Սիրադեղյանը հեգնանքով ու քննադատաբար ներկայացնում է Հայաստանի և Ղարաբաղի այն ժամանակվա քաղաքական իրավիճակը։ Նա խոսում է այն մասին, որ քաղաքական կյանքը կարծես գոյություն ունի, բայց իրականում շատ բաներ ուղղակի ձևական են։ Օրինակ՝ ստեղծվում են տարբեր պաշտոններ ու նախարարություններ, որոնք իրականում այդքան էլ անհրաժեշտ չեն։ Հեղինակը նաև ծաղրում է այն փաստը, որ երբեմն մարդիկ ավելի շատ կարևորում են պաշտոններ զբաղեցնելը և իրենց կարևոր ցույց տալը, քան իրական խնդիրներ լուծելը։Հոդվածի մեջ նա անդրադառնում է նաև հայոց պատմությանը՝ կասկածի տակ դնելով որոշ պատմական տեղեկությունների հավաստիությունը։ Նա պատկերացնում է, թե ինչպես կարող էին անցյալում պատմիչները գրել ոչ թե այն, ինչ իրականում է տեղի ունեցել, այլ այն, ինչ իրենց պատվիրել են իշխանավորները։ Այս համեմատությամբ հեղինակը փորձում է ցույց տալ, որ եթե այսօր շատ բան գունեղացվում է, ապա հնարավոր է՝ անցյալում էլ ամեն ինչ չէ, որ ճիշտ է ներկայացվել։ Ընդհանուր առմամբ, Սիրադեղյանը փորձում է մարդկանց ստիպել մտածել, հետաքրքրվել, հարցեր տալ և չընդունել ամեն ինչ որպես բացարձակ ճշմարտություն։
Հոդվածի հիմնական գաղափարն այն է, որ հասարակության մեջ պետք է լինի ազնվություն, պատասխանատվություն և իրականության ճիշտ ներկայացում։ Պետք չէ ամեն ինչին կուրորեն հավատալ, հատկապես երբ խոսքը քաղաքականության և պատմության մասին է։ Հեղինակը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է, երբ մարդիկ իրենց շահերից ելնելով խեղաթյուրում են իրականությունը և պատմությունը ներկայացնում այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Նա նաև ուզում է ընդգծել, որ պետք է կարողանալ խիստ քննադատաբար մտածել, տարբերել ճշմարտությունը կեղծիքից և չբավարարվել միայն այն տեղեկություններով, որոնք մեզ մատուցում են։

