Posted in Գրականություն 9, Դասեր

Ջրհորի մոտ

Այս հատվածը ցույց է տալիս պատերազմի իրական դեմքը՝ ոչ միայն կռիվ, այլ նաև մարդու զգացումները։ Սկզբում զինվորները կռվում են, բայց երբ ջուրը վերջանում է, ծարավը դառնում է ավելի ուժեղ, քան թշնամությունը։ Բաղդասարը վտանգելով իր կյանքը գնում է ջրհորից ջուր բերելու, և այդ պահին տեղի է ունենում ամենակարևորը․ թշնամի զինվորները չեն կրակում, հասկանում են նրա նպատակը։ Հետո երկու կողմի զինվորները միասին ջուր են խմում, շփվում, ծիծաղում։ Այդ պահը ցույց է տալիս, որ նրանք իրականում նման մարդիկ են, ոչ թե թշնամիներ։ Բայց հետո նորից հրաման է գալիս կռվելու, և զինվորները ստիպված են կրակել, նույնիսկ եթե չեն ուզում։ Վաշտապետը, ով թույլ էր տվել այդ խաղաղ պահը, պատժվում է և սպանվում, ինչը ցույց է տալիս, թե որքան անարդար և դաժան է պատերազմը։ Իմ կարծիքով՝ այս պատմության ամենակարևոր միտքն այն է, որ մարդիկ իրենց էությամբ չեն ուզում կռվել, նրանք կարող են հասկանալ իրար, բայց պատերազմը ստիպում է նրանց մոռանալ դա։

Leave a comment