Posted in Գրականություն 9, Դասեր

Պետրոս Գետադարձ ր Զաբուղոն


Մարդու կյանքում շատ բան կախված է իր ընտրությունից։ Ամեն որոշում կարող է փոխել ոչ միայն իր կյանքը, այլ նաև ուրիշների։ Գրականությունն ու պատմությունը ցույց են տալիս նման օրինակներ։ Վասիլիկի և Պետրոս Գետադարձի դեպքերը դրա լավ օրինակներն են։ Նրանց քայլերը կարևոր ազդեցություն են ունենում։


Վասիլիկի հետ կապված հերոսի և Պետրոս Գետադարձի ընտրությունները փոխում են դեպքերի ընթացքը, և եթե նրանք այլ կերպ վարվեին, ամեն ինչ կարող էր ուրիշ ձև լինել։


Գեղարվեստական հատվածում հերոսը շատ բարկացած է և ուզում է վրեժ լուծել։ Նա նույնիսկ պատրաստ է դանակ օգտագործել։ Բայց վերջում նա մտածում է ու կանգ է առնում։ Նա չի անում այդ քայլը։ Դրա շնորհիվ արյուն չի թափվում, բայց ինքը մնում է տխուր ու դատարկ։ Վերջում նա նորից վերադառնում է իր բանտը։ Սա ցույց է տալիս, որ նրա ընտրությունը փրկում է ուրիշներին, բայց իրեն երջանկություն չի տալիս։

Պատմական հատվածում Պետրոս Գետադարձը սխալ որոշում է ընդունում։ Նա օգնում է, որ Անիի թագավորությունը անցնի Բյուզանդիային։ Նա նույնիսկ Անիի բանալիները տալիս է կայսրին։ Դրա պատճառով Հայաստանը կորցնում է իր անկախությունը։ Եթե նա ուրիշ որոշում ընդուներ, գուցե այդ ամենը տեղի չունենար կամ ուշանար։


Այսպիսով` այս երկու օրինակները ցույց են տալիս, որ մարդու ընտրությունը շատ կարևոր է։ Մեկը չի անում վատ քայլ ու խուսափում է ողբերգությունից, մյուսը իր որոշումով վնասում է ամբողջ երկրին։ Սա ապացուցում է, որ պետք է մտածել մեր քայլերի մասին։ Մեր որոշումները կարող են մեծ ազդեցություն ունենալ։

Posted in Գրականություն 9, Դասեր

Զաբուղոն

  1. Արդյո՞ք արարքի հետևանքները միշտ անմիջապես են երևում։
    Ոչ, նովելում Զաբուղոնի գողությունները երկար ժամանակ անպատիժ են մնում նրա ճարպկության և հմտության շնորհիվ։ Հետևանքները կարող են հետաձգվել, ինչը ստեղծում է անպատժելիության պատրանք։
  2. Ինչո՞ւ են որոշ հետևանքներ բացահայտվում միայն ժամանակի ընթացքում։
    Որոշ հետևանքներ բացահայտվում են ուշ, որովհետև դրանք կուտակային բնույթ ունեն։ Անհրաժեշտ է լինում որոշակի ժամանակ, որպեսզի արարքի ազդեցությունը դառնա նկատելի կամ որպեսզի «անտեսանելի» գործողությունները վերածվեն ակնհայտ իրողության (ինչպես Զաբուղոնի գործունեության վերջնական բացահայտումը)։
  3. Կարո՞ղ է մարդը փոխել իր արարքի հետևանքները հետագայում։
    Չնայած Զաբուղոնը փորձում էր շարունակել իր կյանքը, պատմվածքը հուշում է, որ որոշակի պահից հետո արարքների բեռը դառնում է անդառնալի։ Ճակատագրական պահին սեփական արարքների հետևանքները փոխելը դառնում է անհնարին։
  4. Արդյո՞ք անհատի գործողությունները կարող են ազդեցություն ունենալ հասարակության վրա։
    Այո, Զաբուղոնի գործողությունները ոչ միայն անձնական, այլև հասարակական վտանգ են ներկայացնում։ Անհատի ապօրինի գործողությունները խախտում են համայնքի բարոյական և իրավական նորմերը՝ ազդելով շրջապատի վրա։
  5. Ինչպիսի՞ պատասխանատվություն ունի մարդը իր արարքների համար ուրիշների առաջ։
    Մարդը ունի բարոյական և իրավական պատասխանատվություն։ Զաբուղոնի դեպքում պատասխանատվությունն անխուսափելի է դառնում, երբ նրա արարքները սկսում են վնասել ուրիշներին։
  6. Արդյո՞ք կարելի է արդարացնել վատ արարքը «լավ նպատակով»։
    «Զաբուղոն» նովելը ցույց է տալիս, որ վատ արարքը չի կարող արդարացվել։ Նպատ 
Posted in Գրականություն 9

Զաբուղոն

Ընթերցե՛ք Գրիգոր Զոհրապի ,,Զաբուղոն,, ստեղծագործությունը։
1. Ի՞նչ է նովելը։

Նովելը գրական արձակ ունեցող ստեղծագործության փոքր ժանր է, որը հետաքրքրում էր իր քիչ կերպարներով, սեղմ սյուժեով և անսպասելի ավարտով։
2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։

Զաբուղոն-ը կարդալիս նկատեցի, որ գողն անչափ սիրում էր Վասիլիկին, ով իրեն դավաճանեց և բանտ ուղարկեց։ Սակայն այս ամենից հետո էլ հերոսը չի չարանում նրա հանդեպ և պատժելու փոխարեն թողնում ու հեռանում է,  չանելով այն, ինչը մտադիր էր անել։ Սա մի սիրո պատմություն էր, որը վատ ավարտ է ունենում իրական սիրողի համար՝ նրան ենթարկելով ամենադաժան պատժի:
3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։
Գրե՛ք ձեր կարծիքը նրանց արարքների վերաբերյալ։

Զաբուղոն-Զաբուղոնը շատ հավատարիմ էր և շատ էր սիրում Վասիլիկին: Նույնիսկ երբ Վասիլիկը “ուղարկեց” նրան բանտ, նա մեկ է նրան սիրում էր։

Վասիլիկ-Վասիլիկը շատ ցուցամոլ էր, նրան դուր չէր գալիս, որ նրանք իրար հետ ժամանակ են անցկացնում և հանդիպում միայն գիշերները, երբ Զաբուղոն զբաղված է գողություններով:

Posted in Գրականություն 9, Դասեր

ԹԱԳԱԴՐՈՒՄ


Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Առաջադրանքներ

1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։

Հերոսի հոգին արթնանում է «հարավի բույրից» և զեփյուռի կանչից։ Դա գարնան գալուստն է, բնության վերազարթոնքը, որը ներքին թարմություն է բերում։

2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։

Սա նշանակում է տիրապետել բնության գեղեցկությանը, դառնալ կյանքի և արարման տերը։ Հերոսը ցանկանում է ոչ թե իշխել մարդկանց, այլ կառավարել բարությունն ու գեղեցկությունը, որպեսզի աշխարհում միայն լավը լինի։

3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։

Տրամադրությունը լուսավոր է, լավատեսական և հանդիսավոր։ Ձյունը «ուրախ լալիս է», արևը «ջահել համբույր» է տալիս, ինչը ստեղծում է հարության և ցնծության մթնոլորտ։

4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։

Նա ցանկանում է վերացնել մահվան խորհուրդը և ժամանակավորը դարձնել հավերժական։ Ուզում է, որ գարունները երբեք չգնան, և մարդը միշտ երջանիկ լինի։

5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։

Նա պատկերացնում է մի «զմրուխտ դրախտ», որտեղ աղբյուրները հավերժ կարկաչում են, լեռները միշտ ծաղկած են, իսկ մարդիկ ապրում են առանց կորստի վախի։

6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։

Եթե ես արձակեի հրովարտակ, կհրամայեի, որ աշխարհի բոլոր զենքերը վերածվեն երաժշտական գործիքների, և որևէ երեխա երբեք տխրություն չտեսնի։

7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

Գարունը բացվում է արշալույսների ծիրանին հագած։ Դաշտերում ձյունից նայող աչքերով ձնծաղիկներն են, իսկ երկնքում ծիծեռնակների թևերն են բերում ջերմությունը։ Լեռների կապույտ գահին բազմած արևը ոսկե թագի պես լուսավորում է հավերժ կանաչող դաշտերը։

Հովհաննես Շիրազ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳԱչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…Առաջադրանքներ

