- Գենային ճարտարագիտությունը գիտության ճյուղ է, որը զբաղվում է՝
ա) կենդանիների վարքի ուսումնասիրությամբ
բ) գեների փոփոխմամբ և տեղափոխմամբ
գ) բույսերի արտաքին կառուցվածքով
դ) մարսողական գործընթացներով - Գենը իրենից ներկայացնում է՝
ա) բջջի օրգանոիդ
բ) սպիտակուց
գ) ժառանգական ինֆորմացիայի միավոր
դ) վիտամին - Գենային ճարտարագիտության հիմնական նպատակն է՝
ա) օրգանիզմների ոչնչացում
բ) օգտակար հատկությունների ստացում
գ) միայն հիվանդությունների առաջացում
դ) սննդի քանակի նվազեցում - Որ օրգանիզմներն են հաճախ օգտագործվում գենային ճարտարագիտությունում՝
ա) բակտերիաներ
բ) քարեր
գ) մետաղներ
դ) ջուր - ԴՆԹ-ն իրենից ներկայացնում է՝
ա) էներգիայի աղբյուր
բ) ժառանգական ինֆորմացիա կրող նյութ
գ) վիտամին
դ) հորմոն - Գենային ճարտարագիտության արդյունք կարող է լինել՝
ա) նոր բույսերի տեսակներ
բ) միայն հիվանդություններ
գ) միայն բնական փոփոխություններ
դ) ջրի փոփոխություն - Տրանսգեն օրգանիզմը՝
ա) ունի միայն բնական գեներ
բ) չունի ԴՆԹ
գ) պարունակում է օտար գեն
դ) չի կարող բազմանալ - Գենային ճարտարագիտության կիրառման ոլորտ է՝
ա) բժշկություն
բ) գյուղատնտեսություն
գ) արդյունաբերություն
դ) բոլոր նշվածները - Ի՞նչ կարող է ստացվել գենային ճարտարագիտության միջոցով՝
ա) ինսուլին
բ) ջուր
գ) քար
դ) ավազ - Գենային ճարտարագիտությունը թույլ է տալիս՝
ա) վերահսկել գեների գործունեությունը
բ) ոչնչացնել բոլոր օրգանիզմները
գ) դադարեցնել ժառանգականությունը
դ) փոխել մոլորակի կլիման
Category: Դասեր
Զանգվածային լրատվության միջոցները և մարդու իրավունքները
1․ Լրատվության ի՞նչ միջոցներից եք ավելի շատ օգտվում։ Ինչո՞վ է լրատվության այդ աղբյուրը նախընտրելի։
Ես ավելի շատ օգտվում եմ համացանցից։ Համացանցը նախընտրելի է, քանի որ այն արագ և հարմար միջոց է տեղեկություն ստանալու համար։ Կարելի է ցանկացած պահին հեռախոսով կամ համակարգչով կարդալ նորություններ և հետևել տարբեր իրադարձություններին։ Բացի այդ, համացանցում կան շատ տարբեր աղբյուրներ, և հնարավոր է համեմատել տեղեկությունները։
2․ Որո՞նք են համացանցային լրատվության դրական և բացասական կողմերը։
Համացանցային լրատվության դրական կողմն այն է, որ տեղեկությունը շատ արագ է տարածվում։ Մարդիկ կարող են անմիջապես տեղեկանալ կարևոր նորություններին, դիտել տեսանյութեր, կարդալ տարբեր կարծիքներ և արտահայտել իրենց տեսակետը։ Օրինակ՝ սոցիալական ցանցերում մարդիկ արագ իմանում են աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Բացասական կողմն այն է, որ երբեմն համացանցում տարածվում են կեղծ կամ չստուգված լուրեր։ Որոշ մարդիկ կարող են հավատալ այդ լուրերին և սխալ տեղեկություն ստանալ։ Օրինակ՝ սոցիալական ցանցերում հաճախ տարածվում են լուրեր, որոնք հետո պարզվում է՝ իրական չեն։ Այդ պատճառով պետք է օգտվել վստահելի աղբյուրներից և ստուգել տեղեկությունը։
Իմ կարծիքով, համացանցը այսօր ամենահարմար լրատվության աղբյուրն է, բայց այն պետք է օգտագործել զգուշությամբ և կարողանալ տարբերել ճիշտ տեղեկությունը կեղծից։
Ժամանակի արժեքը
