Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Առարկայի պատկերի կառուցումը բարակ ոսպնյակում: Բարակ ոսպնյակի բանաձևը: Խոշորացում

  1. Ինչով են տարբերվում առարկայի իրական և կեղծ պատկերները:
    Իրական պատկերը ստացվում է, երբ ճառագայթները իրականում հատվում են, և այն կարելի է ստանալ էկրանի վրա։ Կեղծ պատկերը ստացվում է, երբ հատվում են ոչ թե ճառագայթները, այլ դրանց շարունակությունները, և այն էկրանի վրա ստանալ հնարավոր չէ։
  2. Որոնք են այն «հարմար» ճառագայթները, որոնց օգնությամբ սովորաբար կառուցում են առարկայի պատկերը ոսպնյակում:
    Պատկերի կառուցման համար օգտագործում են երեք հիմնական ճառագայթ․
  • գլխավոր առանցքին զուգահեռ ընկնող ճառագայթը,
  • կիզակետով անցնող ճառագայթը,
  • օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը։
  1. Գրեք բարակ ոսպնյակի բանաձևը:
    Բարակ ոսպնյակի բանաձևն է՝
    • 1\F=1/d+1/f

      որտեղ F-ը կիզակետային հեռավորությունն է, d-ն առարկայից ոսպնյակ հեռավորությունը, f-ը պատկերից ոսպնյակ հեռավորությունը։
  2. Ինչն են անվանում ոսպնյակի խոշորացում: Գրեք խոշորացման բանաձևը:
    Խոշորացումը ցույց է տալիս, թե քանի անգամ է պատկերի չափը մեծ կամ փոքր առարկայի չափից։
    Բանաձևը՝
    • K=H/h=f/d

      որտեղ H-ը պատկերի բարձրությունն է, h-ը առարկայի բարձրությունը։
  3. Ձեռքի տակ ունենալով միայն քանոն՝ ինչպես կարող եք որոշել հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը, եթե օրն արևոտ է:
    Ոսպնյակը պահում ենք արևի ճառագայթների դիմաց և շարժում այնքան, մինչև թղթի կամ մակերեսի վրա ստացվի Արեգակի ամենափոքր ու հստակ պատկերը։ Ապա քանոնով չափում ենք ոսպնյակից մինչև պատկերը եղած հեռավորությունը․ դա էլ կլինի ոսպնյակի կիզակետային հեռավորությունը։

Leave a comment