Մեր ժամանակներում կան բազմազան էկոլոգիական խնդիրներ, որոնք կործանում են մարդու կյանքը: Դրանք շատ են, բայց ես կթվարկեմ 10 ամենագլոբալ խնդիրները:
- Պլաստիկ: Պլաստիկը աղտոտումը շատ լուրջ էկոլոգիական խնդիր է: Այն քայքայվում է շատ երկար, միկրոպլաստիկ վերածվոլով մնում է մարդու օրգանիզմում, աղտոտում է օվկիանոսը ը այլն:
- Անտառհատում: Հիմնական ծառերի կտրելու պատճառը դա թուղթն է: Իսկ ինչպես մենք գիտենք ծառերը թթվածնի հիմնական աղբյուրն է: Ապագայում դա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ օդի աղտոտվածության համար` թթվածնի պակասից:
- Գլոբալ տաքացում:Գլոբալ տաքացման պատճառով հալվում են օվկիանոսները, տաք միջավայրի պատճառեվ վատանում է պտղաբերությունը, նաև այն վտանգավոր է նրանով, որ տաք միջավայրուն բակտերիաները շատանում են, ինչի պատճառով նոր վիրուսների հայտնաբերության շանսերը մեծանում են:
- Կենդանիների անհետացում: Էկոլոգիական խնդիրների արդյունքում որոշ կենդանիների ցեղատեսակները հայտնվում են ոչնչացման եզրին:Քանի որ ամեն մի կենդանի ունի իր կարևորագույն դերը բնության մեջ, ցանկալի չէ, որ նրանք ոչնչանան:
- Ջրի աղտոտվածություն:Ջրի աղտոտվածությունը ժամանակակից էկոլոգիայի հիմնական խնդիրն է:Երբ մարդիկ գետերի, լճերի ու ծովերի մեջ աղբ, պլաստիկ, գործարանների կեղտոտ ջրեր ու քիմիական նյութեր են գցում ` ջուրը թունավորվում է, և մաքուր խմելու ջուրը քչանում է: Ջրի մեջ ապրող ձկներն ու բույսերը ոչնչանում են: Իսկ այն դեպքում, երբ մարդիկ օգտագործում են այդ կեղտոտ ջուրը կա հնարավորություն վտանգավոր հիվանդություններ ստանալ:Իմ կարծիքով հենց ջրի աղտոտվածությունն է հիմնական էկոլոգիական խնդիրը, քանի որ բոլոր մարդկանց օրգանիզմները բաղկացած են հիմնականում ջրից (65-75%) և առանց ջուր մադրիկ ուղղակիորեն կմահանան:
- Օդի աղտոտվածության: Մարդուն գոյատևելու համար անհրաժեշտ է թթվածին: Իսկ եթե օդը աղտոտված է` թոքերում առաջանում է կեխտի նստվածք, որը բերում է շնչառական խնդիրների:
- Հողի էրոզիա և դեգրադացիա:
Գյուղատնտեսական գործունեությունն ու անտառահատումները քայքայում են հողը, ինչն իջեցնում էբերքատվությունը և ազդում սննդի արտադրության վրա: - Գերբնակեցում: Գերբնակեցման արդյունքում շատանում են մարդիկ, ինչի պատճառով էլ մեծանում է անհրաժեշտ ռեսուրսների կարիքը:
- Ռեսուրսներ: Մարդիկ շատ հաճախ են օգտագործում բնական ռեսուրսները, որոնց շատ երկար ժամանակ է պահանջում վերականգնվելու համար։Իսկ եթե դրանք օգտագործել չափից շատ, դրանք ուղղակիորեն կսպառվեն, և կառաջանա համաշխարհային քաոս:
- Օզոն: Օզոնային շերտի բացվածքի պատճառով շատ տիեզերական աղբ է մտնում Երկիր մոլորակ։