- Նկարագրեք մթնախցիկի կառուցվածքը:
Մթնախցիկը փակ արկղ է, որի մի կողմում փոքր անցք կա։ Լույսը այդ անցքով ներթափանցում է և հակառակ պատին առաջացնում առարկայի շրջված պատկեր։ - Ի՞նչ նմանություն ունեն լուսանկարչական ապարատի խցիկը և մթնախցիկը: Իսկ որն է դրանց տարբերությունը:
Նմանությունն այն է, որ երկուսն էլ լույսի միջոցով պատկեր են ստանում փակ խցիկի ներսում։ Տարբերությունն այն է, որ մթնախցիկում կա միայն փոքր անցք, իսկ լուսանկարչական ապարատում՝ ոսպնյակ, որը պատկերն ավելի հստակ է դարձնում։ - Նկարագրեք լուսանկարչական ապարատի աշխատանքի սկզբունքը:
Լույսը անցնում է ոսպնյակի միջով, բեկվում և լուսազգայուն թաղանթի կամ մատրիցայի վրա ստեղծում առարկայի իրական, փոքրացված և շրջված պատկեր։ - Ինչն է կոչվում սևանկար-պատկեր և ինչը արտանկար պատկեր:
Սևանկար-պատկերը լուսանկարչական թաղանթի վրա ստացված բացասական պատկերն է, որտեղ լուսավոր և մութ մասերը հակադարձված են։ Արտանկար պատկերը դրական պատկերն է, որը ստացվում է սևանկարից։ - Ինչպես է կառուցված աչքը:
Աչքը գնդաձև օրգան է, որը բաղկացած է եղջերաթաղանթից, բիբից, ակնաբյուրեղից, ապակենման մարմնից և ցանցաթաղանթից։ - Ինչու է աչքը համարվում օպտիկական համակարգ: Որոնք են այդ օպտիկական համակարգի հիմնական մասերը:
Աչքը համարվում է օպտիկական համակարգ, որովհետև բեկում է լույսը և ստեղծում պատկեր։ Հիմնական մասերն են եղջերաթաղանթը, ակնաբյուրեղը և ցանցաթաղանթը։ - Ի՞նչ է ակոմոդացիան:
Ակոմոդացիան աչքի հարմարվելու հատկությունն է, որի շնորհիվ տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները հստակ երևում են։
- Որոշեք ցրող ոսպնյակի օպտիկական ուժը, եթե նրա կեղծ կիզակետը գտնվում է ոսպնյակից 200 սմ հեռավորության վրա:
Տրված է՝
F = -200 սմ = -2 մ
D = 1/F = 1/(-2) = -0.5 դպտր
- Ոսպնյակի օպտիկական ուժը 2 դպտր է: Ինչպիսի՞ ոսպնյակ է այն՝ հավաքող, թե՞ ցրող: Որքա՞ն է նրա կիզակետային հեռավորությունը:
Քանի որ D դրական է, ոսպնյակը հավաքող է։
F = 1/D = 1/2 = 0.5 մ = 50 սմ - Ինչպիսի՞ն է ապակե երկգոգավոր ոսպնյակը:
Ճիշտ պատասխան՝ ա. ցրող - Ինչպե՞ս է կոչվում այն կետը, որում ոսպնյակում բեկվելուց հետո հավաքվում են հավաքող ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները:
Այդ կետը կոչվում է կիզակետ։ - Առարկայի բարձրությունը 70 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 52 սմ: Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:
K = H/h = 52/70 = 0.74 - Որքա՞ն է 0.8 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 2.5 է:
H = K × h = 2.5 × 0.8 = 2.0 մ