Շատ հուզիչ պատմություն էր: Կոմիտասը գտնվում էր Վիլ–ժուիֆ հիվանդանոցում շատ ծանր վիճակում: Նա լուռ էր և չէր ցանկանում խոսել ոչ ոքի հետ: Բժիշկների ցուցմունքով բոլոր բարեկամները այցելում էին Կոմիտասին, խոստումներ տալիս: Երբ Կոմիտասին այցելեց Սեղբոս Ակնունին, ապա Կոմիտասը աղերսեց նրան, որ չթողնի իլ–ժուիֆում, այլ տանի իրենց դրախտավայր: Նա խոստացավ դա կատարել և մոտեցավ բժշկի մոտ, որպեսզի վարդապետի առողջական վիճակը իմանա: Ակնունին կարճ ժամանակով դուրս եկավ, որ հողաթափեր գնի Կոմիտասի համար, բայց մինչ նրավերադարձը Կոմիտասը մահացավ: Այդպես էլ Կոմիտասը չտեղափոխվեց իր դրախտավայր:
Հատվածը Կոմիտասի մահվան տեսարանն է՝ լի կարոտով, մեղքով ու ուշացած խնամքով. «Ինձ այստեղ չթողնես, տղաս, ինձ մեր դրախտավայրը կտանես» խոսքում Ցղնան միայն հայրենի գյուղը չէ, այլ հոգևոր տուն վերադառնալու խորհրդանիշը, իսկ մահը ներկայացվում է որպես ազատագրում՝ «վախճան չէր, հոգեդարձի ճամփաբաժանն էր», երբ մահամերձի դեմքին հույսի լույս է իջնում. մահվան շեմին նա խոսում է ցղնացի բարբառով, որը երբեք չէր լսվել, կարծես տարիների լռությունից հետո արթնանում է նրա ամենաիսկական ինքնությունը, իսկ բժշկի «մոռանում էիք, որ նա նաև մարդ է» խոսքը բացահայտում է համայնքի մեղքը՝ պաշտում էին Կոմիտասին, բայց մոռանում նրա կարիքները. ողբերգական հեգնանքով Սեղբոսը հողաթափեր գնելու է գնում, և մինչ վերադարձը Կոմիտասը մահանում է՝ խորհրդանշելով համայնքի ուշացած խնամքը, իսկ Աճեմյանի գիպսե դիմակը հավերժացնում է «սրբացած դեմքը» նորից մահից հետո. այսպիսով, սա մահվան, կարոտի ու ուշացած խնամքի պատմություն է, որտեղ Կոմիտասը մահանում է որպես ազատագրված հոգի՝ թողնելով Ակնունուն հավերժական անկատար խոստումով, որ նա կրում է մինչև Կոլիմայի աքսորը. ամեն ինչ ուշացած է, բացի հիշողությունից։