Posted in Դասեր, Էկոլոգիա 10

10 ամենաբարդ կլիմայի փոփոխության հետևանքները

Անտառային հրդեհների աճ: Չորային պայմանների և բարձր ջերմաստիճանի հետևանքում հաճախ բռնկվում են անտառային զանգվածային հրդեհներ, դրանք ուղղակիորեն ոչնչնացնում են մասշտաբային չափսերով տարածքներ, ծառեր և անտառում բնակվող կենդանական աշխարհը:

Առողջական խնդիրներ և հիվանդություններ: Տաքացող կլիման բերում է բարձր մահացությանը և բազմազան բակտերիաների և վիրուսների բազմացմանը, քանի որ տաքը իդեալական միջավայր է դրանց համար:Դրանից էլ արդեն բխում են հիվանդությունները, վիրուսները և մահը:

Ծովի մակարդակի բարձրացում: Սառցադաշտերի հալվելը և ջրի ջերմային ուժեղ փոփոխությունները սպառնում են ափաերի մոտի գտնվող քաղաքներին ու կղզու մոտ գտնվող պետություններին, առաջացնելով աղի ջրի ներթափանցում քաղցրահամ ջրի պաշարների մեջ:

Եղանակային երևույթներ: Երաշտները, փոթորիկկները, ջրհեղեղները և ջերմային ալիքները սկսել են ավելի հաճախակի ու ինտենսիվ տեղի ունենալ:Դրանք ոչնչացնում են ենթակառուցվածքները և մշակաբույսերը:

Կենսաբազմազանության կորուստ: Շատ կենդանիների տեսակներ չեն կարողանում հարմարվել արագ կլիմայական փոփոխություններին և անհետանում են, ինչը քայքայում է ամբողջ էկոհամակարգերը:

Հողերի դեգրադացիա և էրոզիա: Հողի էրոզիա, աղակալում և բերքատվիթյան կորուստ, որոնք հողերը դարձնում են ոչ պիտանի գյուղատնտեսության համար, այլ կործանելի:

Սննդի բերքատվության վտանգ: Բերքատվության անկում, հողերի որակի վատացում և էրոզիան սպառնում են համաշխարհային սննդի մատակարարմանը:

Ջրի պակասություն: Սառցադաշտերի հալվելու պատճառով գետերը ավելի քիչ ջուր են ստանում, իսկ երաշտները ուժեղացնում են քաղցրահամ ջրի պակասը, ուստի միլիոնավոր մարդիկ այսօր բախվում են ջրի դեֆիցիտի հետ:

Տնտեսական վնաս: Ենթակառուցվածքի վնասում, գյուղատնտեսական կորուստներ, ապահովագրական ծախսերի աճ և արտադրողականության անկում տաք եղանակի պատճառով:

Միգրացիա և հակամարտություններ: Կլիմայական փախստականներ, ռեսուրսների համար պայքար և աճող սոցիալական լարվածություն փոքրացող ռեսուրսների պատճառով:

Leave a comment