Ժամանակը մարդու կյանքում ամենաթանկ ռեսուրսներից մեկն է, որը հնարավոր չէ վերադարձնել կամ կրկնել։ Յուրաքանչյուր անցնող րոպեն դառնում է անցյալ, և մարդը այլևս չի կարող փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։ Այդ պատճառով շատ կարևոր է գնահատել ժամանակը և այն օգտագործել խելամտորեն։
Շատ մարդիկ հաճախ հետաձգում են իրենց գործերը՝ մտածելով, թե դեռ ժամանակ կա։ Սակայն այդ «հետո»-ն երբեմն կարող է չգալ, և չկատարված նպատակները մնալ միայն որպես ցանկություններ։ Ժամանակի ճիշտ օգտագործումը օգնում է մարդուն հասնել իր նպատակներին և չզղջալ բաց թողնված հնարավորությունների համար։
Միևնույն ժամանակ, ժամանակը պետք է ոչ միայն աշխատանքի, այլև հանգստի համար։ Եթե մարդը մշտապես զբաղված է և չի գտնում ժամանակ իր համար, նա կարող է հոգնել և կորցնել հետաքրքրությունը կյանքի նկատմամբ։ Այդ պատճառով կարևոր է գտնել հավասարակշռություն՝ աշխատանքի և հանգստի միջև։
Ժամանակի արժեքը հատկապես զգացվում է այն պահերին, երբ մարդը հետ է նայում իր անցած ճանապարհին։ Այդ ժամանակ նա հասկանում է, թե որքան կարևոր էր ճիշտ որոշումներ կայացնելը և յուրաքանչյուր պահը գնահատելը։ Ժամանակը չի սպասում ոչ մեկին, և հենց դրա մեջ է նրա ամենամեծ արժեքը։
Վերջիվերջո, կարելի է ասել, որ ժամանակը կյանքի հիմքն է։ Եթե մարդը սովորի գնահատել այն, ապա նա կկարողանա ապրել ավելի լիարժեք, իմաստալից և երջանիկ կյանքով։
Վիետի թեորեմը
1)Պարզեք` հավասարումն արմատներ ունի՞ (եթե ունի, գտեք նրանց գումարը և արտադրյալը).
ա) x2 — x + 1 = 0
Չունի
բ) x2 + x + 3 = 0
Չունի
գ) x2 + 3x — 2 = 0
-3 և -2
դ) x2 — 3x + 2 = 0
3 և 2
2)Առանց լուծելու հավասարումը, որոշեք նրա արմատների նշանները․
ա) x2 — 7x + 12 = 0
Դրական
բ) x2 + 7x + 12 = 0
Բացասական
գ) x2 + 5x — 14 = 0
Դրական և բացասական
դ) x2 — 5x — 14 = 0
Դրական և բացասական
3)x2 + 3x — 1 = 0 հավասարումն ունի երկու արմատներ x1 և x2 ։ Հաշվե՛ք
ա) x1 + x2
-3
բ) x1 * x2
-1
գ) (x1 + x2)2
9
դ) x12 + x22
(x1+x2)^2-2x1x2=9+2=11
Խյդիրներ թեստերից
1)Հավասարասրուն սեղանի հիմքերը 2 և 20 են, մակերեսը՝ 132։
Գտե՛ք սեղանի սրունքը:
14
Գտե՛ք սեղանի պարագիծը։
52
Գտե՛ք սեղանի անկյունագծի քառակուսին:
265
2)K կետը AB հատվածի կետ է, իսկ C կետը՝ KB հատվածի:
AK ։ KC ։ CB = 2 ։ 5 ։ 7: Գտե՛ք KC հատվածի երկարությունը, եթե AB = 28։
10
3)CD-ն ABC եռանկյան կիսորդն է: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը, եթե BD = 5, AD = 9, AC = 27:
56
4)Գտե՛ք a {4; -3} և b{2;4} վեկտորների սկալյար արտադրյալը:6
-4
5)ABCD զուգահեռագծում BC = 8, <BAD = 45o, BD = BC:
Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը։
64
Գտե՛ք զուգահեռագծին հավասարամեծ քառակուսու կողմի երկարությունը։
8
6)Նշված ֆունկցիաներից որի՞ գրաֆիկն է զուգահեռ y = 3x — 4 ֆունկցիայի գրաֆիկին:
1) y = 2x — 4
2) y = 4x — 4
3) y = x — 4
4) y = 3x — 1
7)Շեղանկյան փոքր անկյունագիծը 9 է, իսկ փոքր անկյունը՝ 60o:
Գտե՛ք շեղանկյան մակերեսը։
Գտե՛ք շեղանկյան պարագիծը:
Գտե՛ք շեղանկյան բարձրությունը։
8)M և N կետերը գտնվում են AB = 30 երկարություն ունեցող հատվածի վրա։ AM = NB, MN = 5 : Գտե՛ք AM հատվածի երկարությունը։
Մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն
1.Ի՞նչ տեղ է գրավում մեքենաշինությունը Հայաստանի տնտեսության մեջ:
Մեքենաշինությունը Հայաստանում կարևոր, բայց ոչ առաջատար տեղ է զբաղեցնում։ Այն հիմնականում ապահովում է այլ ճյուղերի (էներգետիկա, շինարարություն, արդյունաբերություն) տեխնիկական սարքավորումներ։
2.Նշե’լ Հայաստանի մեքենաշինություն գլխավոր ճյուղերը:
Էլեկտրատեխնիկակական, հաստոցաշինական-գործիքաշինական
3.Ի՞նչ նախադրյալներ կային Հայաստանի քիմիական արդյունաբերություն բազմակողմանի և արագ զարգացումը համար:
Հումքի առկայություն, զարգացած էներգետիկ բազա գիտական և մասնագիտական կադրերի առկայություն:
4.Բմութագրե’լ Հայաստանում ձևավորված քիմիական արդյունաբերություն գլխավոր արտադրական համալիրները:
My favorite occupaiton
My favourite occupation is to become a doctor. I have always admired doctors because they help people and save lives. They work hard to cure illnesses and make patients feel better. A doctor is a very important person in society, because everyone needs medical care at some point in life.
I would like my favourite occupation to be my speciality because being a doctor is not only a job but also a way to serve people. Doctors need to be kind, responsible, and patient. They must study a lot and always be ready to help others. I think these qualities are very important for this profession.
To become a doctor, a person must work hard and get a good education. It takes many years of study, but the result is worth it. A doctor can help sick people recover and bring hope to families. This profession gives respect and satisfaction because it improves people’s lives.
In conclusion, I would like to choose medicine as my future speciality. Becoming a doctor is my dream because I want to help others and make the world a better place.
Սահյան․ բանաստեղծություններ
Անտառում
«Անտառում» – Սահյանի համար անտառը մի տեղ է, որտեղ մարդը կարող է հանգստանալ ու լսել ինքն իրեն։ Այստեղ ամեն ինչ շնչում է՝ ծառերը, քարերը, կենդանիները։ Հեղինակն ասում է, որ բնության մեջ մարդն ավելի մաքուր ու անկեղծ է դառնում։
Մասրենի
Բանաստեղծությունը ներկայացնում է մասրենին որպես մենակ ու լքված մարդու խորհրդանիշ, որն ունի ներքին ջերմություն, բայց մնում է չգնահատված։ Նրա «փշոտ քնքշանքը» ցույց է տալիս, որ արտաքին դժվարության տակ թաքնված է սեր։ Հիմնական միտքն այն է, որ շատ արժեքավոր էակներ աշխարհում մնում են անտեսված ու միայնակ։
Անունդ տալիս
Այս բանաստեղծությունում Սահյանը խոսում է Հայսատանի հետ և նկարագրում է այն: Հիշում է իր Հայ ժողովրդին, մի ժայռի մեջ գտնվող տուն, հին կամուրջ, որտեղ ծիծեռնակը բույն է ստեղծել, թեքված մատուռ, բեկված սյան տաճար։ Սա ոչ թե մեծ ու աղմկոտ հայրենիք է, այլ սրտին մոտ ու հոգեհարազատ։