Posted in Դասեր, Իրավունք 9

Հանրային քաղաքականություն։ Հասկացությունը և մասնակիցները

Հանրային քաղաքականությունը պետության և հասարակության կողմից իրականացվող գործողությունների համակարգ է, որը նպատակ ունի լուծելու հասարակական խնդիրները։ Այն վերաբերում է կրթությանը, առողջապահությանը, տնտեսությանը, շրջակա միջավայրին և այլ կարևոր ոլորտներին։ Հանրային քաղաքականության միջոցով որոշվում է, թե ինչպես պետք է լուծվեն հասարակության առջև կանգնած խնդիրները։

Հանրային քաղաքականության հիմնական մասնակիցներն են պետությունը, քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները։ Պետությունը մշակում և իրականացնում է որոշումներ, քաղաքացիները մասնակցում են քննարկումներին և արտահայտում իրենց կարծիքը, իսկ հասարակական կազմակերպությունները նպաստում են տարբեր խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը։

Հանրային քաղաքականության գործընթացը սկսվում է որևէ խնդրի առաջացումից։ Այնուհետև այդ խնդիրը քննարկվում է, առաջարկվում են լուծումներ, ընդունվում որոշումներ և իրականացվում ծրագրեր։ Օրինակ՝ եթե հասարակության մեջ կա կրթական խնդիր, պետությունը կարող է մշակել նոր ծրագրեր՝ այն լուծելու համար։

Հանրային քաղաքականության հիմնական հիմնախնդիրներն են գործազրկությունը, աղքատությունը, կրթության խնդիրները, առողջապահության հասանելիությունը և շրջակա միջավայրի պահպանությունը։ Այս խնդիրների լուծման համար կարևոր է, որ բոլոր մասնակիցները համագործակցեն։

Posted in Ռուսերեն 9, Դասեր

Как я преодолеваю трудности. Мои универсальные советы. Эссе

Преодоление трудностей — это не просто борьба с внешними обстоятельствами, а прежде всего глубокая внутренняя работа. В моей жизнитрудности случаются регулярно, и со временем я выработала свой алгоритм превращения проблем в опыт. Когда случается что-то сложное, я первым делом заставляю себя замереть и просто дышать. Паника, этоиплохой союзник, она затуманивает разум и заставляет совершать ошибки. Признав проблему и дав себе право на временную слабость или отдых, я начинаюан ализироать ситуацию. Любая огромная гора кажется непреодолимой, пока ты смотришь на вершину, но стоит опустить взгляд под ноги и сделать один маленький, понятный шаг, как путь упрощается. Я дроблю большую беду на мелкие задачи, которые можно решить здесь и сейчас, и это дает мне чувство контроля над собственной жизнью.

Мои универсальные советы для тех, кто оказался в тупике, просты, но действенны. Во-первых, никогда не пытайтесь нести весь груз в одиночку — разделенная с близкими тревога становится вдвое меньше. Во-вторых, важно сменить внутренний вопрос с «За что мне это?» на мотивирующий «Для чего мне это нужно?». Такой подход превращает вас из жертвы обстоятельств в исследователя, который ищет в кризисе точку роста. Наконец, никогда не забывайте о базовых потребностях своего тела: иногда решение сложнейшейпроблемы приходит само собой после полноценного сна или прогулки. Главное — помнить, что любой кризис конечен, и за каждым крутым подъемом обязательно следует ровный путь, на который вы выйдете уже более сильным и мудрым человеком.

Posted in Գրականություն 9, Դասեր

Ջրհորի մոտ

Այս հատվածը ցույց է տալիս պատերազմի իրական դեմքը՝ ոչ միայն կռիվ, այլ նաև մարդու զգացումները։ Սկզբում զինվորները կռվում են, բայց երբ ջուրը վերջանում է, ծարավը դառնում է ավելի ուժեղ, քան թշնամությունը։ Բաղդասարը վտանգելով իր կյանքը գնում է ջրհորից ջուր բերելու, և այդ պահին տեղի է ունենում ամենակարևորը․ թշնամի զինվորները չեն կրակում, հասկանում են նրա նպատակը։ Հետո երկու կողմի զինվորները միասին ջուր են խմում, շփվում, ծիծաղում։ Այդ պահը ցույց է տալիս, որ նրանք իրականում նման մարդիկ են, ոչ թե թշնամիներ։ Բայց հետո նորից հրաման է գալիս կռվելու, և զինվորները ստիպված են կրակել, նույնիսկ եթե չեն ուզում։ Վաշտապետը, ով թույլ էր տվել այդ խաղաղ պահը, պատժվում է և սպանվում, ինչը ցույց է տալիս, թե որքան անարդար և դաժան է պատերազմը։ Իմ կարծիքով՝ այս պատմության ամենակարևոր միտքն այն է, որ մարդիկ իրենց էությամբ չեն ուզում կռվել, նրանք կարող են հասկանալ իրար, բայց պատերազմը ստիպում է նրանց մոռանալ դա։

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր, Երկրաչափություն 9

Խնդիրներ թեստից


1)
CD-ն ABC եռանկյան կիսորդն է։ BD = 4, AD = 7, AC = 21
ա)Գտե՛ք BC կողմի երկարությունը։

12
բ)Գտեք ABC եռանկյան պարագիծը:

44
գ)Գտեք ABC եռանկյան մակերեսը։

√2420

2)OC ճառագայթը AOB անկյունը բաժանում է 2 անկյան, որոնցից մեկը 3 անգամ փոքր է մյուսից: Գտե՛ք այդ անկյուններից մեծագույնը, եթե <AOB = 60o:

45

3)Նման եռանկյուններից մեկի կողմը 16 է, մյուս եռանկյան դրան նմանակ կողմը 4 է։ Գտե՛ք երկրորդ եռանկյան պարագիծը, եթե առաջինի պարագիծը 64 է:

16

4)Տրված են ā {1;1} և b{-2; 8} վեկտորները: Գտե՛ք 5a — 2b վեկտորի կոորդինատները։

9 -11

5)Գտե՛ք x-ը, եթե a{x; 3} և b{2; -3} վեկտորների սկալյար արտադրյալը 9 է:

9

6)Շեղանկյան մակերեսը 120 է, իսկ անկյունագծերից մեկը՝ 24:
Գտե՛ք շեղանկյան պարագիծը։

52
Գտե՛ք շեղանկյան բարձրությունը։

120/13

7)Շրջանագծի A կետի հեռավորությունը տրամագծի ծայրակետերից 3 և 4 է: Գտե՛ք շրջանագծի շառավիղը։

2,5

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայերի մասնակցությունը Եուկրորդ համաշխհարային պատերազմին

  • Ո՞ր թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1939 թ. սեպտեմբերի 1-ին, երբ Գերմանիան խախտելով պայմանագիրը հարձակվեց Լեհաստանի վրա:

  • Ո՞ր թվականին սկսվեց ԽՍՀՄ-ի Հայրենական մեծ պատերազմը։

1941 թ. հունիսի 22-ին Գերմանիայի հարձակմամբ ԽՍՀՄ-ի վրա:

  • Որքա՞ն է տևել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Երկրորդ համաշխարհային՝ 6 տարի

Հայրենական մեծ պատերազմ՝ մոտ 4 տարի

  • Որքա՞ն հայ է մասնակցել պատերազմին, և մոտ քանի՞ զոհ է եղել։

Մասնակցել է շուրջ 600 հազար հայ, որոնցից 200 հազարը-ը զոհվել են:

  • Որքա՞ն հայ է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչման։

100-ից ավել

  • Նշե՛ք երեք ամենահայտնի հայ հերոսների անունները։

Հովհաննես Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան, Համազասպ Բաբաջանյան

  • Ո՞ր հայկական դիվիզիան կազմավորվեց Երևանում 1942 թ․ հոկտեմբերին։

51-րդ

  • Ո՞ր դիվիզիան հայտնի դարձավ որպես «Թամանյան»։

89-րդ

  • Նշե՛ք գեներալ Հովհաննես Բաղրամյանի պաշտոնը և կոչումը։

Կոչումը՝ Խորհրդային Միության մարշալ

Պաշտոնը՝ ռազմաճակատի հրամանատար

  • Ո՞ր քաղաքներում էին տեղակայված հայկական զորամասերը պատերազմի նախօրեին։

Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում

  • Ինչո՞ւ Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդի համար ուներ առանձնահատուկ նշանակություն։

Սա գոյաբանական պայքար էր։ Գերմանիայի դաշնակից Թուրքիան սպասում էր ԽՍՀՄ-ի պարտությանը՝ Հայաստան ներխուժելու համար։ Հաղթանակը նշանակում էր կանխել նոր ցեղասպանությունը և պահպանել հայկական պետականությունը (թեկուզ ԽՍՀՄ կազմում)։

  • Ինչպե՞ս է արտահայտվել հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։

600 հազար զինվոր

  • Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ հաղթանակը ԽՍՀՄ-ի ժողովուրդների և աշխարհի ժողովուրդների համար։

Այն փրկեց քաղաքակրթությունը կործանումից և ռասայական խտրականության վրա հիմնված գերիշխանությունից։ ԽՍՀՄ ժողովուրդների համար դա նշանակեց ֆիզիկական գոյության իրավունքի պահպանում, իսկ աշխարհի համար՝ գաղութատիրական համակարգի փլուզման սկիզբ։

  • Ինչո՞ւ էր կարևոր հայկական ազգային դիվիզիաների մասնակցությունը։

Դա բարձրացնում էր զինվորների մարտական ոգին, քանի որ նրանք կռվում էին կողք կողքի՝ հարազատ լեզվով և մշակութային ընդհանրությամբ։ Դիվիզիաները դարձան հայկական ռազմարվեստի շարունակողները։

  • Ինչպիսի՞ մարտական ուղի են անցել հայկական զորամասերը։ Որո՞նք են նրանց ամենահայտնի ճակատամարտերը։

Նրանք անցել են Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին։

  • Ինչպե՞ս է դրսևորվել հայ գեներալների ղեկավարական տաղանդը։

Հայ զորահրամանատարները աչքի են ընկել ռազմավարական ճկունությամբ և վճռականությամբ։

Posted in Անգլերեն 9, Դասեր

SOS – Save Our Space

Our city is the place where we live, study, and spend our free time. It should be clean, beautiful, and safe for everyone. Unfortunately, many people throw rubbish on the streets, in parks, and near rivers. This makes the city dirty and harmful for nature. That is why we all need to help keep our city clean.

I think every person should care about the environment. A clean city means healthy people and a better life. If we throw litter everywhere, the streets look ugly and animals can suffer too. We should remember that the city belongs to all of us, and it is our duty to protect it.

I have already done some things to help keep my city clean. For example, I never throw rubbish on the ground. I always use bins and sometimes pick up litter if I see it in the park or near my school. I also try to save paper and water because protecting nature is very important.

In conclusion, keeping our city clean is everyone’s responsibility. Small actions can make a big difference. If we all work together, we can make our city a cleaner and better place to live.