Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Տեքստային խնդիրներ

1)72 էջը մուտքագրելու համար աշխատակիցներից առաջինը ծախսում է 8 ժ, իսկ երկրորը՝ 9ժ:
ա) Քանի՞ էջ կարող են նրանք միասին մուտքագրել 3 ժամում:

51
բ) Համատեղ աշխատելով նրանք քանի՞ ժամում կմուտքագրեն 340 էջ:

20

2)90 էջը մուտքագրելու համար աշխատակիցներից առաջինը ծախսում է 9 ժ, իսկ երկրորդը՝ 10 ժ:
ա) Քանի՞ էջ կարող են նրանք միասին մուտքագրել 4 ժամում:

76
բ) Համատեղ աշխատելով՝ նրանք քանի՞ ժամում կմուտքագրեն 190 էջ:

10

3)Առաջին տակառում կա 100 լ հեղուկ, իսկ երկրորդում՝ 75 լ: Առաջին տակառից օրական դատարկվում է 2 լ հեղուկ, իսկ երկրորդից 1,5 լ:
ա) Քանի՞ օր հետո կդատարկվի առաջին տակառը:

50
բ) Քանի՞ օր հետո տակառների հեղուկները կհավասարվեն:

50

4)Առաջին տակառում կա 120 լ հեղուկ, իսկ երկրորդում՝ 100 լ: Առաջին տակառից՝ օրական դատարկվում է 3 լ հեղուկ, իսկ երկրորդից 2 լ:
ա) Քանի՞ օր հետո կդատարկվի երկրորդ տակառը:

40
բ) Քանի՞ օր հետո տակառների հեղուկները կհավասարվեն:

20

5)Մի քանի գրքերի համար վճարել են 600 դրամ: Գրքերից մեկի արժեքը վճարված գումարի 30 %-ն է, իսկ մյուսինը` 40 %–ը:
ա) Առաջին գիրքը քանի՞ դրամով է էժան երկրորդից:

60
բ) Որքա՞ն դրամ են վճարել մնացած գրքերի համար:

180

6)Մի քանի գրքերի համար վճարել են 900 դրամ: Գրքերից մեկի արժեքը վճարված գումարի 20 %-ն է, իսկ մյուսինը` 30 %-ը:
ա) Առաջին գիրքը քանի՞ դրամով է էժան երկրորդից:

90
բ) Որքա՞ն դրամ են վճարել մնացած գրքերի համար:

450

7)Երկու օրում շտեմարան բերին 300 տ հացահատիկ, ընդ որում՝ երկրորդ օրը բերեցին առաջին օրը բերածի 20 %-ը:
ա) Քանի՞ տոննա հացահատիկ բերեցին շտեմարան առաջին օրը:

250
բ) Երկրորդ օրը բերված հացահատիկը առաջին օրվա հացահատիկի ո՞ր մասն է կազմում:

1/5

8)Երկու օրում շտեմարան բերին 400 տ հացահատիկ, ընդ որում՝ երկրորդ օրը բերեցին առաջին օրը բերածի 30 %-ը:
ա) Քանի՞ տոննա հացահատիկ բերեցին շտեմարան առաջին օրը:

4000/13
բ) Երկրորդ օրը բերված հացահատիկը առաջին օրվա հացահատիկի ո՞ր մասն է կազմում:

3/10

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Վեկտորներ

Տրված են A(0; −1), B(0; 1) և C(1; 2) կետերը․

1) Գտնել AB վեկտորի կոորդինատները:

(0;2)

2) Գտնել AC վեկտորի երկարությունը:

V10

3) Գտնել B և C կետերի հեռավորությունը:

V2

4) Գտնել AB հատվածի միջնակետի կոորդինատները:

(0;0)

5) Գտնել AC և BC վեկտորների սկալյար արտադրյալը:

4

6) Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով:



7) Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։



8) Ո՞ր քառորդին է պատկանում C կետը:

