացքում, հատկապես նոր հասարակարգերի ձևավորման փուլերում, կրթությունը դարձավ համատարած և ստացավ նոր նշանակություն՝ նպաստել հասարակության առաջընթացին և գիտության զարգացմանը։
Կրթությունը միշտ եղել է կարևոր պատմության մեջ և այն նպաստել է հասարակության զարգացմնը և երկրի առաջընթացին
Խորհրդային Հայաստանում կրթության դերը առանձնապես մեծ էր։ Անգրագիտության բարձր մակարդակը խոչընդոտում էր երկրի զարգացմանը, և իշխանությունները հասկացան, որ առանց կրթված ժողովրդի հնարավոր չէ կառուցել նոր հասարակություն։ Այդ պատճառով մեծ ուշադրություն դարձվեց դպրոցների ստեղծմանը և կրթության տարածմանը։ Կարճ ժամանակում ստեղծվեց լայն դպրոցական ցանց, և գրագիտության մակարդակը զգալիորեն բարձրացավ։ Բազմազան դպրոցների կառուցվելից հետոբ Հայաստանի գրեթե ութսունմեկ տոկոսը դարձավ գրագետ:Կրթությունը դարձավ ոչ միայն գիտելիք ստանալու միջոց, այլև հասարակության մեջ հավասարության հաստատման կարևոր գործիք։
Այս գաղափարը երևում է նաև Րաֆֆու «Խենթը» վեպի հատվածում։ Այստեղ ներկայացված դպրոցը սովորական կրթական հաստատություն չէ․ այն մի վայր է, որտեղ երեխաները ոչ միայն գրքերից են սովորում, այլև անմիջապես շփվում են բնության հետ, աշխատում, զարգացնում իրենց ֆիզիկական և մտավոր կարողությունները։ Վարդանը հիանում է այդ դպրոցով, որովհետև այնտեղ երեխաները ուրախ են, առողջ և հետաքրքրված։Կրթությունը ներկայացվում է որպես ամբողջական գործընթաց, որը ձևավորում է ոչ միայն գիտելիք, այլև մարդուն՝ որպես անհատ։
Իմ կարծիքով, ապագայի դպրոցը պետք է լինի հենց այդպիսի՝ բազմակողմանի զարգացնող։ Այն չպետք է սահմանափակվի միայն դասագրքերով և տեսական գիտելիքով, այլ պետք է ներառի գործնական աշխատանք, ստեղծագործություն, տեխնոլոգիաների օգտագործում և անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ։ Դպրոցը պետք է դառնա մի վայր, որտեղ երեխաները հաճույքով են սովորում, չեն վախենում սխալվելուց և կարողանում են բացահայտել իրենց հետաքրքրությունները։
Այսպիսով, կրթությունը միշտ եղել և կմնա հասարակության առաջընթացի շարժիչ ուժը։ Այն ոչ միայն փոխանցում է գիտելիք, այլև ձևավորում է մարդու մտածողությունը, արժեքները և ապագան։ Իսկ որքան զարգացած լինի կրթությունը, այնքան զարգացած կլինի նաև հասարակությունը։