1.Կարդա՛ Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը
Գտի՛ր այն հատվածը, որտեղ նկարագրվում է Լևոնենց տունը։
Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Այնտեղ մութ անկյունում, պատի տակ երևում էր ինչ—որ բան, նման անկողնակալի թե թաղթի` չգիտեմ: Սինյորա Ստեֆանիայի հաղթանդամ մարմինը թաքցնում էր նրան իմ աչքից:… Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներից առաջարկեց մեզ: Նստելն անկարելի էր. այդ փոքրիկ սենյակում յոթ—ութ հոգի կանգնել միայն կարող էին:
Լևոնի մոր խոսքերից ելնելով՝ բնութագրի՛ր մորը։
Լևոնի մայրը դժգոհ ու դժբախտ կին էր։ Նա շատ ծանր էր տանում իրենց աղքատությունը և հաճախ մեղադրում էր Լևոնին, քանի որ նա աշխատելու և գումար վաստակելու փոխարեն ամբողջ օրն անցկացնում էր թատրոնում։ Նրա ամենասիրած զբաղմունքը դժգոհելն ու բողոքելն էր։
Պատմվածքից ընտրի՛ր երեք հատված, որտեղ երևա, որ Լևոնը երջանիկ մարդ է։
1.Լուիզան մոտեցավ նրան, բռնեց ձեռներից, երեսը դարձրեց յուր կողմը, ուղիղ նայեց աչքերին, բարեկամական— ո՛չ, ավելի՛,— սիրող քրոջ քնքուշ հայացքով: ինձ թվաց, որ այդ հայացքը թափանցեց մինչև Լևոնի հոգու խորքը: Եվ ո՞ւմ հոգու խորքը չէր թափանցել այն: Լևոնը զվարթացավ և երախտագիտության զգացումով լեցուն աչքերով նայեց իտալուհու երեսին:
2.—Օ՜օ, սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել: Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա: Կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր—ցերեկ կնվագեմ: Իտալիա, Իտալիա, անպատճառ պիտի տեսնեմ: Որքա՜ն կզարմանա Լուիզան ու ինչպե՜ս կուրախանա…
3.Երբ խոսքը բաց արի թատրոնի ու երաժշտության մասին, պատանին կերպարանափոխվեց, ինչպես կրակոտ սիրահար, երբ խոսվում է նրա ընտրյալի վերաբերմամբ: Ոգևորված նկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդը: Վերջին յոթ տարվա ընթացքում լսել է բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներին, որոնք այցելել էին Ռուսաստան Օդեսայի վրայով:
Գտի՛ր այն հատվածը, որտեղ երևում է Լևոնի նպատակասլացությունը։
Հետո դարձյալ գնում էր ու շարքի հետևում կանգնում: Նա ամեն միջոց գործ էր դնում թատրոնից չհեռանալու համար: Նրա օդը, կերակուրը, կյանքը, ամեն ինչ թատրոնն էր:
Բացատրի՛ր Լևոնի հուսահատության պատճառը։
Լուիզայի ամուսնությունը հուսահատեցրեց Լևոնին, քանի որ նա կարծում էր, թե աղջիկը նույնպես սիրում է իրեն։ Իմանալով այդ մասին՝ Լևոնը հասկացավ, որ ոչ միայն չի կարող ամուսնանալ նրա հետ, այլև այլևս երբեք չի տեսնի նրան։
Բնութագրի՛ր Լևոնին։
Լևոնը բարի, աշխատասեր ու զգայուն երիտասարդ էր, ում կյանքը պտտվում էր երկու մեծ սիրո՝ Լուիզայի և երաժշտության շուրջ։ Սակայն Լուիզայի հանդեպ զգացմունքն ավելի ուժեղ էր։ Եթե երաժշտությունն ավելի կարևոր լիներ, ապա աղջկան կորցնելուց հետո այն կօգներ Լևոնին ու կփրկեր նրան հուսահատությունից։