Կլիմայի գլոբալ տաքացումը շատ լուրջ հետևանքնորի է բերում, այն նպաստում է երաշտների առաջացմանը, բերրքատվության անկմանը, ջրի աղտոտվածությանը, թափոնների շատացման և ընդհանուր էկոհամակարգի վրա: Որպեսզի պայքարել դրա դեմ անհրաժեշտ է գիտակցել խնդրի լրջության աստիճանը: Գլոբալ տաքացումը սկսել է զարգանալ դեռևս 19-րդ դարավերջում ` արդյունաբերական հեղափոխության տարածման պատճառով: Գիտական տեսակետին համաձայն՝ հանածո վառելիքի (ածուխ, նավթ) զանգվածային օգտագործումը և ջերմոցային գազերի արտանետումների աճը կլիմայի վրա իրենց առաջին զգալի ազդեցությունն են թողել:
1.Պայքարելու տարբերակներ
Ավելի շատ նկել ծառեր:Ծառերը թթվածնի հիմնական հասանելի աղբյուրներն են, նաև դրանք կլանում են ածխաթթու գազը։
Ավելի քիչ օգտագործել մեքենաներ։ քայլել, հեծանիվ վարել կամ օգտվել հասարակական տրանսպորտից։
Խնայել էլեկտրաէներգիան։ Արևային, քամու և ջրային էներգիայի օգտագործումը՝ հանածո վառելիքից հրաժարվելու ճանապարհին:
Վերամշակում։ Վերամշակում նվազեցնում է թափոնների ու աղբի քանակը և կրկին կյանք տալ օգտագործված նյութերին
Հրաժարվել կամ պակասեցնել պլաստիկի օգտագործործմը։ Բազմանգամյա օգտագործվող նյութերը նպաստում են պլաստիկի օգտագործման նվազեցմանը, քանի որ պլաստիկը քայքայվում է 500 տարուց ավել։
Կայուն գյուղատնտեսություն։ Օրգանական գյուղատնտեսություն, հողերի խնամք և ջրի պահպանման ժամանակակից եղանակներ:
Օրենսդրական խթաններ։ Կառավարությունների կողմից արտանետումների սահմանափակում, «կանաչ» հարկեր և էկո-նախաձեռնությունների աջակցություն: