Ես աապրում եմ Գեղանիստում, և քյնտեղ նույնպես առկա են բազմազան էկոլոգիական խնդիրներ: Հիմնական խնդիրներից են խմելու ջրի աղտոտվածությունը, օդի աղտոտվածությունը և աղբահանության կազմակերպուման խնդիրները: Գեղանիստում կա սուր կանաչի կարիք, այսինքն (ծառերի բույսերի և խոտի), իսկ մեքենաների ծխի հետ միասին ամեն օրով դրանք ավելի և ավելի են վատացնում միջավայրի պայմանները: Ջրի որակը խիստ իջել է, այն խմելու համար օգտագործելը համարյա անհնար է։ Տարածված խնդիրներից է նաև առուների աղտոտվածությունը։ Ահա նկարը

Մարդիկ՝ առանց մտածելու տոպրակներով աղբ են նետում այն ջրի մեջ, որը ուրիշ մարդիկ ստիպված են այդպես օգտագործել(ու խմելու նպատակով, իհարկե)։ Նրանք թափում են պոլիէթիլենային տոպրակներ, պլաստմասսե շշեր, ծխախոտներ, կոնֆետների թղթեր և նույնիսկ չավարտած սնունդ` առանց մտածելու հետևանքների մասին։ Առուների կողքով հաճախ կարելի է հանդիպել առնետների, որոնք ապրում են հենց առուներում և սնվում այնտեղի մնացորդներով։ Նրանք կրծում են դրսի լարերը և ուտում առանց այդ ել քիչ քանակությամբ բույսերը և խոտը։ Օդի և առուների աղտոտվածությունը բերում է նաև մլակների, մոծակների և ճանրերի բազմացմանը։