1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։

Խոսվում է հայ ժողովրդի դժվարին ճանապարհի մասին։ Դա մի ճամփա է, որն անցնում է սարերի ու քարերի միջով՝ դեպի լավ ապագա։

2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։

Սա նշանակում է, որ մարդու ներսում հույս ու լույս կա։ Նույնիսկ եթե դրսում դժվար է, նա հավատում է լավին։

3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 

Գաղափարն այն է, որ հայ ժողովուրդը ուժեղ է ու անմահ։ Նա չի վախենում դժվարություններից ու միշտ առաջ է գնում։

4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։

Սա բոլոր ժամանակների մասին է։ Այն պատմում է թե՛ մեր անցած դժվար ճանապարհի, թե՛ մեր ապագա հաջողությունների մասին։

Posted in Գրականություն 9, Դասեր

Ավելորդը

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

2. Բնութագրի՛ր Հաճի աղային։

Հաճի աղան հակասական կերպար է․ արտաքինից նա կարգապահ, խնայող, աշխատասեր ու ընտանիքի հոգսերով ապրող մարդ է։ Սակայն նրա ներաշխարհում իշխում են սառնասրտությունն ու եսասիրությունը։ Նա մարդկանց գնահատում է օգտակարության չափանիշով՝ մոռանալով մարդկային արժանապատվության և հոգևոր արժեքների մասին։ Նրա համար կարևորը նյութական ապահովությունն է, իսկ մարդկային զգացմունքները, կարեկցանքը՝ երկրորդական։ Այդ պատճառով էլ նա կարողանում է նույնիսկ իր հարազատ քրոջը ընկալել որպես «ավելորդ»։

3. Ներկայացրո՛ւ քո վերաբերմունքը Հաճի աղայի արարքի վերաբերյալ։

Հաճի աղայի արարքը ոչ միայն սխալ է, այլև խորապես անմարդկային։ Դա այն պահն է, երբ մարդը կորցնում է իր մարդ լինելը և դառնում հաշվարկող էակ։ Նրա որոշումը՝ թողնել հիվանդ քրոջը վտանգի մեջ, արդարացում չունի, քանի որ նույնիսկ կյանքի ամենածանր իրավիճակներում մարդը չպետք է հրաժարվի իր բարոյական արժեքներից։ Միևնույն ժամանակ, այս արարքը ստիպում է մտածել, թե որքան հեշտ է վախի և նյութական կորստի վտանգի տակ մարդուն մոռանալ իր խղճի մասին։ Կարծում եմ, ես էլ որոշ չափով եսակենտրոն մարդ եմ, սակայն նման կերպ վարվելը կարծում եմ արժեքների և խղճի սահմաններից դուրս է։

4. Մեկնաբանի՛ր ստեղծագործության ավարտը։

Պատմվածքի ավարտը ողբերգական է, բայց նաև խորը իմաստ ունի։ Հաճի աղայի խելագարությունը պատահական չէ․ դա ներքին պատիժ է։ Երբ մարդը դավաճանում է իր խղճին, այդ դավաճանությունը չի անհետանում, այլ վերադառնում է որպես հոգեկան տանջանք, իսկ դա երբեմն ֆիզիկական ցավից ավելի անտանել է։ Նրա խելագարությունը խորհրդանշում է այն, որ մարդկային մեղքը չի մնում անպատիժ․ եթե մարդն արտաքուստ չի ենթարկվում պատասպանատվությամբ, ապա ներքին զգացումները տալիս են իրենց հարվածը։ Այսպիսով, ավարտը ցույց է տալիս, որ խիղճը ամենախիստ դատավորն է։

5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Ավելորդը,, ։

«Ավելորդը» բառը այստեղ ունի խոր իմաստ։ Սկզբում թվում է, թե ավելորդը հիվանդ կինն է, որը չի կարող աշխատել և օգուտ տալ։ Ստեղծագործությունը բացահայտում է, որ աշխարհում ավելորդ մարդ չկա․ ավելորդ կարող է լինել միայն անտարբերությունն ու դաժանությունը։

6. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Պատմվածքի գաղափարը մարդկային արժեքների կարևորությունն է։ Հեղինակը ցույց է տալիս, որ նյութականը երբեք չի կարող փոխարինել մարդկայինին։ Մարդու իսկական արժեքը չափվում է ոչ թե նրա ունեցածով, այլ նրա վերաբերմունքով դեպի ուրիշները։ Ստեղծագործությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր մարդ անփոխարինելի է, և որևէ մեկին «ավելորդ» համարելը նշանակում է չհասկանալ կյանքի էությունը, չգնահատել ունեցածը։ Մարդկային կյանքը հաշվարկի ենթակա չէ․ այն արժեք է ինքնին։ Հեղինակը կարծես ասում է, երբ մարդը սկսում է մարդկանց բաժանել պետքականների և ավելորդների, այդ պահին ինքը կորցնում է իր մարդկայնությունը։ Իսկ երբ կորցնում է մարդկայնությունը, նա արդեն կորցնում է ամեն, եթե անգամ արտաքուստ թվում է, թե փրկել է իր կյանքը կամ

Posted in Գրականություն 9, Դասեր

Քելե, լաո

Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,

Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,

Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,

Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,

Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,

Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին

Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ

Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ

Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իմա՞լ կեղնի..

Ինքը` այստեղ, հողն` այնտեղ

Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..

Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,

Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…

1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։

Ականջ, մրմռալ, ճամփորդական ուսապարկ, երդում, անբաժան, խենթ, խուճապ:

2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։

Ինչպես, արի:

3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։

Հայրենիք, Արևմտյան Հայաստանը:

4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։

Իմ կարխիքով բանաստեղծությունը հայրենասիրության մասին է:Որ պետք է չհանձնվել և գնալ մինչև վերջ:

5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։

  • Լեռնային, քարքարոտ, պատմական, արևոտ, հայկական:
  • Հինավուրց, դիմացկուն, հերոսական, կարոտալի, հարազատ:

6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։

Posted in Գրականություն 9

Էսսե ` Սասունցի Դավիթ-Ատրպատականի ճակատամարտ

Հայ ժողովրդի պատմության ընթացքում արդարությունը և վեհանձնությունը միշտ եղել են կարևոր արժեքներ։ Դրանք ազդել են ոչ միայն հերոսների վարքի վրա, այլև ամբողջ ժողովրդի։ Իրական հաղթանակը միայն ուժը չէ այլ նաև արդար և մեծահոգի լինելը նույնիսկ դժվար պահերին։

Արդարությունը և վեհանձնությունը մեզ դեր են ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ և նպաստել են ազգային մտածողության ու արժեքների ձևավորմանը

Այս գաղափարը նաև երևում ես “Սասունցի Դավիթ” պոեմի հատվածում։ Դավիթը հաղթում եմ մսրա մելիքին`պաշտպանելով իր հայրենիքը։ Սակայն դավիթը չշարունակեց կռիվը, այլ բաց թողեց զորքին` զգուշացնելով, որ եթե նրանք մի անգամ էլ գան, նա իր զորքի հետ “կելնի” նրանց դեմ։ Իր այս արարքով նա ապացուցեց իր արժանապատվությունը և բարեհոգությունը։ Նույն արժեքները երևում են մյուս պատմության մեջ։ Ատրպատական ճակատամարտից հետո Մուշեղը հաղթում է պարսկական զորքին, իսկ շապուհը թողնում է իր կանոնոցը ու գանձարանը և փախչում։ Բայց Մուշեղը վերադարձնում է շապուհի կանոնը նրան։ Շապուհը ապշում է մուշեղի արարքից և գավաթի վրա նկարել է տալիս մուշեղի պատկերը` ճերմակ ձին հեծնած։Սա ցույց է տալիս, որ հայ զորավարների համար կարևոր էր ոչ միայն հաղթանակը, այլ նաև պատիվը և մարդկային վերաբերմունքը։


Այսպիսով, թե՛ գրականության մեջ, թե՛ պատմության մեջ արդարությունն ու վեհանձնությունը մեծ դեր են ունեցել։ Դրանք օգնել են ձևավորել ազգային մտածողություն, որտեղ կարևոր են քաջությունը, ազնվությունը և մարդկային արժանապատվությունը։ Այս արժեքները մինչ այսօր մնում են հայ ժողովրդի արժեհամակարգի կարևոր մաս։

Posted in Գրականություն 9, Դասեր

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց – 
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ

Բանաստեղծությունը պատմվում է որդու անունից։ Որդին հիշում է իր ծեր մորը՝ նրա դեմքը, խորշոմները և այն, թե ինչպես է նա նստած տան դիմաց թթենու ծառի տակ։ Նա պատկերացնում է, թե ինչպես է մայրը լուռ ու տխուր հիշում անցած տարիները և մտածում իր մասին։ Մայրը չգիտի՝ որդին որտեղ է, ողջ է, թե ոչ, և ինչ դժվարությունների միջով է անցել։ Որդին հասկանում է, որ մայրը անհանգստանում է իր համար և տխրում է նրա բացակայությունից։ Բանաստեղծության մեջ արտահայտվում են որդու մեծ սերը, հարգանքը և կարոտը մոր հանդեպ, ինչն ընդգծվում է «մայր իմ անուշ ու անգին» կրկնվող արտահայտությամբ։ Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ մոր և որդու կապը շատ ուժեղ է, և մոր սերը միշտ մնում է անսահման։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ 

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ 

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։ 

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում

Այս բանաստեղծությունում Եղիշե Չարենց արտահայտում է իր խոր սերը հայրենիքի՝ Հայաստան նկատմամբ։ Նա նկարագրում է Հայաստանի բնությունը, մշակույթը և պատմությունը՝ ցույց տալով, որ հայրենիքը մարդու համար ամենաթանկն է։ Բանաստեղծը սիրում է հայրենի երկրի երկինքը, ջրերը, քաղաքները և ժողովրդի երգերը։ Նա հիշատակում է նաև հայ մշակույթի մեծ ներկայացուցիչներին՝ Գրիգոր Նարեկացի և Նահապետ Քուչակ, ինչպես նաև հայրենի բնության խորհրդանիշը՝ Մասիս սարը։ Չնայած պատմության դժվարություններին և ցավերին, բանաստեղծը շարունակում է սիրել իր հայրենիքը։ Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ հայրենիքի հանդեպ սերը հավերժ է և անսահման։

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտն այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Այս բանաստեղծությունում նկարագրվում է հայրենիքի գեղեցկությունը՝ ձյունապատ լեռներ, կապույտ լճեր և երկինք։ Մենակության մեջ նա զգում է կարոտը հայրենիքի և հոգևոր կապը նրա հետ։ Պատկերներն ու զգացումները ցույց են տալիս, որ հայրենիքը մշտապես կանչում և ոգեշնչում է մարդուն։

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված— վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար— էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես— հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ— մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Այս բանաստեղծությունում Եղիշե Չարենցը արտահայտում է իր խոր կարոտն ու սերը հայրենի Կարսի նկատմամբ։ Նա հիշում է տունը, այգիները և հայրենի երկինքը, սակայն ստիպված է քայլել օտար քաղաքներով՝ շրջապատված անծանոթ դեմքերով և կյանքի աղմկոտ իրականությամբ։ Բանաստեղծը ներկայացնում է նաև կյանքի դժվարությունները, անհավասարությունը և հոգևոր ծանրությունը, բայց իր սիրտը լի է հիշողություններով, մանկության սիրելի մարդկանց հանդեպ կարոտով ու ներքին երազներով։ Չարենցը գտնում է հոգևոր ազատություն՝ իր բարձր ու աստղային երազների ճանապարհով, և ցույց տալիս, որ նույնիսկ դժվարությունների մեջ հայրենիքի հիշողությունն ու հոգևոր կերտած ուղիները պահպանում են մարդուն և տալիս ներքին խաղաղություն։

Էլի գարուն կգա

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

Այս բանաստեղծությունում Եղիշե Չարենց խոսում է կյանքի անընդհատ փոփոխությունների և անցողիկության մասին։ Գարունն ու վարդերը, ինչպես նաև սերը և սրտի խոցված զգացմունքները խորհրդանշում են նոր կյանքը և շարունակությունը, որը չի մոռանում անցյալը։ Չարենցը ցույց է տալիս, որ տարիներ են փոխվում, մարդիկ փոխվում են, բայց բնությունը, սիրո հիշողությունը և մարդու զգացմունքների հիմքը մնում են՝ ասես աստիճանաբար անցնում են, բայց ուղիղ կապ են ստեղծում կյանքում և մահվան հետ։ Բանաստեղծության մեջ գերեզմանին ու մարմարաքարին անդրադարձը հիշեցնում է, որ կյանքի անցողիկությունը համատեղվում է անմահ հիշողության հետ։