Ապրիլի 22-ին մեր դպրոցից՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, սկսվեց մեր ուսումնական ճամփորդությունը դեպի Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան։ Ճամփորդությանը մասնակցում էինք մենք՝ 9/9-րդ դասարանի սովորողներս։
Սկզբում մոտեցանք անմար կրակին, լուռ հարգանքի տուրք մատուցեցինք Հայրենական և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին, հետո մտանք թանգարան, որը գտնվում է Մայր Հայաստան արձանի ներսում։ Առաջին հարկում ես ծանոթացա հայ ժողովրդի մասնակցությանը Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Ինձ համար հետաքրքիր էր իմանալ հայկական վեց դիվիզիաների մասին, ինչպես նաև հայ մարշալների և գեներալների գործունեության մասին։ Պատվո սրահում տեսա Խորհրդային Միության հերոսների անունները:

Երկրորդ հարկում ուսումնասիրեցինք Արցախյան ազատագրական պատերազմը։ Ես տեղեկացա ազգային հերոսների ու ազատամարտիկների մասին, իսկ Շուշիի ազատագրման դիորաման հատկապես տպավորիչ էր․ այն շատ հստակ ցույց էր տալիս, թե ինչպես է ընթացել ճակատամարտը։
Բացօթյա հատվածում մոտիկից տեսա ռազմական տեխնիկա՝ Տ-34 տանկ, ՄԻԳ-15 ինքնաթիռ և «Կատյուշա»։

