Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Ինչ է գեղեցիկը այսօր

Այսօր գեղեցիկի ընկալումը մեծապես փոխվել է։ Անցյալում մարդիկ գեղեցկությունը փնտրում էին ըստ կոնկրետ կանոնների, կատարյալ արտաքինի կամ թանկարժեք իրերի մեջ, իսկ այսօր ամեն ինչ շատ ավելի պարզ է։Ներկա ժամանակներում իսկական գեղեցկությունը կապված է բնականության և անկեղծության հետ, չնայած որ մեր ժամանակաշրջանում գոյություն ունեն բազմազան արհեստական և կեղծ բաներ: Այն մարդը, ով չի վախենում լինել այնպիսին, ինչպիսին կա, չի թաքնվում դիմակների հետևում և պահպանում է իր յուրահատկությունը արդեն իսկ համարվում է գեղեցիկ: Մենք սկսել ենք ավելի շատ գնահատել մարդկանց ներքինը՝ բարությունը, հոգատարությունը և մարդկանց օգնելու պատրաստակամությունը։ Երբ մարդը լավ արարքներ է գործում, նրա արտաքինն էլ է սկսում ավելի հաճելի ու գրավիչ թվալ։

Բացի այդ, այսօր գեղեցիկը մենք տեսնում ենք կյանքի պարզ բաներում։ Դա կարող է լինել ընկերական անկեղծ ժպիտը,գունեղ մայրամուտը կամ մի բաժակ համեղ խմիչքը հանգիստ եղանակին։ Ժամանակակից աշխարհի կեղծավորությունների վազքի մեջ գեղեցիկ է համարվում այն ամենը, ինչը մեզ ստիպում է կանգ առնել, շունչ քաշել և ջերմություն զգալ հոգում։ Այսպիսով՝ այսօրվա գեղեցկությունը ոչ թե ցուցադրական արհեստական բաներն է, այլ կյանքի հանդեպ սերն ու ներքին խաղաղությունը։

Leave a comment