Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Ինչ է գեղեցիկը

  • Ի՞նչ է գեղեցիկը
  • Ի՞նչ է գեղեցիկը: Գեղեցիկը բոլորի համար տարբեր հասկացություն է: Այն ցույց է տալիս, թե ինչ է դուր գալիս մարդուն: Մեր աշխարհը շրջապատված է բազմազան գեղեցիկ բաներով: Նաև գեղեցիկը միայն արտաքին տեսքը չէ։ Գեղեցիկ կարող է լինել մարդու բնավորությունը, նրա վերաբերմունքը ուրիշների հանդեպ, խոսքը կամ նույնիսկ մի փոքր լավ արարքը։Պատահում է, որ մարդը կարող է առաջին հայացքից առանձնահատուկ չերեվա, բայց նրա բարի ու անկեղծ վերաբերմունքը նրան գեղեցիկ է դարձնում ներքինից:Գեղեցկությունը կարելի է գտնել նաև մեր շրջապատում` բնության մեջ, արվեստի, սպորտի, խոհարարության մեջ և այլն: Սակայն ամեն մեկը այդ ամենը տարբեր է ընկալում։ Այն, ինչ մեկի համար գեղեցիկ է, մյուսի համար կարող է սովորական լինել։Ըստ իս` գեղեցիկը դա այն է, ինչը արթնացնում է մարդու մեջ դրական և հաճելի զգացողություններ: Գեղեցկությունը գրեթե ամեն տեղ է, բայց բոլորը չեն, որ կարողանում են դա գնագատել:
  • Արդյո՞ք գոյություն ունի գեղեցկության բացարձակ չափանիշ
  • Իմ կարծիքով և այո և ոչ: Քանի որ ”գեղեցիկ” հասկացությունը բոլորի մոտ անհատական է, և բոլորը տարբեր կարծիք ունեն դրա վերաբերյալ: Օրինակ իմ համար չկա գեղեցկության որևիցե չափանիշ, քանի որ ես համարում եմ գեղեցիկ ամեն ինչ, ինչ տեսնում եմ:
  • Գեղեցիկը զգո՞ւմ ենք, թե՞ սովորում ենք այն ճանաչել
  • Կարելի է ասել՝ և զգում ենք, և սովորում ենք ճանաչել։
    Մարդը ծնված օրվանից կարող է որոշ բաներ գեղեցիկ կամ հաճելի զգալ, օրինակ՝ մեղմ ձայնը, հաճելի գույները, բնության տեսարանները։ Բայց գեղեցկության մասին մեր պատկերացումները ժամանակի ընթացքում ձևավորվում են։ Դրանց վրա ազդում են ընտանիքը, մշակույթը, շրջապատը, արվեստը և մեր անձնական փորձը։
  • Ի՞նչ կապ կա գեղեցիկի, բարու և ճշմարտության միջև

Leave a comment