առավելությունները
վնասը
տնտեսական համեմատությունը
բնապահպանական
քաղաքական և տրանսպորտային տեսակետներուից
Նավթը, բնական գազը և ածուխը համարվում են աշխարհի հիմնական էներգակիրները։ Դրանք առաջացել են միլիոնավոր տարիների ընթացքում՝ բույսերի և կենդանիների մնացորդներից, և կոչվում են հանածո վառելիք։ Այսօր էլեկտրաէներգիայի մեծ մասը և տրանսպորտի վառելիքը ստացվում է հենց այս երեք նյութերից։ Սակայն նրանք տարբերվում են թե՛ գնով, թե՛ ազդեցությամբ մարդու առողջության և բնության վրա։
Տնտեսական տեսակետ
Ամենաէժանը ածուխն է՝ մեկ տոննան համեմատաբար քիչ արժե, և պաշարները մեծ են։ Սակայն ածուխ այրելու համար պետք են հատուկ կայանքներ, և դրա փոխադրումը թանկ է։ Բնական գազը միջին գնի է, բայց խողովակաշարերով հասնում է սպառողին անմիջապես, առանց բեռնատարների։ Նավթը ամենաթանկն է, որովհետև այն պետք է զտվի գործարաններում՝ բենզին, դիզել և այլ վառելիքներ ստանալու համար։ Այդ պատճառով նավթի գինը ամենից շատ է փոխվում համաշխարհային շուկայում։
Բնապահպանական տեսակետ
Ածուխը ամենավտանգավորն է բնության համար․ այրելիս առաջանում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ծծմբի օքսիդներ և մուր։ Այն նաև ամենաշատ պինդ թափոնն է թողնում։ Նավթից արտանետումները քիչ են ածխի համեմատ, բայց դրա արդյունահանումը և փոխադրումը հաճախ հանգեցնում են նավթի արտահոսքի՝ աղտոտելով ջուրը և հողը։ Բնական գազը երեքից ամենամաքուրն է․ այրելիս գրեթե մուր չի առաջանում, և ածխաթթու գազը զգալիորեն քիչ է։ Սակայն գազի արտահոսքը վտանգավոր է, որովհետև մեթանը շատ ուժեղ ջերմոցային գազ է։
Քաղաքական և տրանսպորտային տեսակետ
Նավթի և գազի պաշարները հավաքված են աշխարհի քիչ երկրներում, ուստի դրանց գինը կախված է քաղաքական իրավիճակից։ Երբ պատերազմ է կամ պատժամիջոցներ, գինը կտրուկ բարձրանում է։ Ածխի պաշարները ավելի հավասարաչափ են բաշխված, և դա քաղաքականապես ավելի կայուն է դարձնում։ Տրանսպորտի համար նավթը անփոխարինելի է՝ բենզինն ու դիզելը հեղուկ են, հեշտ լցվում են բաքի մեջ։ Գազը օգտագործվում է հիմնականում խոշոր բեռնատարներում և ավտոբուսներում, իսկ ածուխը տրանսպորտում գրեթե չի կիրառվում։
Առավելություններ և վնասներ
Առավելությունները. երեքն էլ էներգիայի հուսալի աղբյուր են, կախված չեն եղանակից, ի տարբերություն արևի և քամու։ Դրանք կարելի է պահել պահեստներում և օգտագործել այն ժամանակ, երբ պետք է։ Ածուխը էժան է, գազը՝ մաքուր և հարմար, նավթը՝ տրանսպորտի հիմքը։
Վնասները. երեքն էլ վերականգնվող չեն՝ պաշարները վերջավոր են։ Այրելիս արտանետում են ածխաթթու գազ, որն ուժեղացնում է ջերմոցային էֆեկտը։ Դրանք աղտոտում են օդը և վնասում մարդու շնչառական համակարգին։ Արդյունահանումը քայքայում է հողը և ջրային ավազանները։
Եզրակացություն
Եթե համեմատենք ըստ բնապահպանական ազդեցության, ապա ամենավնասակարը ածուխն է, ամենամաքուրը՝ բնական գազը։ Ըստ տնտեսական հարմարավետության՝ ածուխն ամենաէժանն է, բայց գազն ամենահարմարն է առօրյա օգտագործման համար։ Ըստ տրանսպորտային նշանակության՝ նավթը դեռ անփոխարինելի է։ Այդ պատճառով աշխարհը աստիճանաբար անցնում է վերականգնվող էներգիայի՝ արևի, քամու և ջրի։