Posted in ճամփորդություն

Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Այսօր մենք այցելեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Այնտեղ ծանոթացանք Կոմիտասի կյանքին և գործունեությանը։ Իմացանք նրա մասին նոր տեղեկություններ և տեսանք նրա կյանքին ու երաժշտական գործունեությանը վերաբերող իրեր ու նկարներ։Հետաքրքիր էր այն փաստը, որ Կոմիտասի ծնողները սիրել են երգել և ստեղծագործել, բայց մայրը եղել է գորգագործ, իսկ հայրը ` կոշկակար: Նաև Կոմիտասը տիրապետել է հայկական երաժշտական նոտաների և ավելի քան 8 տարբեր լեզուների: Ինձ համար նաև հետաքրքիր էր իմանալ, թե ինչ մեծ դեր է ունեցել Կոմիտասը հայ երաժշտության զարգացման մեջ։ Նա հավաքել և պահպանել է բազմաթիվ հայկական ժողովրդական երգեր։ Այցելությունն ինձ դուր եկավ, քանի որ ավելի լավ ճանաչեցի Կոմիտասին և նրա արվեստին։

Leave a Reply