Առաջին:

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հիպերբոլ

1)Տրված է f(x) = 4/x ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 1, բ) –2, գ) 10 կետում:

4, -2, 2/5

2)Տրված է f(x) = 1/(x — 5) ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 4, բ) 8, գ) -5 կետում: 

-1, 1/3, -1/10

3)Տրված է f(x)= 1/(4x + 2) ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի որոշման տիրույթը։ Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 1, բ) 0.1, գ) -1/2 արժեքը:

-0,5, 2, -1

4)Տրված է f(x) = — 2/(3x + 1) ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի որոշման տիրույթը։ Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) -2, բ) -1/3 գ) 0.2 արժեքը: 

0, 5/3, -11/3

5)Տրված է f(x) = 4/(x — 2) — 3 ֆունկցիան: Գրե՛ք ա) f(x + 2) բ) f(x — 4) + 1 գ) f(x + 1) — 5 ֆունկցիայի բանաձևը։

(4/x) -3, (-4/6) -2, (4/x-1)-8

6)Տրված է f(x) = 1/(x — 10) + 6 ֆունկցիան: Գրե՛ք ա) 2f(x), բ) 3f(x) + 15 գ)- 5f(x) + 13 ֆունկցիայի բանաձևը:

2/(2x-20)+12, 3/(3x-30)+33, -5/(-5x+50)-17

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Վեկտորներ

1)Գտե՛ք |a| = 4, |b| = 3 երկարությամբ՝ վեկտորների սկալյար արտադրյալը, եթե դրանց կազմած անկյունը 30° է:

6V3

2)45° անկյուն կազմող a և b վեկտորների սկալյար արտադրյալը 8 է, a = 2√2: Գտե՛ք |b|-ն:

4

3)Գտե՛ք a և b վեկտորների կազմած անկյունը, եթե |a| = 5, |b| = 4, a  b = -10:

cos120

4)a և b վեկտորների կազմած անկյունը 90° է: Գտե՛ք a(a + b) -ն, եթե
|a| = 5:

25

5)a և b վեկտորները հակուղղված են: Գտեք 2a և 3b վեկտորների սկալյար արտադրյալը, եթե |a| = 6, |b| = 4 :

-144

6)Գտե՛ք a{3;-4} և b{2;6} վեկտորների սկալյար արտադրյալը:

-18

7)a{3;-4}, b{9; -3}, c{6;-2}, d{3;-2} վեկտորներից որո՞նք են ուղղահայաց p {2;6} վեկտորին:Պետք է հավասար լինի 0:

b{9; -3}, և c{6;-2}

8)Գտե՛ք x-ը, եթե a{x;2} և b{4;-2} վեկտորների սկալյար արտադրյալը 12 է:

8

Posted in Քիմիա 9, Դասեր

Քիմիա դասարանական

1.    Որո՞նք են ազոտի ֆիզիկական հատկությունները։

2.    Ինչպիսի՞ քիմիական ակտիվություն ունի ազոտը։

Շատ թույլ: Դժվարությամբ է փոխազդում ուրիշ նյութերի հետ:

3.    Ինչպե՞ս են ստանում ազոտը 

Ամոնիումի նիտրատի քայքայումից:

1. Ո՞րն է ազոտի քիմիական նշանը։


2. Օդում ազոտի տոկոսային պարունակությունը մոտավորապես քանի՞ է։
A) 21%
B) 50%
C) 78%
D) 90%

3. Ազոտը սովորական պայմաններում ինչպիսի՞ գազ է։
A) Կարմիր
B) Անգույն և անհոտ
C) Դեղին
D) Կապույտ

4. Ո՞ր մեթոդով են հիմնականում ստանում ազոտը արդյունաբերությունում։
A) Ջրի քայքայումով
B) Օդի հեղուկացում և բաժանում
C) Մետաղների այրում
D) Աղերի լուծում

