Հին Հունաստանում գեղեցիկը հիմնականում կապված էր հավասարակշռության և պարզության հետ։ Հույները կարծում էին, որ գեղեցիկ է այն, ինչ բնական է և սազում է իրար հետ:
Continue reading “Ինչ էր գեղեցիկը Հին Հունաստանում”Classwork


Քիմիա
Քաղաքակրթության
Ինչ է գեղեցիկը այսօր
Այսօր գեղեցիկի ընկալումը մեծապես փոխվել է։ Անցյալում մարդիկ գեղեցկությունը փնտրում էին ըստ կոնկրետ կանոնների, կատարյալ արտաքինի կամ թանկարժեք իրերի կան հագուստի մեջ, իսկ այսօր ամեն ինչ շատ ավելի պարզ է։Ներկա ժամանակներում իսկական գեղեցկությունը կապված է բնականության և անկեղծության հետ, չնայած որ մեր ժամանակաշրջանում գոյություն ունեն բազմազան արհեստական և կեղծ բաներ:
Continue reading “Ինչ է գեղեցիկը այսօր”Homework


Անհատական աշխատանք
- Արդի հայերենն ունի գրական լեզվի երկու ճյուղ։ Պարզե՛ք, թե աշխարհում ուրիշ ինչ լեզուներ կան, որ ունեն գրական լեզվի ճյուղեր (տարբերակներ)։ Համեմատե՛ք դրանք հայերենի հետ։
- Աշխարհում կան բազմաթիվ լեզուներ, որոնք հայերենի նման ունեն գրական լեզվի երկու կամ ավելի տարբերակներ. լեզվաբանության մեջ դրանք կոչվում են բազմակենտրոն (պլյուրիցենտրիկ) լեզուներ։
- Քանի որ Հայաստանը շատ հին երկիր է մենք ունենք հին պատմություն և հարուստ մշակույթ, ուստի մեր գրական լեզվի ճյուղավորումը նույնպես տարբեր է: Իսկ ինչը վերաբերվում է ուրիշ երկրների լեզուների ճյուղերին դրանք հիմնականում ունեն արհեստական ծագում:
- Օրինակ` Նորվեգերեն:
Բուկմոլ (Bokmål) և Նյունորսկ (Nynorsk)
Հայերենի նման երկու ճյուղերն էլ պաշտոնական են։ Սակայն, ի տարբերություն հայերենի, որտեղ բաժանումը պատմաաշխարհագրական է, նորվեգերենում այն արհեստական է (մեկը հիմնված է դանիերենի, մյուսը՝ տեղական բարբառների վրա)։ - Ալբաներեն Գեգերեն (հյուսիսային) և Տոսկերեն (հարավային)
Ճյուղավորումն ունի նույն աշխարհագրական բնույթը, ինչ հայերենինը։ Սակայն ալբաներենում պաշտոնական պետական ստանդարտ է ընտրվել միայն մեկը (տոսկերենը), մինչդեռ հայերենի երկու ճյուղերն էլ լիարժեք գրական կարգավիճակ ունեն։
- . Մաշտոցյան այբուբենը ինչո՞ւ է համարվում հնչյունագրական։
Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը համարվում է հնչյունագրական (ֆոնեմային), քանի որ այն հիմնված է «մեկ հնչյունին՝ մեկ տառ» կատարյալ սկզբունքի վրա։ 5-րդ դարի սկզբին Մաշտոցը նախապես մանրակրկիտ ուսումնասիրեց հայերենի կենդանի խոսվածքը և լեզվի յուրաքանչյուր առանձին հնչյունի համար ստեղծեց մեկ հստակ գրույթ (տառ)՝ ապահովելով բացարձակ ճշգրիտ համապատասխանություն գրի և արտասանության միջև։ Ի տարբերություն պատկերագրերի կամ վանկային համակարգերի, հայոց գրերը հաղորդում են ոչ թե իմաստներ կամ բառեր, այլ մարդկային ձայնային կոնկրետ հնչյուններ։ Ավելին, մաշտոցյան այբուբենում չկային երկհնչյունների համար նախատեսված կոմբինացիաներ (դիգրաֆներ, ինչպես անգլերեն «sh» կամ «ch» տառակապակցություններն են)։ Սրա շնորհիվ հայերենը ստացավ մի այնպիսի ճկուն համակարգ, որտեղ բառերը գրվում են այնպես, ինչպես հնչում են, և կարդացվում են այնպես, ինչպես գրված են։
Նար-Դոս «Ես և նա»
Ընթերցանություն և քննարկում- Նար-Դոս «Ես և նա»
Վերլուծություն
Ուժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված եւ նվիրված էր իր սիրած աղջկան, եւ համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող եւ «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ եւ քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած եւ փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ եւ դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը եւս մեկ առավելությամբ:
Հարցեր քննարկման համար
- Ինչպե՞ս են տարբերվում «Ես»-ը և «Նա»-ն իրենց բնավորությամբ, ապրումներով և կամքի ուժով:
- «Ես»-ը ավելի թույլ կամքով, անվստահ և իրականությունից կտրված մարդ է։ Նա շատ է ապրում իր երևակայության մեջ և դժվարությամբ է հաղթահարում կյանքի դժվարությունները։ Իսկ «Նա»-ն ավելի ուժեղ կամք ունի, համառ է և կարողանում է պայքարել իր նպատակների ու զգացմունքների համար։ Նրանց տարբերությունը հատկապես երևում է նրանով, թե ինչպես են նրանք արձագանքում կյանքի դժվարություններին։
- Ո՞րն է հիմնական հոգեբանական հակասությունը հեղինակի և ստեղծագործության հերոսի միջև:
- Հեղինակը փորձում է իրականությունը տեսնել այնպես, ինչպես այն կա, իսկ հերոսը հաճախ առաջնորդվում է իր երևակայությամբ և գրականությունից ստացած պատկերացումներով։ Հերոսը ցանկանում է, որ կյանքը նման լինի իր կարդացած գեղեցիկ պատմություններին, բայց իրականությունը դրան չի համապատասխանում։
- Ինչո՞ւ է «Ես»-ը քննադատությամբ կամ հեգնանքով մոտենում «Նա»-ի սիրային պատմությանը և ապրումներով։
- «Ես»-ը չի հավատում, որ իրական սերը կարող է լինել այնպես գեղեցիկ և կատարյալ, ինչպես ներկայացվում է գրականության մեջ։ Այդ պատճառով «Նա»-ի զգացմունքները նրան չափազանց ռոմանտիկ և միամիտ են թվում։ Նա կարծես փորձում է ծաղրել այն, ինչ ինքն էլ ինչ-որ չափով չի կարողանում ապրել։
- Արդյոք «Նա»-ի զգացմունքներն անկե՞ղծ են, թե՞ թելադրված են ժամանակի գրական ու հասարակական կարծրատիպերով:
- Ինչպե՞ս է Նար-Դոսը ցույց տալիս գրականության ազդեցությունը մարդու իրական կյանքի և արարքների վրա:
- Հեղինակը ցույց է տալիս, որ մարդը կարդացած գրքերից կարող է իր մեջ ստեղծել կյանքի որոշակի պատկեր։ Հերոսը գրականությունից վերցրած սիրո և կյանքի գաղափարները տեղափոխում է իրականություն։ Սակայն կյանքը ավելի բարդ է, և գրականության մեջ գեղեցիկ թվացող բաները իրական կյանքում միշտ նույն կերպ չեն լինում։
- Ինչո՞ւ է իրական կյանքը հաճախ ջարդում վեպերից քաղված գեղեցիկ ու միամիտ պատրանքները:
- Քանի որ իրական կյանքում առկա են բազմազան դժվարություններ,իսկ վեպերում հաճախ հանդիպում է իդեալացված միջավայր, որտեղ չկան այդքան դժվարություններ, և բոլորը երջանիկ են:
- Ըստ ձեզ՝ ո՞րն է պատմվածքի գլխավոր ասելիքը և գաղափարը:
- Ըստ իս` հիմնական ասելիքը այն է, որ պետք է սթափ նայել մեզ շրջապատոր պատահույթներին ու դժվարություններին: Պետք է միշտ մնալ ուժեղ և հպարտ ` անկախ ամենինչից:
- Ինչո՞ւ է վերնագիրը հենց «Ես և նա»․ արդյոք խոսքը միայն երկու տարբեր անհատների՞, թե՞ միևնույն մարդու երկփեղկված ներաշխարհի մասին:
- Վերնագիրը ցույց է տալիս երկու տարբեր մարդկանց, որոնք ունեն տարբեր բնավորություն և կյանքի նկատմամբ տարբեր վերաբերմունք։ Բայց կարելի է նաև այն ընկալել որպես մարդու ներաշխարհի երկու կողմեր։ «Ես»-ը և «Նա»-ն կարող են ներկայացնել մարդու մեջ եղած երկու տարբեր վիճակներ՝ մեկը՝ ավելի թույլ ու կասկածող, մյուսը՝ ավելի ուժեղ և պայքարող։
- Կարո՞ղ ենք արդյոք այսօր էլ հանդիպել «Ես»-ի կամ «Նա»-ի նման մարդկանց մեր շրջապատում։
- Իմ կարծիքով Այո, քանի որ մինչ այսօր շատ մարդիկ ապրում են իրենց երևակայության, սոցիալական ցանցերից կամ ֆիլմերից ստացած պատկերացումներով։Կան նաև կյանքին ավելի սթափ և համառ մարդիկ, որոնք լուրջ են վերաբերվում դժվարություններին, անհաջողություններին և կարողանում են պայքարել լավ ապագայի համար: