Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:
Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…
Բանաստեղծությունը սիրո և ցավի անբաժանելիության մասին է. Ռիալտոյի կամուրջին տեսած աղջկա գեղեցկությունը Իսահակյանի մեջ արթնացնում է ոչ թե նոր սիրո հույս, այլ անցյալի վերքը, որովհետև մի ժամանակ նույնպիսի մի աղջիկ «կոտորեց սիրտս պատանի»։ Աղջիկը ներկայացվում է որպես «հավերժական կանանցի»՝ գիշերվա գետի պես հոսող ու արևի պես անմար, այսինքն՝ ոչ թե անհատ, այլ կրկնվող հավերժական սկզբունք։ Այդ պատճառով հանդիպումը դառնում է ճանաչում, ոչ թե հայտնություն: Իսահակյանը զգուշանում է, բայց չի կարողանում չտեսնել գեղեցկությունը։ Գաղափարը պարզ է՝ սերը չի մոռացվում, այն նորից է ճանաչվում նույն դեմքի մեջ, և հենց այդ անխուսափելի կրկնությունն է մարդկային տառապանքի ու գեղեցկության աղբյուրը։
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
* * *
Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։
Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։
Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա…
* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:
Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:
Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա…
Այս ստեղծագործությունը մարդու ուղղու մասին է: Ամեն ինչ անցողիկ է, և մարդ ի վերջո մնում է միայնակ։ Արարատի «ծեր կատարին» դարերն անցնում են «վայրկյանի պես», սերունդները նայում են գագաթին ու անցնում, ուստի Իսահակյանը ընթերցողին հրավիրում է նույն ճակատագրին։ Սերը կարճ պահի պատրանք է ` սիրելիի հպումից հետո մարդ դառնում է «աշխարհիս տեր», բայց դա չի փրկում միայնությունից։ Օտար ճամփի վրա քարավանը լսում է հայրենիքի ձայնը, սակայն հայրենիքը «խորթ է հիմա», սերը՝ ուրիշի գրկում, և «լուսնի տակ չկա ուխտ և սեր»։ Հուսահատության գագաթին մարդը մնում է միայն քարավանի հետ՝ պատրաստ գլուխը դնելու քարերի ու փշերի վրա։ Գաղափարը՝ սիրո ու հայրենիքի կորստից բացահայտված մարդկային միայնությունն է. այն, ինչ հավերժ էր թվում, անցողիկ է, և մնում է միայն ճանապարհը՝ առանց տան ու հավատքի։