5. Ո՞ր նյութի հետ բարձր ջերմաստիճանում ազոտը կարող է ռեակցիայի մեջ մտնել։
A) Ոսկի
B) Ջուր
C) Ջրածին
D) Արծաթ

Nh4NO3->N2+O2+H2O ջերմային քայքայում

Posted in Քիմիա 9, Դասեր

Ազոտի ենթախումն

  1. Ո՞ր տարրերն են մտնում ազոտի ենթախմբի մեջ։
    • N(ազոտ) P(ֆոսֆոր) As(արսեն) Sb(ծարիր) Bi(բիսմութ)
  2. Ի՞նչ ընդհանուր բան ունեն այդ տարրերի արտաքին էլեկտրոնային կառուցվածքները։
    • Բոլորի արտաքին շերտում կա նույն կառուցվածքը՝ ns² np³։
  3. Քանի՞ էլեկտրոն կա ազոտի ենթախմբի տարրերի արտաքին շերտում։
    • 5 էլեկտրոն:
  4. Պարբերական աղյուսակի ո՞ր խմբում են գտնվում ազոտի ենթախմբի տարրերը։
    • 15-երորդ խմբում, 5-երորդ գլխավոր ենթախմբում:
  5. Ո՞րն է այդ ենթախմբի ամենաթեթև տարրը։
    • Ազոտը (N)
  6. Ինչպե՞ս են փոխվում ազոտի ենթախմբի տարրերի մետաղական հատկությունները վերևից ներքև։

    • Վերևից ներքև մետաղական հատկությունները մեծանում են
  7. Ի՞նչ օքսիդացման աստիճաններ են առավել բնորոշ այս ենթախմբի տարրերին։
    • -3 ից մինչև 5:
  8. Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։
    • Առաջացնում են կովալենտ հիդրիդներ
  9. Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը խմբում վերևից ներքև շարժվելիս։
    • Մեծանում է:
  10. Ինչպիսի՞ օքսիդներ են առաջացնում այս ենթախմբի տարրերը
    • Առաջացնում են հիմնականում թթվային օքսիդներ
  11. Ինչպե՞ս է փոխվում ատոմների զանգվածը խմբում վերևից ներքև։
    • Մեծանում է:
  12. Ինչպիսի՞ կապ են սովորաբար առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը՝ կովալենտ թե իոնային
    • Հիմնականում առաջացնում են կովալենտ կապ։
  13. Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբում ամենաէլեկտրաբացասականը։
    • Ամենաէլեկտրաբացասականը ազոտն է (N):
  14. Ի՞նչ գազ է կազմում մթնոլորտի մեծ մասը՝։
    • Մթնոլորտի մեծ մասը կազմում է ազոտ գազը (N₂)։
  15. Ի՞նչ կարևոր կենսաբանական նշանակություն ունի ազոտը։
  16. Որտե՞ղ է կիրառվում արսենը։Ինչպիսի՞ հատկություններ ունի մետաղական թե ոչ մետաղական։
  17. Ո՞րն է ենթախմբի ամենածանր տարրը:

Ամենածանր տարրը բիսմութն է (Bi):

Posted in Գրականություն 9, Դասեր

Քելե, լաո

Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,

Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,

Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,

Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,

Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,

Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին

Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ

Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ

Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իմա՞լ կեղնի..

Ինքը` այստեղ, հողն` այնտեղ

Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..

Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,

Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…

1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։

Ականջ, մրմռալ, ճամփորդական ուսապարկ, երդում, անբաժան, խենթ, խուճապ:

2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։

Ինչպես, արի:

3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։

Հայրենիք, Արևմտյան Հայաստանը:

4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։

Իմ կարխիքով բանաստեղծությունը հայրենասիրության մասին է:Որ պետք է չհանձնվել և գնալ մինչև վերջ:

5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։

  • Լեռնային, քարքարոտ, պատմական, արևոտ, հայկական:
  • Հինավուրց, դիմացկուն, հերոսական, կարոտալի, հարազատ:

6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։