Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Նար-Դոս «Ես և նա»

Ընթերցանություն և քննարկում-  Նար-Դոս «Ես և նա»

Վերլուծություն

Ուժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված եւ նվիրված էր իր սիրած աղջկան, եւ համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող եւ «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ եւ քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած եւ փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ եւ դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը եւս մեկ առավելությամբ:


Հարցեր քննարկման համար

  • Ինչպե՞ս են տարբերվում «Ես»-ը և «Նա»-ն իրենց բնավորությամբ, ապրումներով և կամքի ուժով:
  • «Ես»-ը ավելի թույլ կամքով, անվստահ և իրականությունից կտրված մարդ է։ Նա շատ է ապրում իր երևակայության մեջ և դժվարությամբ է հաղթահարում կյանքի դժվարությունները։ Իսկ «Նա»-ն ավելի ուժեղ կամք ունի, համառ է և կարողանում է պայքարել իր նպատակների ու զգացմունքների համար։ Նրանց տարբերությունը հատկապես երևում է նրանով, թե ինչպես են նրանք արձագանքում կյանքի դժվարություններին։
  • Ո՞րն է հիմնական հոգեբանական հակասությունը հեղինակի և ստեղծագործության հերոսի միջև:
  • Հեղինակը փորձում է իրականությունը տեսնել այնպես, ինչպես այն կա, իսկ հերոսը հաճախ առաջնորդվում է իր երևակայությամբ և գրականությունից ստացած պատկերացումներով։ Հերոսը ցանկանում է, որ կյանքը նման լինի իր կարդացած գեղեցիկ պատմություններին, բայց իրականությունը դրան չի համապատասխանում։
  • Ինչո՞ւ է «Ես»-ը քննադատությամբ կամ հեգնանքով մոտենում «Նա»-ի սիրային պատմությանը և ապրումներով։
  • «Ես»-ը չի հավատում, որ իրական սերը կարող է լինել այնպես գեղեցիկ և կատարյալ, ինչպես ներկայացվում է գրականության մեջ։ Այդ պատճառով «Նա»-ի զգացմունքները նրան չափազանց ռոմանտիկ և միամիտ են թվում։ Նա կարծես փորձում է ծաղրել այն, ինչ ինքն էլ ինչ-որ չափով չի կարողանում ապրել։
  • Արդյոք «Նա»-ի զգացմունքներն անկե՞ղծ են, թե՞ թելադրված են ժամանակի գրական ու հասարակական կարծրատիպերով:
  • Ինչպե՞ս է Նար-Դոսը ցույց տալիս գրականության ազդեցությունը մարդու իրական կյանքի և արարքների վրա:
  • Հեղինակը ցույց է տալիս, որ մարդը կարդացած գրքերից կարող է իր մեջ ստեղծել կյանքի որոշակի պատկեր։ Հերոսը գրականությունից վերցրած սիրո և կյանքի գաղափարները տեղափոխում է իրականություն։ Սակայն կյանքը ավելի բարդ է, և գրականության մեջ գեղեցիկ թվացող բաները իրական կյանքում միշտ նույն կերպ չեն լինում։
  • Ինչո՞ւ է իրական կյանքը հաճախ ջարդում վեպերից քաղված գեղեցիկ ու միամիտ պատրանքները:
  • Քանի որ իրական կյանքում առկա են բազմազան դժվարություններ,իսկ վեպերում հաճախ հանդիպում է իդեալացված միջավայր, որտեղ չկան այդքան դժվարություններ, և բոլորը երջանիկ են:
  • Ըստ ձեզ՝ ո՞րն է պատմվածքի գլխավոր ասելիքը և գաղափարը:
  • Ըստ իս` հիմնական ասելիքը այն է, որ պետք է սթափ նայել մեզ շրջապատոր պատահույթներին ու դժվարություններին: Պետք է միշտ մնալ ուժեղ և հպարտ ` անկախ ամենինչից:
  • Ինչո՞ւ է վերնագիրը հենց «Ես և նա»․ արդյոք խոսքը միայն երկու տարբեր անհատների՞, թե՞ միևնույն մարդու երկփեղկված ներաշխարհի մասին:
  • Վերնագիրը ցույց է տալիս երկու տարբեր մարդկանց, որոնք ունեն տարբեր բնավորություն և կյանքի նկատմամբ տարբեր վերաբերմունք։ Բայց կարելի է նաև այն ընկալել որպես մարդու ներաշխարհի երկու կողմեր։ «Ես»-ը և «Նա»-ն կարող են ներկայացնել մարդու մեջ եղած երկու տարբեր վիճակներ՝ մեկը՝ ավելի թույլ ու կասկածող, մյուսը՝ ավելի ուժեղ և պայքարող։
  • Կարո՞ղ ենք արդյոք այսօր էլ հանդիպել «Ես»-ի կամ «Նա»-ի նման մարդկանց մեր շրջապատում։
  • Իմ կարծիքով Այո, քանի որ մինչ այսօր շատ մարդիկ ապրում են իրենց երևակայության,  սոցիալական ցանցերից կամ ֆիլմերից ստացած պատկերացումներով։Կան նաև կյանքին ավելի սթափ և համառ մարդիկ, որոնք լուրջ են վերաբերվում դժվարություններին, անհաջողություններին և կարողանում են պայքարել լավ ապագայի համար:

Leave a comment